Home

Advertisement

Customize

Apr. 20th, 2009

ԲարՔեմփ Երեւան-2009. Video

Sep. 25th, 2008

Technorati-ի զեկույցը

Technorati-ն հրապարակել է բլոգոսֆերայի 2008թ.-ի վիճակի վերաբերյալ զեկույց։Շատ հետաքրքիրն է։

Ասեմ, որ Դիտորդում հայկական բլոգոսֆերայի վերաբերյալ փոդքաստերը շարունակվում են։ Դրանք նաեւ հեռարձակվում են Ռադիո Հայ-ով, ամեն շաբաթ օր, առավոտյան 9-ին։

Վերջին երկու փոդքաստերը այստեղ եւ այստեղ։

Aug. 5th, 2008

Բարքեմպ Բիշկեկի մասին

Ես, Դիտորդը ու Ֆ5բլոգը գնացել էինք Բիշկեկ՝ Բարքեմպի։ 

Բիշկեկը սովետն էր հիշեցնում։ Քաղաքը բավականին անհրապույր է, բայց ընդհանուր առմամբ, մաքուր է, փոշոտ չի, կանաչ տարածքներ կան, որոնք բավականին լավ խնամվում են։
Կա Լենին պապիկի արձանը, շատ է սովետական սիմվոլիկան։ Տեղի ոստիկանների հետ մեր շփման մասին, երբ մեզնից փորձում էին իրենց քաղաքում քայլելու համար կաշառք պոկել, Դիտորդը գրել է դեռ Բիշկեկում։Ուրախ հանդիպում էր՝ բլոգերի, լրագրողի համար՝ ուղղակի նվեր։

Բարքեմպում շատ հետաքրքիր մարդիկ ու պրեզենտացիաներ կային։ Երեւի ավելին, քան Թբիլիսյան Բարքեմպում։ Մենք խոսեցինք Երեւանյան Բարքեմպի մասին եւ Հայաստանում վիդեբլոգինգի մասին։ 

Այնտեղ շատ ակտիվ էին լատիշները։ Իրենց համարյա որպես գուրուների էին ընդունում։ բայց քննարկումներից եւ մեր պրեզենտացիաներից հետո հենց լատիշները հասկացան, որ Հայաստանում բլոգինգն եւ նոր մեդիաները ահագին զարգացած են։ Ու իրենց պրեզենտացիաներից մեկի ժամանակ էլ Վորդպրեսի մասին հարցին պատասխանելիս ուղղորդեցին էս մեր ղրղզներին ու ուզբեկներին, թե հարցրեք հայերին, նրանք էլ շատ բան գիտեն։

Պայմանավորվեցինք մի քանի երկրների ներկայացուցիչների հետ, որ Երեւան գան հոկտեմբերի 11-12-ին Բարքեմպ Երեւանին մասնակցելու։
Tags:

Jun. 13th, 2008

Թբիլիսյան Բարքեմպի մասին

Հունիսի 7-8-ին Թբիլիսիում կայացավ Barcamp Caucasus-ը։ 
Հայաստանից, բլոգերների այս ոչ պաշտոնական հավաքին մասնակցում էր 11 մարդ։ 
(Չ)կոնֆերանսը հետաքրիր էր՝ նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, նոր զարգացումներ։ Հույս ունեմ, Հայաստանի Նոր Մեդիաների դաշտում մոտ ապագայում կհայտնվեն այդ մի քանի օրերի շփումների արդյունքները՝ նոր նախագծերի եւ գուցե, հայկական Բարքեմպի(երի) տեսքով։

Կարդացի նաեւ Փղի գրառումը այս միջացառման մասին։ Հետաքրքիր էր։ Մեր պրեզենտացիայի թեման, կարծում եմ, բացարձակ ճիշտ էր ընտրված։ Դրա մասին էր, որ պետք էր պատմել, որովհետեւ, հենց նախընտրական, ընտրական,եւ արտակարգ դրության պայմաններում հայկակական բլոգոսֆերայի աշխատանքը, կարծում եմ, այն էր, ինչ Նոր Մեդիաների ոլորտում եղել է Հայաստանում վերջին ժամանակներում։

Ասեմ, որ Barcamp Caucasus-ի մասին տեղեկատվությունը ինտերնետում կար մոտ երկու ամիս առաջ։ Բոլոր ցանկացողները կարող էին մասնակցել այդ միջացառմանը, եւ, ասենք, պրեզենտացիա անել ցանկացած թեմաներով՝ առանց ներքին վեճերը դուրս հանելու։ Ասենք, Երեւանի, Հայաստանի տեսարժան վայրերի, պատմամշակութային հուշարձանների նկարներով։ 

Նորից ասեմ, որ ամեն մեկը կարող էր ինքն ընտրել, թե ինչպես հայտնվել այդ միջացառմանը։ Կազմակերպիչները, նաեւ ճամփորդական դրամաշնորհներ էին տալիս։ 

Ես, իմ կողմից հնարավոր ամեն ինչ արել եմ, որ Հայաստանից առավելագույն թվով մարդ մեկնի Թբիլիսի։ Ու Փիղն էլ, մասնավորապես, իմ ու Դիտորդի ջանքերից, շնորհակալություն հայտնելով, օգտվել ու շատ ճիշտ է արել։ 

Tags:

Advertisement

Customize