 |


 |
 |
 |
 |
 |
|
 |
 |
«Հայ քաղաքական կյանքին խորթ «կլան» հասկացությունը իրողություն դարձավ Քոչարյանի ժամանակ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, ես բնավ էլ հակված չեմ ստվեր գցելու Քոչարյանի ողջ գործունեության վրա: Քավ լիցի, առկա են նաեւ հաջողությունները: Սակայն գուցե անաչա՞ռ լինենք: Անկախ Հայաստանի երկրորդ նախագահը ժառանգություն թողեց կոռումպացված, կլանային-օլիգարխիական պետություն, որտեղ, ինչպես ասվեց, հարուստների ցինիկ ճոխության ֆոնի վրա փաստորեն կոնսերվացվել է բնակչության մեծ մասի թշվառությունը: Գործազրկությունը դարձել է չարիք, աշխատավարձը ողորմելի է, գյուղերը թշվառ վիճակում են, հասարակությունը երկփեղկված է, հայաստանցիների գերակշիռ մասը գոյություն է պահպանում սփյուռքի ու դրսում աշխատող իրենց բարեկամների օգնության շնորհիվ: Եվ դեռ խոսում են տնտեսական «աներեւակայելի» հաջողությունների մասին... Ինչի՞ մասին ենք խոսում, երբ անբավականություն ու դժգոհություն է հայտնում նաեւ համեմատաբար բարեկեցիկ խավը: Սա մեջբերում է «Ազգին» Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հարցազրույցից։
Հարցազրույցում էլի ուշագրով մտքեր կան։ Արժե այն կարդալ։Tags: politics
|
 |
 |
 |
 |
|
 |
 |

|
 |
|
 |