Վաճառվում է Հայաստանի օդ։ Պահածոյացված
Երեւանի հուշանվերների խանութներում հայտնվել է նոր ապրանք՝ «Օդ Հայաստանի» վերտառությամբ։ Տես նկարները։
Այս պահածոյանման տուփը, որի մեջ օդ է, վաճառվում է 1500 դրամով։
Տուփի վրա նշված է նաեւ բաղադրությունը՝
Երեւանի օդ 20%
Լեռնային օդ 25%
Սեւանի լճի գոլորշի 10%
Հյուրընկալության ոգի 35%
Լավաշի հոտ 5%
Հարեւանի խորովածի հոտ 5%
Եւ պարամետրերը՝
Քաշը
1 խորը շունչ
Կիրառել՝
1, կանոնավոր կերպով՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում։
2, կարոտախտի ախտորոշման դեպքում
Կա նաեւ պահպանման ժամկետը՝
Պիտանի է մինչեւ 21,11,2017
Այս արտադրանքն արդեն կա ինտերնետում՝ airof.am
Այն կարելի է գնել նաեւ Edram-ում։
Ասում են, որ արտադրողները շուտով դառնալու են «Կարգին հաղորդման» հովանավորները։
(Anonymous)
Trojan program Trojan-Downloader.JS.Agent.bx