Բա Սահմանադրությու՞նը
Երեկվանից լրատվամիջոցները հաղորդում են նոր կառավարության մասին լուրը։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հաստատել է կառավարության նոր կառուցվածքը եւ ավարտել նոր կառավարության ձեւավորումը» ,- ասվում է հաղորդագրությունների մեջ։
Կառավարության նոր կառուցվածքը շեշտել եմ, հիշելով Հայաստանի՝ 2005թ.-ին փոփոխված Սահմանադրությունը։ Համաձայն Սահմանադրության 85-րդ հոդվածի, «Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով»:
Կարո՞ղ է, ես ինչ-որ բան սխալ եմ հասկանում։ Եթե կառավարության կառուցվածքը փոխել են, ո՞ր օրենքով են փոխել։

Օրինակ ռուսաստանում, երբ պուտին պապին վերջապես կողմնորոշվեց ու ընտրեց իր «պրիեմնիկին», բոլոր ռուսական ԶԼՄ -ները սկսեցին միաձայն խոսալ Մեդվեդեւ - նախագահի մասին, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ եթե պուտինն ասել է, ուրեմն ուրիշ ձեւ լինել չի կարող:
Հիմա էս ա: ՍՍ-ն որոշեց ինչ թուղտ են ուղղարկելու խորհրդարան՝ մակագրել, կնքել: Բնականաբար ոչ ոք չի կասկածում, որ առաջին ընթերցմամբ սիրուն կընդունվի: