ԿԸՀ արտուղարը վիրավորական արտահայտություն է թույլ տվել վրաց ազգին
ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը հրապարակային, լրագրողների ներկայությամբ քննարկման ժամանակ իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություներ անել վրաց ազգին։
Երեկ ՄԱԱ կազմակերպած քննարկման ընթացքում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն (լուսանկարում՝ կենտրոնում) արձագանքելով ընտրողների մատները թանաքոտելու վերաբերյալ առաջարկին՝ ասաց, թե չպետք է ելնել այն կանխադրույթից, որ Հայաստանում ապրող քաղաքացիները հանցագործ են: «Վրաստանում բոլորը հանցագո՞րծ են»,- այդ դրույթը կիրառած երկրի օրինակը մատնանշեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, եւ ի պատասխան ԿԸՀ քարտուղարն ասաց. «Ես Վրաստանում խելոք մարդ չեմ տեսել: Եվ ընդհանրապես՝ չեմ լսել «խելոք վրացի» հասկացություն»:
Նման արտահայտություն, գուցե, շարքային քաղաքացիները իրենց թույլ տային մասնավոր քննարկումների ընթացքում, բայց ԿԸՀ քարտուղարը լրագրողների ներկայությա՞մբ…
Ասեմ, որ Բախչագուլյանը «երիտհանրապետական է», ԿԸՀ-ում է 2005թ.-ից։ Հետաքրքիր է, նրա կուսակցապետը «խելոք վրացի» տեսե՞լ է կամ լսե՞լ է նման «հասկացության» մասին։