Արդեն գրել են, որ զինվորական ոստիկանության զորամասերից մեկում արջը մի կնոջ է հոշոտել։ http://reporter-arm.livejournal.com/6612.html Հիմա այդ թեմայով նկարներ եմ առաջարկում։ Երեւանի փողոցներում, փաստորեն, արջ է «ֆռֆռում» ու «պուլպուլակներից» ջուր խմում։

Հետաքրքիր է, եթե այս արջն էլ կատաղի, նրա տերը կկարողանա՞ զսպել իր գազանին։
Այս նկարներն արվել են հեռախոսով, մոտ 15 օր առաջ՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում։ Նկարների հեղինակն է Կարինե Ղազարյանը։ Շնորհակալություն նրան նկարների համար։
Ի դեպ, երեկ այս նկարները տվեցի «Երկիր Մեդիա»-ին եւ դրանք ցուցադրվեցի «Երկիրն այսօր» լրատվականի ընթացքում։ Tags: interesting
|