Երեկ երեկոյան ընդդիմությունը որոշել էր օգտագործել Հանրապետության հրապարակում թույլատրված հանրային միջոցառումը՝ բողոքի ակցիա կազմակերպել։
Ժամը 20։30-ի կողմերն էր։ Օդապարիկների համերգը սկսվել էր։ Մեկ էլ ընդդիմադիրները՝ մի 100-150 հոգի երեւի, սկսեցին արտգործնախարարության մոտից «Լե-վոն», «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան», «Սեր-ժիկ հե-ռա-ցիր» վանկարկելով քայլել դեպի Աբովյան փողոց։ Ոստիկանները եկան ու ցուցարարներին բրդեցին Բյուզանդի նեղ փողոցը։ Մեկ-երկու հոգու ծեծեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները։
Մի ժամի չափ էտ համերգը շարունակվում էր, բողոքի ակցիայի մասնակիցները մտածում էին, թե ինչ անեն։ Վերջը որոշեցին գնալ Հյուսիսային պողոտա։
Tags: election-2008, police, politics
|