Home
entries friends calendar user info E-channel.am Previous Previous Next Next
reporter_arm - February 22nd, 2008
Բողոքի ակցիայի, գեներալ Մանվելի եւ Սերժ Սարգսյանի ու մի քիչ էլ Նիկոլի մասին

Մի քանի տեղեկատվություն եմ ուզում կիսել.

1.
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում հայտարարեց, որ Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը ժողովրդի հետ են ու պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին, որ գեներալ Գրիգորյանը ասել է, թե բանակը քաղաքականությանը չի խառնվելու։

Դրանից հետո  ՊՆ մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասել է, թե «ինքը լիազորված է փոխնախարարների անունից ասելու, որ նրանք չեն սատարում Տեր-Պետրոսյանին»։

Ինչքան ես գիտեմ, երկու հայտարարությունների մեջ էլ մի փոքր անճշտություն կա։

Իմ տեղեկություններով, գեներալ Մանվելի հայտարարության մեջ «պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին» արտահայտությունը չի եղել, Տեր-Պետրոսյանն այն ավելացրել է։
Մյուս կողմից էլ, Սեյրան Շահսուվարյանի հայտարարությունը փոխնախարարների հերքման մասին, առնվազն Մանվել Գրիգորյանին չի վերաբերվում։ Ինչքան ես գիտեմ, Գեներալ Մանվելը ոչ հերքել է այդ տեղեկատվությունը, ոչ էլ մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի մոտ փետրվարի 21-ի ուշ երեկոյան կայացած բանակի հրամկազմի խորհրդակցությանը։

2. Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հարցազրույց է տվել Ֆրանսպրեսին ու ասել, որ իրենք Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին չեն ցրի, «փո նստեն թեկուզ 2 տարի»։ Բայց եթե նրանք կարգ խանգարեն, մյուս քաղաքացիներին խանգարեն, ոստիկանությունը կմիջամտի… Այսօր ընդդիմությունը պատրաստվում է երթ անել։ Եթե այդ երթն արտոնված չի, ապա ոստիկանությունը պահանջելու  է քայլել մայթերով ու չփակել փողոցները… Ու թե ինչ է լինելու հետո, կտեսնենք։

3. Նիկոլ Փաշինյանը օրերս զանգել է «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանին եւ ասել է, որ սայթի վրայի նյութերից մեկը հանեն… Մեսրոպը հայհոյել է ու տեղն է դրել Նիկոլին, որ մյուս անգամ «Ա1+» էտ հարցով ու տոնով չզանգի

Tags: ,

profile
reporter_arm
Name: reporter_arm
Website: E-channel.am
calendar
Back July 2008
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
links
page summary
tags

Advertisement