?

Log in

No account? Create an account

Պա-բա-բա-բաաամ… «Շանթ»-ի սերիալները կփակվե՞ն

Ասում են՝ այս տարվա ամանորյա ընդունելության ժամանակ «Շանթ TV»-ի ղեկավար Արթուր Եզեկյանի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհել է «Շանթ»-ի սերիալներից։

Ասում են՝ Եզեկյանն արդարացել է՝ թե «Ժողովրդական երգիչ»-ն էլ իրենց եթերում է, բայց դրանից Սերժ Սարգսյանի վերաբերմունքը «Որոգայթ»-ի եւ «Շանթ»-ական մյուս սերիալների հանդեպ առանձնապես չի փոխվել։

Գրածս պատմել է մեկը, ում վստահում եմ։
Հիմա տեսնենք՝ թե 2010-ին, օրինակ, «Որոգայթ»-ը արագ եզրափակվեց, ուրեմն ամանորյա նախատոնական զրույցն իր ազդեցությունն ունեցել է։

Comments

Ասում են նախագահի հրամայով հունվարից ոչ մի կրիմինալ սերիալ չի լինելու
Հա՞
հետաքրքիր է՝ «Արմենիա TV»-ին էլ է «ծալելու» իր սերիալները
Ասում են բոլորին է վերաբերելու (աղբյուրը սերիալի սցենարիստ է), բայց եդքան էլ չեմ հավատում, որովհետվ նույն «Արմենիա TV»-ն նոր պրոյեկտներ է սկսել, հո ներդրումները չեն կորելու
դե, թեման կփոխեն...
կարող են, օրինակ, սիրային թեման վերցնել, չափավոր դոզայով սեքս ցույց տալ։ կամ դեդեկտիվ ժանր՝ առանց մաֆիայի... եւ այլն...
Համամիտ եմ, չեմ կարծում նախագահի հրամանը բարձրացնի սերիալ ստեղծողների մակարդակները...խուսանավելու են ու շարունակեն իրենց «գործը»
էտ, որ ասում ես հրաման, իհարկե, հրաման չի եղել եւ չի լինի։ կարող է լինել ներքին հրահանգ, որի գոյությունը նախագահականում երբեք չեն ընդունի
Ի հարկե: Հենց դա էլ նկատի ունեմ հրաման ասելով
Վատ չի լինի հեռուստադիտողի համար: Ճիշտ է` էսօրվա ալիքները ցույց են տալիս այն, ինչ ցանկանում է տեսնել հասարակությունը, որ գովազդ վաճառի, բայց մի քիչ էլ պետք է մտածել, թե սերնդին իչն են սովորեցնում:
Այ, իմ ժամանակվա ֆիլմերը կարգին բան էին` 80 - 90-ականների:
հա, հին ֆիլմերը լավն են, իհարկե։
Չնայած, այս դեպքում խոսքը սերաիլների մասին է։ Ու սերիալն էլ պետք է իր մեջ սոցիալակն մեսիջ ունենա, սովորեցնող նշանակություն ունենա։ Այսօրվա հայկական սերիալների մեծ մասը այդ տարրից զուրկ են։
Դե հին սերիալներից էլ կարող եմ նշել, որ չեմ համեմատի կենցաղային կամ հայկական կրիմրնալների հետ: Օրինակ Ծովահրեշը, իտալական:
դե, Սպրուտը արդեն դասականնների շարքերում է