Home

Advertisement

Customize

Aug. 3rd, 2009

…չգիտե՞ս, ծիրանը չես թողնում տանեն, մնում է՝ փչանում է

Շաբաթ օրը լռվել էինք հայ-վրացական սահմանին։ Բագրատաշենում։ Մի 2 ժամով։ Նստել ենք տեղի «օբեկտ»-ներից մեկում։ Կողքի սեղանին հաստափորավիզ մաքսավորներ են։ Ըստ երեւույթին՝ ղեկավար կազմից։ Մոտենում է մաքսային տեսուչը եւ հարցնում.
- Ծիրան են ուզում արտահանել, ի՞նչ անեմ։
-Չես թողնում, մնում է՝ փչանում է,- հանգիստ պատասխանում է մյուս մաքսավորը։ Ըստ երեւույթին տեղի գլխավորներից մեկը։

May. 18th, 2009

Մի հայաստանածնունդ ադրբեջանցու հուշերից

Մի ադրբեջանցի գործընկեր ունեմ, որի պապը մինչեւ 1999-ը ապրել է Ստեփանավանի գյուղերից մեկում։ Տղան 1988-ին 7-8 տարեկան է եղել, երբ հերթական անգամ այցելել է պապին։
Պատմում է, որ շատ հայ ընկերներ է ունեցել։ Մի օր էլ ուշ երեկոյան տուն է վերադարձել։ Պապը, թե՝
-ի՞նչ էին անում, ի՞նչ էիք խաղում
-թուրքերին էինք քշում
Պապը մի հատ շպպացրել է վզակոթին.
-հիմար, դու ինքդ թուրք ես։ Դու քեզ էիր քշում, հա՞

Dec. 23rd, 2008

Ռաֆիկ Ռահմանօղլի Հասանովի վիդեոն

Kornelij-ը տեղադրել է Հայաստանում գերեվարված ադրբեջանցի զինծառայող Ռաֆիկ Ռահմանօղլի Հասանովի հարցազրույցի տեքստը։
Ահա նաեւ «Զինուժի» վիդեոն։


Nov. 27th, 2008

Հայ բլոգերները արեցին «վրացական դեմոկրատիայի» թաղումը

Այսօր հայ բլոգերները Երեւանում վրացական դեսպանատան առջեւ իրականացրին «վրացական դեմոկրատիայի թաղում» ակցիան։
Տեղեկատվությունը՝
http://www.e-channel.am/?topic_id=2372

Սա էլ վիդեոն


Jul. 25th, 2008

«Ժառանգությունը» չմիացավ

Ինչպես եւ ասում էի, «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին չմիացավ։ Գերադասեց իր ճանապարհը։

Jul. 23rd, 2008

Րաֆֆին կգնա իր ճանապարհով

«Ժառանգությունում» ասում են, որ հուլիսի 24-ին կպատասխանեն Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ Ազգային Կոնգրեսին միանալ-չմիանալալու հարցին։

Իմ կարծիքով, այդ պատասխանը Տեր-Պետրոսյանի համար դրական չի լինի։ Կամ ավելի շատ բացասական կլինի, քան դրական։

Րաֆֆի Հովհաննիսյանը իզուր չի ԱԺ մտել, էֆեկտիվ, աշխատող, կենդանի կուսակցություն, խմբակցություն ստեղծել, որ սկուտեղի վրա մատուցի ընդդիմության ներկայիս առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Այս պահին Րաֆֆին ու «Ժառանգությունը» հաջորդ ԱԺ եւ նախագահական ընտրություններում լուրջ հաջողությունների հասնելու իրական հնարավորություններ ունեն, եւ կարծում եմ, չեն գնա Տեր-Պետրոսյանի ճանապարհով։ Կնախընտրեն իրենցը։

Ի դեպ, վերնագրում երեւի պետք է գրեի ոչ թե Րաֆֆին, այլ «Ժառանգությունը»։ Այդ կուսակցությունը այլեւս անհատականացված չէ։

Jul. 17th, 2008

Բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթ. ձեւաթափություն

Երեկվանից լրատվամիջոցները հայտնում են Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթի մասին լուրը։

Ազգը գրում է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մրցութային փաստաթղթերի փաթեթը: Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, մրցույթի հայտարարությունը կտեղադրվի Wall Street Journal կամ Financial Times թերթերում, որից 90 օր հետո հայտնի կդառնա բջջային կապի երրորդ օպերատորի անունը: Մրցութային փաթեթի ձեռքբերման համար ցանկություն հայտնող ընկերությունները պետք է վճարեն 10 հազար եվրո, իսկ այն ընկերությունները, որոնք կանցնեն մրցույթի հաջորդ՝ առաջարկների ներկայացման փուլ, պետք է վճարեն 10 մլն եվրո: Հաղթող ընկերությունը 10 օրվա ընթացքում կսկսի իր գործունեությունը: Նրան տրամադրվելու է 15 տարվա գործունեության ժամկետ: Բջջային կապի երրորդ օպերատորին կտրվեն 055 եւ 095 հեռախոսային կոդերը:

Լավ է, շատ լավ է։ 

Ուղղակի Երեւանի կեսը հաստատ գիտի, որ էտ երրորդ օպերատորը լինելու է ռուսական Մեգաֆոնը։ Այն կապի օպերատորը, որը կարծես թե, պատկանում է  Պուտինի կնոջը։ 
Ասում են՝ Մեգաֆոնին Հայաստանում բերելու պայմանավորվածությունը դեռ անցած տարվանից կա։ 
Ես, որ չեմ կասկածում՝ էտ ձեւական մրցույթում հաղթելու է Մեգաֆոնը։ Հիմա մրցույթը անում են, որ ի՞նչ։ 
Էտ մրցույթ միջոցառման անունը ձեւաթափություն է։

Jul. 14th, 2008

Միհրանը պարզաբանում է իր մասին լուրերը

Անցյալ շաբաթ գրել էի Սիրուշոյի, Քոչարյանի տղայի ու Միհրանի մասին։

Պարզվում է ՉԻ-ի՝ իր մասին գրված  հոդվածին Myspace-ում արձագանքել է Միհրանը։

Ահա թե ինչ է գրում նա Myspace-ի տեղեկագրում, ինչ է նրան հարցնում իմ գործընկերը եւ ինչ պատասխան է ստանում։

Jul. 11th, 2008

ԼՏՊ-ն ու Վարժապետը

Այսօր «Ժառանգության» համագումարում էի։ Եկել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը (նիկը Վարժապետ)։ Խոսեց, ասաց, որ կամուրջներ  է ուզում կապել ընդդիմության հետ։

Հետո եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը (նիկը ԼՏՊ, վերջերս՝ Պապի)։ԼՏՊ-ն մոտեցավ, բարեւեց Վարժապետին։ Տիգրան Սարգսյանը ընդդիմության առաջնորդի ելույթը, որտեղ Տեր-Պետրոսյանը ոչ այնքան հաճելի խոսքեր էր ասում կառավարությանը, լսեց մինչեւ վերջ ու նոր հեռացավ դահլիճից։ 

Լավ քայլ էր, համարյա երկխոսություն։ Ինձ դուր եկավ։

 ի դեպ, վարչապետը ելությում խոսում էր իշխանությունների հետ «Ժառանգության» համագործակցության մասին, իսկ Տեր-Պետրոսյանը՝ «Ժառանգության» նոր ստեղծվելիք հայ Հայ Ազգային Կոնգրեսում ունենալիք դերի մասին։ Մարդա իր կողմն էր քաշում, այսպես ասած։



Իսկ վիդեոն YouTube-ում՝ այստեղ։

Jul. 10th, 2008

Քոչարյանի տղան, Սիրուշոն ու պարող Միհրանը

Մի հոդված տպվեց ՉԻ-ում հուլիսի 8-ին։ Չգիտեմ, կարդացելե՞ք եք։ Ահա մի կտոր դրանից։

ԴԱՐՉՈՆ ԿԵԿԵԼԻՆ ՊԱՉԻԼ Ի
Ծեծել ու արտաքսել են երկրից` Սիրուշոյին բարեւելու համար

Երեւանի ռեստորաններից մեկում վերջերս տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանին կամ նրա հարազատներին բարեւելը«քրեորեն հետապնդելի» արարք է: Բարեւողները կամ մահանում են, կամ էլ նվազագույնը` մի լավ ծեծվում:

Բայց ամեն ինչ` հերթով: Հանրային իրողություն է այն, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լյովիկ Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի միջեւ սիրային կապ կա: Շատ տեղերում կարելի է հանդիպել այս զույգին: Բայց դա նրանց անձնական կյանքն է, որի մեջ մենք չենք ցանկանում մտնել: Իսկ երբ այդ զույգի անձնական հարաբերությունների պատճառով մարդիկ են տեղահան արվում, դա արդեն լկտիության գագաթնակետն է, որին չանդրադառնալ չենք կարող:

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ վերջերս Երեւանի ռեստորաններից մեկում, ուր իրենց ժամանակն են անցկացրել Սիրուշոն ու Լյովիկը, զարմանալի զուգադիպությամբ հայտնվել է Սիրուշոյին ծանոթ մի երիտասարդ: Հետագայում պարզեցինք, որ նրա անունը Միհրան է: Տեսնելով Սիրուշոյին, վերջինս մոտեցել, բարեւել է ու, ինչպես հիմա նորաձեւ է համարվում, համբուրել է նրան: Այստեղ Քոչարյանի որդու թասիբն արթնացել է, նյարդերը տեղի են տվել: Նա վեր է կացել տեղից ու հարձակվել Միհրանի վրա` հաշիվ պահանջելով, թե ինչու է համբուրում իր ընկերուհուն: Երիտասարդը, որ երկար տարիներ ապրել է եվրոպական երկրներում, շփոթվել է ու ասել, որ ընդամենը բարեւի ձեւ է, ապա ավելացրել, որ ինքը շատ սիրում ու հարգում է Սիրուշոյին: «Ըտենց ե՞ն բարեւում»,- ասել է Լյովիկ Քոչարյանն ու սկսել ծեծել անակնկալի եկած Միհրանին: Տեսնելով դա, վերջինիս վրա են հարձակվել Քոչարյանի որդու ծանոթ-ընկերները ռեստորանի տարբեր անկյուններից եւ հենց ռեստորանի ներսում դաժան ծեծի ենթարկել Միհրանին` պահանջելով մեկ օրվա ընթացքում լքել Հայաստանը: «Եթե չգնաս Հայաստանից, պրոբլեմներ կունենաս, սաղ չես մնա»,- ասել են Քոչարյանի որդու մտերիմները: Ականատեսները պատմում են, որ այս տեսարանին Սիրուշոն հետեւել է դեմքի ամենահանգիստ արտահայտությամբ` անգամ տեղից վեր չկենալով:

Մեզ հաջողվեց պարզել, որ Միհրանը, որի ազգանունը դեռ ճշտվում է, պարող է, բայց ոչ հայաստանյան գիշերային ակումբներում: Նա աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի խմբում է պարում: Ու, ի տարբերություն Սիրուշոյի, առանց լուրջ հովանավորների է կարողացել նման հաջողության հասնել եւ ի դեմս Միհրանի Հայաստանը Մադոննայի խմբում հայ ներկայացուցիչ ունի: Այսինքն« Միհրանն այնքան էլ կորած դեմք չէր, որին կարելի լիներ բռնել ու ծեծել մարդկանց աչքի առջեւ: Բայց Քոչարյանի որդին իրեն թույլ է տվել նվաստացնել երիտասարդին, իսկ Սիրուշոն էլ ժամանակին չի բացատրել, թե ով է Միհրանն ու ինչու է իրեն բարեւելիս համբուրել: Մինչդեռ մշակութային աշխարհում Միհրանին բոլորն են լավ ճանաչում:

Թեեւ Ռոբերտ Քոչարյանին բնութագրելիս նրա մտերիմները միշտ ընդգծում են, որ նրա ընտանիքի անդամները շատ պարկեշտ են, անթույլատրելի ու անդաստիարակ արարքներ չեն անում, բայց փաստ է այն, որ Միհրանն ու իր ծնողներն այլեւս Հայաստանում չեն բնակվում: Նրանց Քոչարյանների գերդաստանը արտաքսել է իրենց հայրենիքից:

Իմ աղբյուրները  մի քանի մանրամասն են հաղորդում այս միջադեպից։ Պարզվում է, մինչեւ այս ծեծը, մի անգամ ել Միհրանը պարել է Սիրուշոյի հետ եւ էտ պարը «էրոտիկ» տարրեր է պարունակել, այսպես ասած, ինչը դուր չի եկել կրտսեր Քոչարյանին եւ նա մի անգամ էլ է զգուշարցրած եղել պարող Միհրանին, որ հեռու մնա Սիրուշոյից։ Դե, այս անգամ էլ գործը ծեծով է վերջացել։

Ի՞նչ ասեմ... Գործընկերներիցս մեկը այս լուրին այսպիսի մեկնաբանություն արեց՝ «Դե, հայրը բարեւելու համար մարդ սպանել տվեց, տղան՝ միայն ծեծել։ Թոռն էլ երեւի հայհոյելով գործը կավարտի...» Էվոլյուցիա...

Jul. 7th, 2008

Սերժը պաշտոնապես հրավիրեց Գյուլին

Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին պաշտոնապես հրավիրեց Երեւան՝ ֆուտբոլ դիտելու։

Երևան: 07.07.08: ԱրմԻնֆո: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր թուրք պաշտոնակից Աբդուլլահ Գյուլին սեպտեմբերի 6-ին հրավիրել է Երևան՝ դիտելու աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը երկու երկրների հավաքականների միջև: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ՀՀ  նախագահի մամլո գրասենյակից:

Հիշեցնենք, որ չնայած Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և եթե Աբդուլլահ Գյուլը ժամանի Երևան, դա կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն:

Ես հույս ունեմ, որ Գյուլը հրավերը կընդունի։ Ու էտ ժամանակ սեպտեմբերի 6-ին կարգին «զվարճանք» կլինի։ համ ֆուտբոլային կրքեր, այսպես ասած, համ էլ ազգայնական-դաշնակցական-քաղաքական։ Ամեն դեպքում, ՀՅԴ-ն խոստանում է մի բան անել։ Դե, Թուրքիայի դրոշելա կվառեն... Ուրախ է լինելու (մասնագիտական-լրագրողական եմ ասում)

Jul. 4th, 2008

Ակրոպոլ

Այս պատմությունը պատմել է ԱԺ արարողակարգի վարչության աշխատակիցներից մեկը։ 

Ուրեմն, Հայաստան է եկել ԱՊՀ խորհրդարանների պատգամավորների պատվիրակությունը։ Հիմա էս մարդկանց տարել են Գառնու ձոր՝ պատիվ տալու։ 
Ծանոթս պատմում է, որ ռուսները կարգին խմել-հարբել են։ Էս ռուսներից երկուսը զուգարան են ուզել (по маленькому). 
Ծանոթս իրանց ուղեկցել է ձորի բերանը։ Ասում է, դե կանգնած են ձորի բերանը ու վրաները հալ չկա։ Հետեւներն եմ կանգնել, որ մարդ ես՝ ձորը ընկնելուց գոնե բռնեմ- դիվանագիտական սկանդալ-բան չլինի։ 
Հիմա ռուսներից մեկը էդ պո-մալենկոմուն անելիս գլուխը բարձրացնում է, հայացքը ընկնում է Գառնու տաճարին։

-Акрополь!,- բացկանչում է ռուսը։
- Дурак, это не Акрополь... ,мы же в Грузии,- պատասխանում է մյուսը։

Jul. 2nd, 2008

Հայերից դժբախտ միայն զիմբաբվեացիներն են

Արմինֆոն հայտնում է, որ հայաստանցիները դժբախտ են։ Դժբախտության ցուցանիշով Հայաստանի բնակիչները աշխարհում նախավերջին տեղում են։ Ավելի դժբախտ են զգում միայն Զիմբաբվեի բնակիչները։

Արմինֆոն հաղորդում է.

Հայաստանի բնակիչներն իրենց շատ դժբախտ են զգում: Այդ են վկայում World Values Survey սոցիոլոգների համաշխարհային ցանցի կողմից աշխարհի 97 երկրների 350 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որի մասնակիցներին առաջարկվել էր երկու հարց` թե արդյոք նրանք երջանիկ են, և թե  որքանով են բավարարված իրենց կյանքից: Հարցման արդյունքների անփոփոմից հետո Հայաստանը հայտնվել է նախավերջին տեղում` Զիմբաբվեից առաջ: 
Ցուցակի վերջում են նաև հետխորհրդային երկրների մեծ մասը: Իսկ ամենաերջանիկը Դանիայի բնակիչներն են: ԱՄՆ 16 տեղում է: Հետազոտողների թիմի ղեկավար, Միչիգանի համալսարանի քաղաքագետ Ռոնալդ Ինգլհարտն այդ առնչությամբ նշել է. ՙՎերջին հաշվով, երջանկության գլխավոր որոշիչ գործոնն այն է, թե մարդիկ որքանով են ազատ սեփական կենսակերպի ընտրության հարցում՚: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Perspectives on Psychological Science հանդեսի հուլիսյան համարում։

December 2009

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize