Home
entries friends calendar user info E-channel.am Previous Previous Next Next
reporter_arm - April 16th, 2008
Քոչարյանի ծանր ժառանգությունը Սերժ Սարգսյանին
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գազի գինը Հայաստանում բարձրանալու է եւ կազմելու է 84 դրամ մեկ խորանարդ մետրի համար։ 

Սա սպասվող նորություն էր։ Բնակիչները վաղուց սպառած գազի համար վճարում էին դոտացիայով։ Պետությունը գինը դոտացիա էր անում ռուսներին տրված Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գումարների հաշվին։ Ու ահա, այդ փողը վերջացավ։ Ու վերջացավ հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից հեռանալուց հետո, ընտրությունների ավարտից հետո։
Սա իրոք, ծանր ժառանգություն է Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ, կարծես, գների թանկացումից հնարավոր չի լինի խուսափել։ Ինչպես ասում են, «նոր մարտահրավեր» նոր նախագահի համար։

Տեսնենք, ինչպես կհաղթահարի նախորդ նախագահի թողած դժվարությունները նոր նախագահը։

Ինձ համար ասեմ, որ համաձայն եմ, թեկուզ գործող սակագնի կրկնակին վճարել գազի համար, միայն թե ռուսների ազդեցությունը Հայաստանում նվազի։

Tags: ,

profile
reporter_arm
Name: reporter_arm
Website: E-channel.am
calendar
Back July 2008
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
links
page summary
tags

Advertisement