Home
entries friends calendar user info Echannel.am Previous Previous Next Next
reporter_arm - Բռնոցի Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա երթուղով
reporter_arm
[info]reporter_arm
Add to Memories
Tell a Friend
Բռնոցի Հանրապետության հրապարակ-Հյուսիսային պողոտա երթուղով
Երեկ երեկոյան ընդդիմությունը որոշել էր օգտագործել Հանրապետության հրապարակում թույլատրված հանրային միջոցառումը՝ բողոքի ակցիա կազմակերպել։ 

Ժամը 20։30-ի կողմերն էր։ Օդապարիկների համերգը սկսվել էր։ Մեկ էլ ընդդիմադիրները՝ մի 100-150 հոգի երեւի, սկսեցին արտգործնախարարության մոտից «Լե-վոն», «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Սեր-ժիկ հե-ռա-ցիր» վանկարկելով քայլել դեպի Աբովյան փողոց։ Ոստիկանները եկան ու ցուցարարներին բրդեցին Բյուզանդի նեղ փողոցը։ Մեկ-երկու հոգու ծեծեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները։

Մի ժամի չափ էտ համերգը շարունակվում էր, բողոքի ակցիայի մասնակիցները մտածում էին, թե ինչ անեն։ Վերջը որոշեցին գնալ Հյուսիսային պողոտա։ 

Կամաց-կամաց շարժվեցի էնտեղ ու հավաքվելով սկսեցին էլի վանկարկել «Լե-վոն», «Ա-զա-տու-թյուն»

Դե, երեկ ոստիկանությունը չէր եկել Հյուսիսային պողոտա։ Մի բոլ վանկարկեցին, մեկ էլ «տու-լու, լու-լու»՝ ոստիկանները եկան։ 

Եկան հավաքվածներին քշեցին ներքեւ։ 
Ու այստեղ եղավ հայտնի «Մինչեւ  ձին մեկ-երկու-երեք-չորս անի, դու մեկ-երկյու, մեկ-երկու կանես»-ը՝ մինչեւ ոստիկանները իրենց մեքենաներով կհասնեին Հանրապետության հրապարակ, Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցները Հյուսիսային պողոտայով հասան էնտեղ ու շարունակեցին վանկարկել «Լե-վոն», «Սեր-ժիկ հե-ռա-ցիր»։ 

Դե ոստիկանները մի 5 10 րոպեից հասան եւ էլի ցրեցին բողոքի ակցիայի մասնակիցներին, բայց, համերգի ընթացքում նրանք արդեն սրտների ուզածի չափ  վանկարկել էին… 

Ու էտդեղ համերգն էլ վերջացավ, բողոքի ակցիան էլ…

Այ էսպիսի բռնոցի…

Tags: , ,

Comments
From: (Anonymous) Date: April 11th, 2008 12:29 am (UTC) (Link)
http://armenianpolitics.wordpress.com/
1 comment or Leave a comment
profile
reporter_arm
Name: reporter_arm
Website: Echannel.am
calendar
Back May 2008
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
links
page summary
Anonymous (no subject)
tags

Advertisement