Ֆուտբոլ. կարծիքներ ու փաստեր
Ահա եւ հասանք Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչներին։ Մի քանի նախադասություն գրեմ։
Իտալացի ռմբարկու Լուկա Տոնին այդպես էլ գոլի հեղինակ չդարձավ։ Բավարիայում նրա թիմակից Քլոզեն առայժմ ավելի հաջող է խաղում (մեկ գոլ)։
Թուրքիան ապացուցում է ֆուտբոլի հրաշք-խաղ լինելը։
Պորտուգալիայի, Հոլանդիայի եւ Խորվաթիայի առաջատարները իզուր տեղը խմբային փուլի վերջին խաղին հանգստացան։ Մեկ է պարտվեցին։ Տեսնես հետագա առաջնություններին մարզիչները ֆուտբոլի այս դասը հաշվի կառնե՞ն։
Ռուսաստանը Հիդինգի ղեկավարությամբ հրաշքներ է գործում։ Շատերը ասում ե, որ ռուսները հիմա մասսայաբար կտեղափոխվեն երեք առաջատար ազագյին առաջնություններ՝ Անգլիա, Իտալիա եւ Իսպանիա։ Ես համաձայն չեմ։ Նախ, Ռուսաստանում նրանք շատ մեծ աշխատավարձեր են ստանում եւ դժվար շատ լավ ակումբներից (Ռեալ, Բարսելոն, ՄՈՒ, Չելսի, Ինտեր, Միլան, Յուվենթուս....) առաջարկներ ստանան։ Եթե տեղափոխվեն էլ այդ մեծ ակումբները, դժվար թե իրնեց շատ լավ դրսեւորեն։ Միակ բացառությունն այստեղ, իմ կարծիքով, Ժիրկովն է։ Նա, կարծես, պատրաստ է խաղալ ցանկացած ուժեղ թիմում։
Կիսաեզրափակիչ 4 հավաքականներից երկուսը մեր ապագա մրցակիցներն են։ Հայաստանը Աշխարհի 2010 թ.-ի ընտրական խմբում ընդգրկված է Իսպանիայի եւ Թուրքիայի հետ նույն խմբում։ Մեր ապագա մրցակիցներին գործում տեսնելու եւ լավ ուսումնասիրելու հնարավորություն է սա։
Իսկ առաջնությունը լավ է նայվում։ Խաղերը հետաքրքիր են, հաղթողը՝ անկանխատեսելի։

Comments