You are viewing reporter_arm

Խոշորացեք կուսակցություններ, կյանքը կարճ է (UPDATED)

UPDATED*

2012-ի ԱԺ ընտրությունների արդյունքներից մեկն էլ մի շարք կուսակցությունների լուծարումն է լինելու:

Կուսակցությունների մասին օրենքի 6-րդ գլխի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն.

Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել Ազգային ժողովի վերջին երկու ընտրություններին, կամ դրանցից որեւէ մեկում նրա ընտրական ցուցակն ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն։


Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած ՀԴԿ-ն, օրինակ, մասնակցել է 2007 եւ 2012թթ. ընտրություններին ու ստեցել է
2007թ.- 0.3%  ձայն
2012թ.- 0.37% ձայն

Սպասենք լուծարումների եւ ոչ միայն ՀԴԿ-ի լուծարմանը:
Վերաձեւակերպելով Մարկեսին՝ Խոշորացե՛ք կուսակցություններ, կյանքը կարճ է

*
Պարզվում է՝ 2012-ի փետրվարին կուսակցությունների մասին օրենքը փոխել են ու նշածս կետը ուժը կորցրել է... ափսոս, ասեմ ձեզ, ափսոս..

Ու մեկ է՝ խոշորացե՛ք կուսակցություննր

Comments

/// կամ դրանցից որեւէ մեկում ///

Չհասկացա, եթե կուսակցությունը վերջին երկու ընտրություններից օրինակ` առաջինում հավաքել է ասենք 0.3% ձայն, իսկ երկրորդում ասենք 10%, ուրեմն մեկ է, պիտի լուծարվի՞, որովհետև «որևէ մեկում»։
երեւի հարցը իրավաբաններին կամ ԱԺ պատգամավորներին տանք :)
ու նաեւ պարզ չէ, թե ով է սկսում լուծարման գործընթացը; Արդարադատության նախարարությու՞նը, կուսակցությու՞նը....

բայց երեւում է, որ Հայաստանում կուսակցությունների մի 10 տարուց էս օրենքով մաղվելու են կարգին

(Anonymous)

Ձեր տեղեկությունները հին են, այսօր գործող օրենքով ՀՈԴՎԱԾ 31.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ



1. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը կուսակցության համագումարի որոշմամբ` սույն օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով:

2. Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե`

1) (1-ին կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)

3) (3-րդ կետն ուժը կորցրել է 09.02.12 ՀՕ-10-Ն)
շնորհակալություն տեղեկությունների համար, արդեն ափդեյթել եմ փոսթը... ու ափսոս, որ հնացած են, անկեղծ ասած