...թե՞ իրանց գրիպի վիրուս չի կպնում:
Ի՞նչ կլիներ, եթե բուհերն էլ փակեին: Կմեռնեի՞ն, որ ուսանողները երեք շաբաթ տանը մնային ու ըստ դրա ամեն ինչ երեք շաբաթ հետ ընկներ. թող հունիսին երեք շաբաթ դասի գնային:
Հիմա ուսանողների կուտակումներ չկան, հա՞: Տո ո՞նց չկան: Չգիտեմ՝ որտեղ ոնց, բայց որ բժշկականը միշտ էլ մինչև դեկտեմբերի վերջ խելոք-խելոք դաս ա անում, էդ հաստատ ա:
Դե հիմա նայեք: Առողջ ուսանողը գնաց դասի: Հիվանդից վարակվեց: Գնաց տուն, վարակեց նաև մանկապարտեզ-դպրոց գնացող հարազատներին: Էլ ձեր մանկապարտեզ-դպրոց փակելու իմաստը ո՞րն էր: Որ ասեք՝ տեսեք-տեսեք մենք էլ ենք պայքարում համաճարակի դեմ:
Ավելին՝ բուհերն ավելի շուտ պիտի փակեին, որովհետև եթե հիվանդ երեխան կարա մանկապարտեզ-դպրոց չգնա, ոչ ոք բան չի ասի, ապա բուհերում հարցը մի քիչ այլ է: Էնտեղ բացակաների հարցը շատ խիստ է: Հեչ որ չէ, էդ անտեր կրեդիտների պատճառով ոչ ոք չի ուզում դասից բացակայել: Բժշկականից էդ ախմախ համակարգը շուտ են վերացրել, բայց էնտեղ ավելի խիստ է բացակայությունների հարցը, մանավանդ բարձր կուրսերում, երբ ցիկլային դասերի են գնում ու չեն կարող մի քանի օր իրար հետևից բացակայել: Չէ, կարող են, բայց հետո պիտի բժշկի թուղթ բերեն, հունվարին գնան ցիկլը կրկնելու, սեսիայից հետ ընկնեն, առաջին լիկվիդին մտնեն ու մի քանի ամիս թոշակից զրկվեն: Ու գիտե՞ք ինչ ա ստացվում: Թոքաբորբով, 40 աստիճանով գալիս են գոնե հարցում հանձնելու, որ գնահատական ունենան, ցածր չստանան, վճարովի չընկնեն, մեկումեջ էլ դասի են գնում, որ հանկարծ բացակայությունների թույլատրելի սահմանը չանցնեն: Մի քիչ էլ դասախոսն ա զիջում: Բայց ինչքա՞ն կարա: Բա որ էդ էրեխուն մի բան լինի, ո՞վ ա պատասխան տալու:
Էլ չեմ ասում, որ բժշկականում չորրորդ կուրսից բարձրերը հիվանդանոցներում են դաս անում: Հիմա ինչ, հերիք չի իրանք են վարակվում, չեն կարողանում դասերից բացակայել, մի հատ էլ հիվանդներին վարակե՞ն:
Հլը լավ ա՝ ասում են հարցումներն են հետաձգել: Բայց մի հատ էրեխեքին հարցրեք. անխելքները չեն ուզում դասերը հետաձգեն՝ բա մեր սպրոսնե˜րը, բա ե՞րբ ենք հասցնելու, բա որ առանց տարեկանի˜ մնանք:
Չէ, մեկ ա, էս պետությունում ուսանողն ամենաանտեսված մարդն ա: Մեկ ուզում էին թոշակները կտրել, հիմա էլ ասում են՝ գնա դասի, վարակվի, մեռի: Խեղճերը նույնիսկ բուժօգնություն ստանալիս արտոնություններ չունեն. չափահաս ես, հատուկ սոցիալական խմբից չես, դե մուծվի:
Հետո էլ կասեն՝ երիտասարդությունը երկրի ապագան ա: Ո՞նց եք նայում էդ երիտասարդությանը, որ ապագա լինի:
Հ.Գ. Էս ամենը գրելով՝ պարզ գիտակցում եմ, որ անգամ եթե բուհերում դասերը դադարեցնեն, օրդինատորներին չի վերաբերելու. մենք ավելի ցածր դասակարգ ենք, քան ուսանողները: Մենք էս երկրի նեգրերն ենք: Նույնիսկ եթե հիվանդանոցները փակեն, բժիշկներին տուն ուղարկեն, օրդինատորները պիտի էնտեղ լինեն: