Home

Advertisement

Customize

Վովայի արջը մարդ է հոշոտել

ArmeniaNow-ն հայտնում է, որ ռազմական ոստիկանության պետի արջը հոշոտել է հավաքարարուհուն։ 

Արջը պատկանելիս է եղել Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։ Հոդվածագրի տեղեկություններով՝ Վովան այդ շենքում նաեւ վագր է պահում։ 

Ի դեպ, ինչքան հասկանում եմ, խոսքը քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովա/Խանջյան խաչմերուկում գտնվող Ռազմական ոստիկանության մասնաշենքի մասին է։ Դեպքը տեղի է ունեցել այնտեղ։ 
Համենայն դեպս, գործընկերս պատմում է, որ մի ամիս առաջ այդ շենքի առջեւ տեսել է, թե ինչպես են մի հսկայական արջի «պուլպուլակ»-ից ջուր խմեցնում։

Այդպիսի բաներ։ Այդպես է, որովհետեւ, փաստորեն, Հայաստանում փողատերերի համար վագր, առյուծ, առնվազն՝ արջ պահելը տղամարդկության եւ ուժեղության խորհրդանիշ է։

Comments

Դա մենակ Հայաստանում չի տենց: Նույն Մոսկվայում ահռելի քանակության դեպքեր են եղել, երբ վագռ, ինչոր մեծ օձեր են պահում տանը, որոնց մեջ ուշ թե վայրի բնազդը իմաց է տալիս:
Հա, բայց իրենց տանն են պահում ու իրենք են կերակրում էդ անասուներին… Էս դեպքում պետական հիմնարկում են պահել ու արջին կերակրել են հավաքարարն ու զինվորները։
Տարօրինակ է, որ ՌՈ շենքում աշխատում է ինչոր հավաքարարուհի: Աչքիս, բանակի վիճակը լավ է, որ զինվերներին ավել չեն տալիս :)
Իսկ էշ չեն պահում ... էշը նրանց կսազեր
"Ժամանակ"-ը գրում է, որ դա «Ռազմական ոստիկանության» երեւանյան լճի մոտ գտնվող շենքում է եղել...http://www.zhamanak.com/news/4173/
Ինչ ես կարծում, որն է ավելի հավանական?
Ամեն դեպքում Սայաթ-Նովա/Խանջյան-"պուլպուլակ" մի տեսակ չեմ պատկերացնում...
«Ժամանակ»-ը ճիշտ է գրում։ Երեկ «Երկիր Մեդիան» էլ նյութ արեց այդ մասին էտ զորամասից։
Բայց Սայաթ նովայի վրա ջուր խմող արջի նկարը ունեմ ու այսօրվա ընթացքում առանձին գրառումով կդնեմ այստեղ։

Advertisement

Customize