Home

Advertisement

Customize

Previous 20

Nov. 19th, 2009

Ով կխաղա Հարավային Աֆրիկայում 2010-ին

2010-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Հարավային Աֆրիկայում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են։


Australia, Japan, North Korea, South Korea
South Africa (hosts), Algeria, Cameroon, Ghana, Ivory Coast, Nigeria
Honduras, Mexico, United States
Argentina, Brazil, Chile, Paraguay, Uruguay
New Zealand
Denmark, England, France, Germany, Greece, Italy (holders), Netherlands, Portugal, Serbia, Slovakia, Slovenia, Spain, Switzerland


Ֆավորիտները շատ են։ Ես կառանձնացնեմ երեք թիմ՝ Անգլիա, Իսպանիա, Բրազիլիա։
Tags:

Nov. 9th, 2009

Սա պետք է կարդալ. TELEMARKET – 1, ԼՂՀ

Էսօրվա մեջ երկրորդ անգամ պետք է հղում անեմ Ermenrich-ին։ Ու լրիվ արդարացված։


- Սպասեք, մենք դեռ կանդրադառնանք դրան։ Իսկ այժմ տեսեք, թե ինչ եք ստանում դուք. Լեռնային Ղարաբաղը, մադրիդյան սկզբունքները, 5 շռջանները եւ ցամաքային կապը, եւ այս ամենը՝ ընդամենը 3 ստորագրության գնով։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Միացեք մեզ հենց հիմա եւ մենք այս հրաշալի փաթեթին կավելացնենք Ցյուրիխյան արձանագրություուու՜նը։

- Ի՞նչ, Ցյուրիխյան արձանագրությու՞նը, վավերացմա՞մբ։

-Այո Գյուլ, այն էլ շուտափույթ վավերացմամբ։ Բայց եկեք մինչ այդ լսենք Էդուարդ Նալբանդյանին։ Ողջույն Էդուարդ, ինչպե՞ս ես։

- Դե՜

- Հրաշալի է, Էդուարդ, թույլ տուր գրկեմ քեզ։ Պոնչի՜կ, մուահ, մուահ։ Ծափահարություններ Էդուարդին։ Տես, թե սա ինչ է, Էդուարդ։

- Սա անձեռոցիկ է

- Այո, ճիշտ է, անձեռոցիկ է։ Բայց մի շտապիր եզրակացություններ անել, բացիր այն եւ տեսնենք, թե ինչ է գրված այս անձեռոցիկի ներսում

- Սա գլյա շյա

- Սագլաշայսյա, սագլյաշայսյա, Էդուարդ։ Ծափահարություններ Էդուարդին։ Բայց սպասիր, Էդուարդ, սա դեռ ամենը չէ, միացիր այս հրաշալի առաջարկին 20 օրվա ընթացքում եւ դու կստանաս երկրորդ, երրորդ եւ նույնիսկ չորրորդ անձեռոցիկը՝ միանգամայն անվճար։


Ամբողջությամբ՝ այստեղ։

Խոզագրիպը մոտենու՞մ է

«Ա1+»-ը հաղորդում է, որ Հայաստանում 3 հոգու կասկածում են խոզի գրիպով վարակված լինելու մեջ։
Իսկ մարդիկ պատրաստվում են խոզագրիպից պաշտպանվելու։ Еrmenrich-ը գրում է, որ դեղատներից անհետացել է
ՕՔՍՈԼԻՆ պրեպարատը, որն օգնում է զերծ մնալ տարատեսակ գրիպներից։

Nov. 6th, 2009

«Կարգին» հաղորդումն ու Ֆինանսական հաշտարարը

Երեկ իրիկունը ալիքները փոխելիս ընկա Կարգին հաղորդման վրա։ Հովանավորներին ներկայացնելու պահն էր։ Ու ի՞նչ եմ լսում։ Կարգինի հովանավորների թվում է նաեւ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը։
Երեւի այս պետական, ՀՀ ԿԲ-ի կողմից հիմնադրած կառույցում շուկան ուսումնասիրել են ու գտել են, որ իրենց ծառայություններով հետաքրքրվածները հատկապես Կարգին հաղորդումն են նախընտրում։
Հումորային այս հաղորդման վարողներ Հայկոն ու Մկոն շատ լուրջ տեսքով բացատրում էին, որ ֆինանսական, օրինակ, ապահովագրական վեճեր ունենալու դեպքում, կարելի է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։ Առնվազն հետաքրքիր էր։

Nov. 3rd, 2009

Էլի պետական կարիքների համար գնված ավտոմեքենաների մասին

Շարունակելով Փղի սկսած թեման, ներկայացնում եմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի վերլուծությունը պետության համար 2007, 2008 թթ եւ 2009թ. առաջին կիսամյակին պետության համար գնված գաղտնիք չպարունակող ավտոմեքենաների մասին։

Ստացվել է այսպիսի պատկեր.

Պետության կարիքների համար 2007, 2008թթ եւ 2009թ.առաջին կիսամյակի ընթացքում պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող ավտոմեքենաների գնումների հանրագումարային ամփոփագիր

ավտոմեքենա հատ

դրամ

ավտոմեքենայի միջին գին

2007

250

1 666 843 000,00

6 667 372,00

2008

360

2 659 731 000,00

7 388 141,67

2009 առաջին կիսամյակ

114

808 846 500,00

7 095 144,74

Ընդամենը

724

5 135 420 500,00

7 093 122,24


Այլ մանրամասներ ու գրաֆիկներ՝ Ասպարեզի սայթում։


Oct. 30th, 2009

Հարավային Տիրոլ. եղանակը՝ լեռներում

Ֆիլմը  Ավստրիա – Իտալիա սահմանում (Իտալիայի կազմում) գտնվող Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկի՝ Հարավային Տիրոլի մասին է։



Մանրամասները՝ այստեղ եւ այստեղ։

Ֆիլմը պատրաստվել է «Ինտերնյուսի» «Հրաժեշտ զենքին» վավերագրական ֆիլմաշարի համար՝ ՀՀ-ում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։

Առաջին ցուցադրությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 16-00, Ինտերնյուսում (Արշակունյաց 3, վերջին հարկ)։

Դիտեք նաեւ «Արարատ» հեռուստաալիքի եթերում, նոյեմբերի 14-ին, ժամը 20։10 

Oct. 29th, 2009

Վարչապետը նաեւ տրակտոր է քշում, բայց անհաջող

Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Panarmenian Expo-2009 ցուցահանդեսում փորձել է տրակտոր քշել։ Բելառուսական։ Փորձն անհաջող է ստացվել։ Ինչքան հասկանում եմ Report.am-ի հոդվածից, տրակտորը դեմ է առել սյանը։


Սիրելի ընթերցող, մի պահ նորից պիտի քեզ տանեմ ռուսական միջավայր: Երբ ռուս մարդուն, որ վարորդությունից հեռու է, հարցնում ես՝ մեքենա վարել գիտե՞ս, պատասխանում է. «Да, но до первого столба…»: Մեր վարչապետին այդ հասարակ հարցը տվող չեղավ, ու նա սլացավ առաջ՝ կապույտ տրակտորի ղեկը պտտելով: Թե ինչով ավարտվեց մեր վարչապետի այդ սլացքը, շատերն արդեն գիտեն: Լավ էր, որ տրակտորը փոքր էր, մեջը շատ մարդ չկար, և տուժողներ էլ չեղան: Ես հիմա ավելի շատ խղճում եմ այդ կապույտ տրակտորի շուրջը հավաքված լուսանկարիչներին ու օպերատորներին, ում այդպես էլ չհաջողվեց Պուտինին արժանի մի մրցակից պարգևել հայ և համաշխարհային հանրությանը: Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը: Կապույտ տրակտորը, որի մասին այնքան խոսում են, բելոռուսական ծագում ունի, իսկ Բելառուսը, գաղտնիք չէ, գյուղտեխնիկայի արտադրության մեջ մեծ հաջողությամբ մրցակցում է Ռուսաստանի հետ: Հիմա պատկերացրեք Լուկաշենկոյի դեմքը, երբ Մեդվեդևը նրան ասի՝ դա չէ՞ր ձեր տրակտորը, քիչ մնաց Հայաստանի վարչապետին անմահացներ: Բայց, ի պատիվ Տիգրան Սարգսյանի պետք է ասել, որ նա միջազգային սկանդալից խուսափելու ելքը շատ արագ գտավ: Երբ կապույտ տրակտորի վթարից հետո միջազգային դիտորդները, միջադեպից վախեցած, հարցրել էին, թե ի՞նչ եք անում, պարոն Սարգսյան, պատասխանել է՝ հեչ, ամրագոտու աշխատանքն էի ստուգում:


Պատմությունը բավականին ուրախ է ստացվել։ Տխուրն այն է, որ կադրեր չեմ գտնում։ Վարչապետի տրակտոր վարելիս էտ Էքսպոյում պետք է որ վիդեո, ֆոտո անող լրագրողներ ներկա լինեին։ Բայց քար լռություն է։ Վարչապետի վթարային տրակտոավարումը, կարծես, հաջողվել է հասարակության աչքից հեռու պահել։

Oct. 27th, 2009

Հոկտեմբերի 27, 1999։ Լուսանկարներ Ինտերնյուսի վիդեոարխիվից

Լուսանկարները, որ տեղադրում եմ, կտրված են Ինտերնյուսի վիդեոնյութերից։ Դրանք ժամանակին տեղադրված են եղել Հոկտեմբերի 27-ը լուսաբանելու համար ստեղծված հատուկ նախագիծ-սայթում։

















 


Oct. 15th, 2009

Թուրքիա-Հայաստան. օրհներգերը։ Ու մեկ էլ մերոնց ֆուտբոլը ահավոր վատն էր

Երեկ Բորւրսայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շատ անորակ ֆուտբոլ խաղաց։ Ահավոր էր։ Լավ է, որ թուրքերը 10 հոգով մնացին։ Թե չէ 4 կամ 5 գոլ «կլցնեին»։ Հենրիկ Մխիթարյանը էտ մի բանը արեց՝ իրա վրա 2 դեղին ստացավ թուրք պաշտպանը։
Իմ համար Խաղի ամենադրական էմոցիաներով կտորը, երեւի Կառլեն Մկրտչյանի եւ Էմրեի մինի-բախումն էր։ Կառլենի «դուխը» տեղն էր։ Իսկ մերոնց խաղի որակը ո-ային էր։ Չգիտեմ- չգիտեմ։ Թե՝ 4 օրը մեկ ֆիզիկապես չեն հասցնում խաղալ, թե՝ հոգեբանորեն կոտրված էին։ 2-3 փոխանցում անել անգամ չէր ստացվում։
Հույս ունեմ, որ Վարդան Մինասյանին կփոխարինի արտասահմանցի որակյալ մարզիչ։ Գուցե դա փրկի...

Նաեւ տեղադրում եմ հիմների վիդեոն։ Այնտեղ կարող եք տեսնել, թե ինչպես էին սուլում հայկական օրհներգը ստադիոնում եւ ինչպես հեռարձակողները «արեւելյան հյուրընկալության» կանոններով իջեցրին եթերի ձայնը։ Արդյունքում եւ օրհներգի ձայնը եւ սուլուցները գրեթե չէին լսվում։ Նույն հյուրընկալությամբ՝ թուրքերի հիմնն էլ ցածր ձայնով հեռարձակվեց։
Հա, ու լավ էր, որ ֆուտբոլիստներից հիմնը երգողներ կային։
Բայց, որ Գյուլն էր երգում… Տպավորիչ էր, ասեմ։


Oct. 13th, 2009

Թուրքերի հետ խաղում էլ հայ ֆուտբոլիստները առանց Արարատի լոգոյով կլինե՞ն (UPDATED)

Այսօր «Հայկական Ժամանակ»-ում կարդացի, որ Հայաստան-Իսպանիա խաղում մեր ֆուտբոլիստները կրել են համազգեստ, որի վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ փոխված լոգոն է եղել։
Այ սա

Ես ստադիոնում էի եւ ուշադիր չէի եղել։ Նայեցի նկարները եւ իրոք, Armsport.am-ի նկարներում տեսա հին լոգոն։ Ահա (լուսանկարը՝ armsport.am-ի)


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սայթում պատկերված է հին/նոր լոգոն, որտեղ պատկերված է Արարատը։ Ահա

Թերթը ենթադրում է, որ «Թուրքիայի հետ խաղում եւս ՀՀ հավաքականը «անմասիս» համազգեստներով է մարզադաշտ դուրս գալու»։

Արդեն ես էլ եմ այդպես ենթադրում։ Երեւի դա էլ Բուրսայում ֆուտբոլի օրերին եւ ստադիոնում ադրբեջանական դրոշների արգելման կոմպրոմիսն է։ Հը՞

UPDATE: http://hye-comment.livejournal.com/ -ը գտել է նկար (
http://photo.panarmenian.net/~photo/photobank/index/module/media/pId/102/id/4594/category/gallery|photowire|armeniaapainworld/start/0/), որն ավելի հստակ է։ Այնտեղ երեւում է, որ իսպանացիների հետ խաղում մեր հավաքականի մարզահագուստին ոչ թե «անմասիս» լագոն է, այլ ՀՀ զինանշանը։
Խոսակցությունը, կարծում եմ, սպառված է։

Oct. 9th, 2009

Երթ Բաղրամյան փողոցում

Նկարում էինք հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ եւ մյուս կուսակցությունների բողոքի երթը Բաղրամյան փողոցով։
Բողոքի ակցիաները շարունակվում են, տեղադրում եմ 1 ժամ առաջ մեր նկարահանած նյութից մի փոքր մոնտաժված հատված։ Այնտեղ կարելի է հանդիպել նաեւ Փղին։

Oct. 5th, 2009

Ովքե՞ր էին Փարիզում ծեծում Սերժ Սարգսյանի դեմ բողոքողներին (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)

LJ-ի հայկական հատվածում Փարիզում Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ակցիաներն են ու բողոքողների դեմ կիրառված ոստիկանների կոշտ գործողությունները։

Լավատեղյակ աղբյուրները պարզել են, որ էտ իսկի էլ ֆրանսիացի ոստիկաններ չէին։ Այնտեղ գործում էր  Ղարաբաղից բերված սպեցնազը (այլ տեղեկություններով՝ ԶՈՒ մի գումարտակ)։
Ու էլի հավաստի աղբյուրները պնդում են, որ ոստիկաններին դիմադրողները հայաստանցի օլիգարխների թիկնապահներն էին՝ սադրիչների մի ամբողջ բանակ։

Sep. 29th, 2009

Հավաքականի՝ այս տարվա վերջին 2 խաղերը

Հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին երկու հանդիպումները կանցկացնի։ Մրցակիցներն են՝ Իսպանիան(հոտեմբերի 10-ին) եւ Թուրքիան(հոկտեմբերի 14-ին)։ Իսպանացիների հետ այստեղ ենք խաղում, թուրքերի հետ՝ դրսում։
Այս երկու խաղերն առանձնապես բան չեն որոշում։ Իսպանացիների հետ կարելի է ազատ խաղալ եւ առնվազն լավ տպավորություն գործել՝ նրան իրենց խնդիրը լուծել են եւ չեն լարվի։ Դե, իսկ Թուրքիայի հետ խաղը Բուրսայում, հույս ունեմ, ավելի հաջող կստացվի, քան անցյալ տարի Երեւանում եղավ։


Ու մեկ էլ հույս ունեմ, որ հավաքականը նոր արտասահմանցի մարզիչ կունենա։ Ցանկալի է՝ գերմանացի կամ շոտլանդացի։
Ու նաեւ կա հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը։


Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի («Խիմկի»)
Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ`
Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Էդգար Մանուչարյան («Հարլեմ», Հոլանդիա)
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)

Փաստորեն, կրկին հրավեր է ստացել Մանուչարյանը, ով վերջին տուրում գոլ էր խփել։
Մարկոսը գուցե եւ խաղա։ Հետաքրքիր կլինի։
Հրավեր է ստացել նաեւ Սամվել Մելքոնյանը, ով հավաքականում իրեն դեռ չի արդարացրել։ 
Վերջերս «Գանձասարի» մի ֆուտբոլիստի ոտքը ջարդած ու մեկ տարով որակազրկված Աղվան Մկրտչյանի ներկայությունը մի քիչ անսպասելի էր։
Լավ է, որ հրավիրվել են Արտակ Դաշյանը եւ Հրայր Մկոյանը։

Tags:

Sep. 18th, 2009

Ոնց խոսում են, այդպես էլ գրում են. Qruzia

Փաստորեն, ադրբեջանցի գործընկերներս ոնց խոսում են ռուսերեն, այդպես էլ գրում են լատինատառ։
Երկու նամակից կտորներ դնեմ, տեսեք.
1.

k sojaleniyu proyekt malix qrantov raschitan tolko dlya Qruzii




2.


Pomnish Qayane nas fotoqrafirovala v Tbilisi.



3.


Zaranee blaqodaru druq






Առաջ չէի նկատել։ Բայց որ մի օորւմ երկու նմանատիպ նամակ ստացա, ահագին ծիծաղեցի։

Sep. 10th, 2009

Հայաստան-Բելգիա 2-1

Հայաստան-Բելգիա խաղին կամերան սկսեցի օգտագործել միայն առաջին գոլից հետո։ Ու հասցրեցի նկարել երկրորդ՝ Սարգիս Հովսեփյանի գոլը։

Բելգիային հաղթեցին

Երեկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց բելգիացիներին։ 2-1։
Ստադիոնում շատ քիչ մարդ կար։
Մերոնք ահագին լավ խաղացին, կարող էին առնվազն մի գոլ էլ խբել։ Մեր դարպասապահները 1-2 անգամ շատ լավ սեյվ-եր արեց։

Չնայած, ասեմ, որ բելգիացիները խաղում էին գրեթե առանց մարզիչի (Ադվոկաատը այդ հավաքականը գլխավորելու է մի քանի ամսից), առանց մի քանի առաջատարների, որոնք կամ դեղիններ ունեին կամ վնասվածքներ եւ առանց լուրջ մտադրությունների (մեկ է ՝ Աշխարհի առաջնության ուղեգիր չէին կարող նվաճել)։

Բայց, դե ինչ էլ, որ ասեմ/գրեմ, կեցցե՛ն տղաները։

P.S. Ավելի ուշ գուցե եւ վիդեո դնեմ։

Tags:

Sep. 9th, 2009

Ֆուտբոլի ֆեդերացիայի բացատրության առիթով

Նախ, այս նկարի համար շնորհակալություն Noni-no-ին (եւ ոչ միայն նրան)։

Հետո,
կարդում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի մեկնաբանությունները Հայաստան-Բոսնիա խաղի ժամանակ ոստիկանների խայտառակ պահվածքի մասին։ Մինասյանն ասում է.

«Հանդիպման տեսուչի խնդրանքով ոստիկանները մոտեցել են ֆուտբոլասերներին և խնդրել են իջեցնել պաստառը: Ֆուտբոլասերների շատ փոքր խմբի կողմից տեղի է ունեցել պրովոկացիա, որից հետո էլ առաջացել է իրարանցում: Ակնհայտ էր, որ դա լավ ծրագրված գործողություն էր: Մեզ հայտնի է, որ այդ ակցիան կազմակերպել է մի փոքր խումբ, որը ունեցել է ինչ-ինչ պատճառներ»:
...

Արմեն Մինասյանը հասվատիցացրեց, որ հանդիպման տեսուչը ոստիկաններին դիմել է խնդրանքով, քանի որ պաստառը նրա վրա այլ տպավորություն է թողել. «Հայտնի է, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն խիստ պայքար են տանում հակառասիստական դրսևորումների դեմ: Հանդիպումներից առաջ կազմակերպիչներին տեղեկացվում է, որ նման պարագայում իրավունք ունեն խաղը կանգնացնել և զգուշացնել, իսկ կրկնելու դեպքում կարող են ընդհանրապես ընդհատել հանդիպումը: Տեսուչը տեսնելով սև պաստառը կարծել էր, որ դա ինչ-որ ռասիստական ակցիա է»:



Ուրեմն, հանդիպման տեսուչն է, հա՞ խնդրել ոստիկաններին հավաքել պաստառը։ Պաստառի սեւ գույնը ազդել է նրա վրա, ստացվում է։ Ախր, խաղադաշտում սեւամորթ ֆուտբոլիստ չկար։ Սա մեկ։
Հետո, լավ, բա էտ տեսուչի մոտ մեկը չկա՞ր, որ թարգմաներ գրությունը ու ասեր, որ դա մեր սեւ եղբայրների հետ իսպառ կապ չունի։
Ու վերջում, «Հերիք է մեզ խայտառակեք»-ից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ժեստը՝ ուղղված ոստիկաններին, կարծում եմ, միայն ես չէ, որ նկատել եմ...

Sep. 5th, 2009

«Նեմեց հեռացիր…» Ոստիկանները ծեծեցին ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլի պարտվեց: Այս անգամ բոսնիացիներին: 0-2 հաշվով:

Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում:

Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք:

Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է:

Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:

Խաղից հետո հայ ֆուտբոլիստները հեռացան գլխիկոր, իսկ հայ հանդիսականները ծափահարում էին բոսնիացիներին: Ստադիոնից դուրս գալիս էլ ֆանատները շարունակում էին վանկարկումները, իսկ ոստիկանները շարքով ուղեկցում էին նրանց:

Ափսոս, որ ֆոտոներ ու վիդեոներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկուշաբթի կճարեմ մի քանիսը:

First Armenian Front-ի արածը դուրս եկավ: Տեսնես սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղին ի՞նչ է լինելու ստադիոնում:

Aug. 28th, 2009

ՀԴՄ-ափողերը ստանալու համար հսկանական հերթեր են

Ծանոթս պատմում է, որ հուլիսին գնացել է հարկային՝ ՀԴՄ-ի իր 3 ամսվա կտրոների բոնուսը ստանալու թղթի հետեւից։ Ու տեսել է, որ հսկայական հերթ է։
Որոշել է սպասել եւ օգոստոսի վերջեին նորից է այցելել հարկային։ Հերթն ավելի մեծ է եղել։ Նա նաեւ հերթում առաջին այցելության ժամանակ հանդիպած ծանոթ դեմքեր է նկատել։
Նրան ասել են, որ այստեղ առավոտյան ժամը 9-ին ներս մտնելու համար հերթագրվում են գիշերվա ժամը 1-ից սկսած։ Ու բարի խորհուրդ են տվել՝ ՀԴՄ կտրոնները կես գնով տալ մշտական հերթ կանգնողներին։
Ծանթոս այդպես էլ արել է։ Պետք է ստանար 10 հազար դրամ, 5 հազարով կտրոնները տվել է հերթի մարդկանցից մեկից ու վերադարձել իր գործին։
Tags:

Aug. 27th, 2009

Կոռուպցիայի դեմ մարտնչողները

Երեկ հեռուստացույցով տեսա, թե ինչպես էին «Միասին»-ի երիտասարդները Սեւանում ուրախ-ուրախ հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

Հիշեցի «Միասին»-ի ակցիան կաշառակեր դասախոսների դեմ ու մտածում եմ՝
կարո՞ղ է պատահի բանակում կաշառակերությունը չի եղե՞լ, չկա՞ կամ գուցե վերացե՞լ է նույն «Միասին»-ի աշխատանքների արդյունքում։

Tags:

Previous 20

November 2009

S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize