 |


 |
 |
 |
 |
 |
|
 |
 |
«Արմենիա TV»-ի համասեփականատեր Բագրատ Սարգսյանն այսօր այդ հեռուստաընկերության եթերում խոսեց եթեր հեռարձակված հատուկ թողարկման ընթացքում: Բագրատ Սարգսյանը պատասխանում էր «Առավոտ»-ի այս հրապարակմանը , որը կրում էր ԳԱՖԷՍՃԵԱՆՆԵՐԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ «ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ՉՀԱՋՈՂՎԵ՞Ց վերնագիրը: Հոդվածի հիմնական միտքն այն էր, որ «Արմենիա TV»-ն վաճառվելու է:
«Մեր տեղեկություններով՝ հեռուստաընկերության բաժնետոմսերի 75 տոկոսն այժմ պատկանում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին, որը ներկայումս ղեկավարում է վարչապետի նախընտրական կենտրոնական շտաբի աշխատանքները: Հենց այդ 75 տոկոս բաժնետոմսերը նախկինում պատկանում էին Սարգսյաններին, մնացած 25 տոկոս բաժնեմասը, որն ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանինն էր, չի վաճառվել:»,- գրում թերթը:
Սարգսյանը խոսեց մոտ 10 րոպե: Նա կարդում էր նախօրոք գրված տեքստը, ելույթը մի քանի անգամ կոպիտ մոնտաժով կտրտվեց` հեռուստատեսային տերմինով` «սկաչոկ» եղավ:
Բագրատ Սարգսյանը հայտարարեց, որ դատի է տալու «Առավոտ»-ին եւ փոխհատուցում է պահանջելու իր եւ հեռուստաընկերության արժանապատվությունը ոտնահարելու համար (ինչքան գիտեմ, ՀՀ օրենսդրությունը նման հայցով դատական գործեր չի քննում):
Բագրատն ասաց, թե «Արմենիա TV»-ն չի վաճառվում, բայց նաեւ նշեց, որ հնարավոր են «նոր համագործակցության» ծրագրեր...
Ամբողջ խոսքի ընթացքում Սարգսյանը կրկնում էր, թե «փոքր մարդիկ» իր մասին սուտ լուրեր են տարածում, «փոքր մարդիկ» այս են անում, այն են անում: Ինքը, պետք է հասկանալ, «մեծ մարդ»-ն է... Խոսում էր բարոյականբարձր արժենքերի կարեւորության մասին, ասում, թե հպարտանում է, որ Արտեմ Սարգսյանի զավակն է...
Թե ինչ կլինի վերջը չգիտեմ, բայց որ վերջին ժամանակներում «մեծ մարդ» Բագրատ Սարգսյանի հայրիկի եւ մայրիկի հաղորդումները «քոչել» են Սարգսյաննների մեկ այլ ալիք` «TV-5», փաստ է: Ու այս պատմության մասին նորություններմ կլսենք:Tags: media
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

|
 |
|
 |