Վազգեն Մանուկյանը, այնուամենայնիվ, դիմեց դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Հայկական Ժամանակ» թերթի դեմ՝ դեկտեմբերի 15-ին հրապարակված հոդվածի համար։ Նա դատախազությունից պահանջում է քրեական գործ հարուցել անձը վիրավորելու եւ զրպարտելու համար: Մանրամասները՝ այստեղ։
«Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» հոդվածը կարելի է կարդալ ՀԺ-ի այս էջում։
Իմ կարծիքով,սա հետաքրքիր է դառնում։ Տեսնես, ինչ կասի դատախազությունը, ինչ պատիժ կստանա ՀԺ-ն, եթե պարզվի ճիշտը Մանուկյանն է ու հակառակը՝ ինչ կլինի Մանուկյանի հետ, եթե պարզվի ձեռագիրը նրանն է։ Ամեն ինչ դատախազության ձեռքերում է, իսկ հասարակությունը Հայաստանում, ինչպես հայտնի է, այդ գերատեսչությանը այնքան էլ չի վստահում։ Ու պետք է ասել, որ Վազգեն Մանուկյանը ամեն ինչ գնդակն ուղարկեց դատախազության դաշտ։
Tags: election-2008, media, politics
|