«Նեմեց հեռացիր…» Ոստիկանները ծեծեցին ֆուտբոլասերներին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլի պարտվեց: Այս անգամ բոսնիացիներին: 0-2 հաշվով:
Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում:
Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք:
Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է:
Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:
Խաղից հետո հայ ֆուտբոլիստները հեռացան գլխիկոր, իսկ հայ հանդիսականները ծափահարում էին բոսնիացիներին: Ստադիոնից դուրս գալիս էլ ֆանատները շարունակում էին վանկարկումները, իսկ ոստիկանները շարքով ուղեկցում էին նրանց:
Ափսոս, որ ֆոտոներ ու վիդեոներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկուշաբթի կճարեմ մի քանիսը:
First Armenian Front-ի արածը դուրս եկավ: Տեսնես սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղին ի՞նչ է լինելու ստադիոնում:

http://www.armfootball.com/forum/in
(Anonymous)
spider: www.sard.hetq.am
Ughaki hetaqrqir@ gites vorn a? Vor du der sharunakum es gnal u nayel haykakan football:)))
Re: spider: www.sard.hetq.am
ու ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլը դեռ ապագա ունի
ֆուտբոլասերը մի ձեւ պետքէ չէ՞ արտահայտվի; Հա, ասեմ, որ բոսնիացիներն էլ մեր ստադիոնին էին շնորհակալական ծափահարում...
Halala. Yes targel em. Huyss korela, vor inch vor ban kpoxvi mer footballum.
հա, ասեմ, որ մերոնք մի 2-3 լավ պահ ունեին: հեռվից հարվածներ, որոնք վատը չէին: Բոսնիացիների դարպասապահը լավ խաղաց; Ու մեր դարպասապահն էլ 2 հատ փրկեց: Ընդհանուր, գիտես, էնպես չի, որ գլուխ են պահում, երեւի էդքան էն կարողանում խաղալ, կա էդքանի են մարզում իրենց մարզիչները:
(Anonymous)