Home

Advertisement

Customize
TV

Բարեգործությունն ու քաղաքականությունը

Գործընկերս շաբաթը մեկ անգամ ֆուտբոլ է խաղում նախկին Ձերժինսկու դպրոցի սպորտ դահլիճում։ Արդեն մի 2 տարի է, ընկերներով կիրակի օրերը գնում են այդ դպրոց ու խաղում են։

Պատմում է, որ էտ դպրոցի միջանցքով անցնելիս նկատել է մի ցուցանակ, որից մարդիկ տեղեկանում են, որ համակարգչային դասարանը ստեղծվել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հովանավորությամբ։ 

Ուրեմն, մեկ ամիս է, այդ ցուցանակը չկա։ Ըստ երեւույթին, քաղաքական հայացքների համար հետախուզման մեջ գտնվող գործարարին շնորհակալություն հայտնող ցուցանակը պատից պոկել են քաղաքական կոռեկտությունը պահելու համար։

Ի՞նչ են անելու, երբ քաղաքական իրավիճակը փոխվի։ Ի՞նչ է անելու գործարարը, ուրիշ դպրոցի համար որեւէ լավ բան անելու՞ է։ 

Խոսքն, իհարկե, կոնկրետ այդ գործարարի մասին չէ։ Խոսքը հասարակության մասին է։
Tags:

Comments

Հիանալի պատմություն է, ուղղակի հիանալի..

Դե լավ...

Բարոյական չի իհարկե, բայց դե սեփական ընտրատարածքում բաժանած համակարգիչն էլ էնքան էլ բարեգործություն չի:
էլի կանեն իհարկե ուրիշ դպրոցների համար էլ, եթե նախընտրական գումարն ավելի էֆեկտիվ ծախսելու միջոց չգտնեն:

Re: Դե լավ...

Չէ, հարցը բարոյականությունը չի, ու առավել եւս, նախընտրական կամ էլ ոչ նախընտրական շրջաններում դպրոցներում համակարգչային դասարաններ բացելու բարեգործություն լինել չլինելը։ Հարցը բարեգործությունը չի։

Հարցը մթնոլորտն է, էտ դպրոցի ղեակավարության ռեակցիան քաղաքական իրավիճակին։ Է, որ չհանեին, ի»նչ կլիներ, կարո՞ղ է երկրի բարձրագույն կամ ոչ այնքան ղեկավարությունը պահանջել է դա անել, դժվար թե...
Ու մեկ էլ հարցն այն է, թե այս դեպքի մասին իմանալով որեւէ գործարար իմ ու քո հասկացողոթւյամբ բարեգործություն կցանկանա՞ անել, քանի՞ անգամ կմտածի անելուց առաջ...

Re: Դե լավ...

Ճիշտը որ ասեմ, չգիտեմ ինչի մասին է պետք մտածել բարեգործություն անելուց առաջ ու քանի անգամ:

Եթե նպատակը բարեգործությունն է, պետք է որ գործարարը չհիասթափվի: Եթե ցուցանակն է, ավելի էժան կարժենա Բաղրամյանի վրա "ես ձեզ սիրում եմ" կամ "իմ զենքը իմ շարժումն է" ցուցանակ պատվիրել սեփական նկարով:

ԱՄՆ ՄԶԳ-ն տեխնիկա տրամադրելիս պահանջում է իր լոգոները վրան կպցնել: Ծրագիրը վերջանալուն պես լոգոներներն էլ են հանում, համակարգիչներն էլ տներն են տանում: Կարծում ես շա՟տ է հիասթափվելու ՄԶԳ-ն: Ամեն մեկն իր agenda-ն ունի:

Re: Դե լավ...

Հա, ես էլ չեմ արել բարեգործություն, ես էլ չգիտեմ, թե ինչ մտածել...

Բայց մթնոլորտը երկրում, եթե այնպիսին լիներ, որ գործարարները չմտածեին, որ իրենց բարեգործությունը վկայող ցուցանակի հետ այդպես կարող են վարվել...

Բարեգործությունը հավաստող ցուցանակները, կարծեմ, նորմալ երեւույթ են։ համենայն դեպքս «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջանցքում դրանց ոսկոզոծ տեսակներից մի պատ կա... Հիմա էդ հիմնադրամին գումար փոխանցածներից մեկը որ հաճո չլինի գործող իշխանությանը, նրա ցուցանակը չե՞ն հանելու, չէ՞...

Re: Դե լավ...

Ինչ-որ խեղճ ու հուզիչ գործարարի պատկեր է ստեղծվում:
Ես իսկապես չեմ արդարացնում դպրոցի տնօրենին: Ուղղակի փորձում եմ իրերին ճիշտ անուններ տալ:
Հույս ունեմ, որ հիմնադրամի ցուցանակն էլ չեն հանի, Ծիծեռնակաբերդի ծառերն էլ արմատահան չեն անի ու տեղական գործարարների անուններն էլ չեն քերի պատերից ամեն անգամ երբ իրավիճակ փոխվի:

Բայց դե ախր Սուքիասյանը մասիվի դպրոցին համակարգիչ տված լիներ, գոնե մի քիչ սրտաճմլիկ կլիներ, իսկ սենց ինչ-որ պրագմատիկ եմ տրամադրված:

Re: Դե լավ...

Ես չեմ խոսում խեղճ, հուզիչ, ու կարեւորը խեղճացած, ազգի մասին մտածող-գիշերները չքնող, բարեգործությունը ճիշտ հասկացող հայաստանցի գործարարի կերպարի մասին։ Առավել եւս, Սուքիասյանը էդ կերպարը չի։ Ու դպրեցների համար համակարգչային դասարան բացելու գործով էլ հիացած չեմ։ Հարցը դա չի։ Կարող էր Սուքիասյանի տեղը Ծառուկյանը լինել եւ դեռ կարող է լինել։ Դա է հարցը ու մեկ էլ այն, որ երբեմն, բարեգործության՝ լավ, պետկշքական գործի համար գումար տվողներ են պետք լինում։ ՈՒ լավ կլինի, որ էդ մարդկանց պակասը չլինի։

Re: Դե լավ...

Դպրոցի ղեկավարը ղզիկություն է արել իհարկե, բայց դե արի առաջին դասարանի էրեխեքին բացատրի, թե ինչու է իրենց բարերարի նկարը ու 02-ի մեջի ձյաձյայի նկարը նույնը: :))

Re: Դե լավ...

Նկարի մասին ես չէի գրել։ Ցուցանակն առանց նկարի է եղել։

Advertisement

Customize