Home
entries friends calendar user info E-channel.am Previous Previous Next Next
reporter_arm - January 16th, 2008
Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարները ինտերնետում

Նախագահացուները ոչ միայն սայթեր են բացում, այլեւ այնտեղ են տեղադրում իրենց լուսանկարները։ 

Ճիշտ է, Լեւոն Տեր-Պետրոսյանի սայթ- ում նրա անձնական արխիվի լուսանկարները շատ կարճ ժամանակ դրվեցին։ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նախընտրեցին դրանք փոխարինել վիդեոներով։

Վազգեն Մանուկյանի սայթում էլ կարելի է տեսնել նրա՝ ղարաբաղյան պատերազմի տարիների նկարները։

Բայց դե, վարչապետ Սերժ Սարգսյանն այս հարցում գերազանցեց բոլորին։ Նրա սայթի Ալբոմ բաժինը շաաաատ հետաքրքիրն է։

Այստեղ, անձնական արխիվ բաժնում, կարելի է տեսնել Սերժ Սարգսյանի կնոջը, դուստրերին, մտերիմներին, տատիկներին, երիտասարդ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, պատանի Սերժ սարգսյանին, մանուկ Սերժ Սարգսյանին, զինվորական պարտադիր ծառայությունն անցնող Սերժ Սարգսյանին… 

Դե, իսկ Ալբոմի Ոչ պաշտոնական անվանված բաժնում Սերժ Սարգսյանի նոր ֆոտոսեսիան է։ Այստեղ ուշադիր եղեք նաեւ նրա սեղանի պարագաներին՝ շախմատը եւ սեղանի գիրքը՝ «Նապոլեոնը»…

Սերժ Սարգսյանի այս անձնական նկարների ցուցադրությունը,  իրականում, նրա մարդկային կերպարը ավելի հասկանալի դառնալուն օգնում են եւ կարող են օգտակար լինել վարչապետին քարոզարշավի ընթացքում։ 

Ի դեպ, սա «պատրաստի» սայթ է նախագահական «ռամկա»-ների մեջ տեղավորելու համար։ Եթե Սերժը ընտրվի, այն կարելի է «քշել» president.am-ի տակ։ Չէ որ, Ռոբերտ Քոչարյանի սայտն է, որ նաեւ անձնական լուսանկարներ է ցուցադրում։

Tags: ,

profile
reporter_arm
Name: reporter_arm
Website: E-channel.am
calendar
Back July 2008
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
links
page summary
tags

Advertisement