Home

Advertisement

Customize

Oct. 28th, 2008

TV

Հարձակվել եւ թալանել են մաքսայինի նախկին պետի տունը

Հոկտեմբերի 26-ին 5 անհայտ անձիք հարձակվել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի (նկարում) առանձնատան վրա։


Հաղորդվում է, որ հարձակվողները հափշտակել են ոսկյա եւ ադամանդյա զարդեր, սեփականության վկայականներ։

Ըստ «Հայկական Ժամանակի», հարձակվողները կպչուն ժապավենով կապկպել են Ավետիսյանին, նրա դպրոցական դստերը, ուսանող որդուն եւ կնոջը, ինչպես նաեւ տան հսկիչին։
Հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Ավետիսյանին, նրա ընտանիքի անդամներին եւ տան հսկիչին եւ նոր միայն հեռացել։

Նշվում է, որ Ավետիսյանի առանձնատունն ապահովված է անվտանգության ժամանակակից համակարգով։

Ահա, թե դեպքի մասին ինչ է հաղորդում ոստիկանությունը՝ առանց Ավետիսյանի անունը նշելու։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.25-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ տան հսկիչ Նորիկ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00.30-ին, հինգ անհայտ անձինք, որոնցից չորսը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն և տան 3 անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա և ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաև տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով և ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի:

 Այ, այսպիսի քրեական պատմություն է պատահել նախկին գլխավոր մաքսավորի հետ։

Tags:

Oct. 25th, 2008

TV

Լոռու մարզում կրակում են

Լոռու մարզի երկու քաղաքում` Սպիտակում եւ Ստեփանավանում կրակոցներ են հնչել: Իրարից 10 րոպե տարբերությամբ:
Սպիտակում կարծես քրեական վիճաբանություն է; Չորս հոգի մահացել է:
Ստեփանավանում ծակող-կտրող գործիքով հարվածել են քաղաքապետին: Նա էլ կրակել է ու վիրավորել-քշել հարձակվողներին:
Որոշ մանրամասներ այստեղ:


Tags:

Jul. 10th, 2008

TV

Քոչարյանի տղան, Սիրուշոն ու պարող Միհրանը

Մի հոդված տպվեց ՉԻ-ում հուլիսի 8-ին։ Չգիտեմ, կարդացելե՞ք եք։ Ահա մի կտոր դրանից։

ԴԱՐՉՈՆ ԿԵԿԵԼԻՆ ՊԱՉԻԼ Ի
Ծեծել ու արտաքսել են երկրից` Սիրուշոյին բարեւելու համար

Երեւանի ռեստորաններից մեկում վերջերս տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանին կամ նրա հարազատներին բարեւելը«քրեորեն հետապնդելի» արարք է: Բարեւողները կամ մահանում են, կամ էլ նվազագույնը` մի լավ ծեծվում:

Բայց ամեն ինչ` հերթով: Հանրային իրողություն է այն, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լյովիկ Քոչարյանի եւ երգչուհի Սիրուշոյի միջեւ սիրային կապ կա: Շատ տեղերում կարելի է հանդիպել այս զույգին: Բայց դա նրանց անձնական կյանքն է, որի մեջ մենք չենք ցանկանում մտնել: Իսկ երբ այդ զույգի անձնական հարաբերությունների պատճառով մարդիկ են տեղահան արվում, դա արդեն լկտիության գագաթնակետն է, որին չանդրադառնալ չենք կարող:

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ վերջերս Երեւանի ռեստորաններից մեկում, ուր իրենց ժամանակն են անցկացրել Սիրուշոն ու Լյովիկը, զարմանալի զուգադիպությամբ հայտնվել է Սիրուշոյին ծանոթ մի երիտասարդ: Հետագայում պարզեցինք, որ նրա անունը Միհրան է: Տեսնելով Սիրուշոյին, վերջինս մոտեցել, բարեւել է ու, ինչպես հիմա նորաձեւ է համարվում, համբուրել է նրան: Այստեղ Քոչարյանի որդու թասիբն արթնացել է, նյարդերը տեղի են տվել: Նա վեր է կացել տեղից ու հարձակվել Միհրանի վրա` հաշիվ պահանջելով, թե ինչու է համբուրում իր ընկերուհուն: Երիտասարդը, որ երկար տարիներ ապրել է եվրոպական երկրներում, շփոթվել է ու ասել, որ ընդամենը բարեւի ձեւ է, ապա ավելացրել, որ ինքը շատ սիրում ու հարգում է Սիրուշոյին: «Ըտենց ե՞ն բարեւում»,- ասել է Լյովիկ Քոչարյանն ու սկսել ծեծել անակնկալի եկած Միհրանին: Տեսնելով դա, վերջինիս վրա են հարձակվել Քոչարյանի որդու ծանոթ-ընկերները ռեստորանի տարբեր անկյուններից եւ հենց ռեստորանի ներսում դաժան ծեծի ենթարկել Միհրանին` պահանջելով մեկ օրվա ընթացքում լքել Հայաստանը: «Եթե չգնաս Հայաստանից, պրոբլեմներ կունենաս, սաղ չես մնա»,- ասել են Քոչարյանի որդու մտերիմները: Ականատեսները պատմում են, որ այս տեսարանին Սիրուշոն հետեւել է դեմքի ամենահանգիստ արտահայտությամբ` անգամ տեղից վեր չկենալով:

Մեզ հաջողվեց պարզել, որ Միհրանը, որի ազգանունը դեռ ճշտվում է, պարող է, բայց ոչ հայաստանյան գիշերային ակումբներում: Նա աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի խմբում է պարում: Ու, ի տարբերություն Սիրուշոյի, առանց լուրջ հովանավորների է կարողացել նման հաջողության հասնել եւ ի դեմս Միհրանի Հայաստանը Մադոննայի խմբում հայ ներկայացուցիչ ունի: Այսինքն« Միհրանն այնքան էլ կորած դեմք չէր, որին կարելի լիներ բռնել ու ծեծել մարդկանց աչքի առջեւ: Բայց Քոչարյանի որդին իրեն թույլ է տվել նվաստացնել երիտասարդին, իսկ Սիրուշոն էլ ժամանակին չի բացատրել, թե ով է Միհրանն ու ինչու է իրեն բարեւելիս համբուրել: Մինչդեռ մշակութային աշխարհում Միհրանին բոլորն են լավ ճանաչում:

Թեեւ Ռոբերտ Քոչարյանին բնութագրելիս նրա մտերիմները միշտ ընդգծում են, որ նրա ընտանիքի անդամները շատ պարկեշտ են, անթույլատրելի ու անդաստիարակ արարքներ չեն անում, բայց փաստ է այն, որ Միհրանն ու իր ծնողներն այլեւս Հայաստանում չեն բնակվում: Նրանց Քոչարյանների գերդաստանը արտաքսել է իրենց հայրենիքից:

Իմ աղբյուրները  մի քանի մանրամասն են հաղորդում այս միջադեպից։ Պարզվում է, մինչեւ այս ծեծը, մի անգամ ել Միհրանը պարել է Սիրուշոյի հետ եւ էտ պարը «էրոտիկ» տարրեր է պարունակել, այսպես ասած, ինչը դուր չի եկել կրտսեր Քոչարյանին եւ նա մի անգամ էլ է զգուշարցրած եղել պարող Միհրանին, որ հեռու մնա Սիրուշոյից։ Դե, այս անգամ էլ գործը ծեծով է վերջացել։

Ի՞նչ ասեմ... Գործընկերներիցս մեկը այս լուրին այսպիսի մեկնաբանություն արեց՝ «Դե, հայրը բարեւելու համար մարդ սպանել տվեց, տղան՝ միայն ծեծել։ Թոռն էլ երեւի հայհոյելով գործը կավարտի...» Էվոլյուցիա...

Jun. 30th, 2008

TV

Պիպոն, 168 Ժամը եւ Արմինֆոն

168 Ժամում տպագրված այս հարցազրույցը գուցե կարդացել եք։ 


Այն պատմում է Հռոմում բնակվող այս մարդու՝ Արթուր Ասատրյանի կամ Պիպոյի մասին։

Հարցազրույցում կարդում ենք՝
Արթուր Ասատրյանը, նույն ինքը՝ Պիպոն, ծնվել (1971թ.) եւ մեծացել է Էջմիածնում, որտեղ նա մեծ հեղինակություն է վայելում: Այսօր նա ապրում է Իտալիայում: Ամբողջ Իտալիայում ապրում է 4000-4200 հայ, որոնցից մոտ 300-ը Հռոմում են: Արթուրի՝ Հռոմում գտնվող 4,8 հեկտարանոց վիլլան, որը ժամանակին եղել է Իտալիայի նախագահի ռեզիդենցիան, Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ պատվիրակություններ է հյուրընկալել: Գեղեցիկ ծաղիկներով ու ծառերով, քանդակազարդ վիլլայի տարածքում, բացի մարզվելու եւ հանգստանալու համար նախատեսված լողավազանից եւ թենիսի կորտերից, նաեւ փոքրիկ մատուռ է կառուցված: 

 Ահա նաեւ հարցազրույցի սկիզբը՝
- Մամուլում գրվել էր, թե իտալական մաֆիան քեզ Դոն է կնքել:

- Հա՜... Ի՞նչ ասեմ... Իհարկե, ես մեծ հարգանք ունեմ այստեղ՝ պաշտոնական եւ բիզնես ամենաբարձր շրջանակներում, հաճախ հավաքվում ենք մեր տանը... Մենք ընկերություն ենք անում: Որեւէ վատ բան չկա, եթե քեզ հարգում են ինչպես Դոնին, եթե կարողանում ես քեզ այնպես դրսեւորել, որ բոլորը քեզ հարգեն, դա վատ բան չի: Որովհետեւ ոչ թե խուլիգանությամբ ես հասել դրան, այլ՝ ճիշտ պահելաձեւով, ճիշտ հարաբերությունների շնորհիվ: Մանավանդ Իտալիան, Հռոմը, որն այնպիսի քաղաք է, որ եթե քեզ սխալ պահես՝ մի րոպեում քեզ դուրս կշպրտեն: Եթե դու՝ մի հայ տղա, կարողացել ես հասնել այդ հարգանքին, որ քո մասին Իտալիայում այդպես խոսեն, ընդունեն, Դոնի պես սիրեն-հարգեն, դրանում որեւէ վատ բան չեմ տեսնում: Փողոցում տեսնում են, ասում են՝ «Բարեւ ձեզ, Դոն Պիպո», հիմա դրա մեջ ի՞նչ վատ բան կա: Դա դիմելաձեւ է, ոնց որ մեր պարոնը, ընդամենը դիմելու, հարգանքի նշան է: Իտալացիք պարզապես մարդկանց հարգել-սիրել-գնահատել գիտեն: 

--

Հիմա ինչու եմ սա գրում։

Հարցազրույցի տպագրությունից 2 օր առաջ Արմինֆոն մի հաղորդագրություն տարածեց, որը, գուցե լսել կամ տեսել եք։ Ահա

Իտալիայում Հայաստանի հինգ քաղաքացի է ձերբակալվել սպանության կասկածանքով

Երևան: 24.06.08: ԱրմԻնֆո: Իտալիայում Հայաստանի հինգ քաղաքացի է ձերբակալվել սպանության կասկածանքով: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի քաղաքացիներ Արթուր Ասատրյանը, Դավիթ Ղազարյանը, Վահե Բուդաղյանը և Միհրան Մկրտչյանը ձերբակալվել են հունիսի 14-ին, իսկ Տիգրան Գյուրջյանը` հունիսի 20-ին: Աղբյուրի հավաստմամբ, վերը նշված ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման մեջ չեն եղել: 
--

Ուրեմն, ասեմ, որ 168 Ժամի Դոն Արթուր Ասատրյանը նույնՊիպոն է, որի՝ սպանության կասկածանքով ձերբակալված լինելու մասին հայտնում է Արմինֆո-ն։

May. 2nd, 2008

TV

Նախարարի քվեարկությունը ԱԺ-ում

Ազգային Ժողովում Տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի անօրինական, ուրիշի փոխարեն քվեարկության կադրերը հեռարձակեց «Հայլուրը»։

Ոչ առանձին սյուժեում, ԱԺ-ում օրվա իրադարձությունների մասին պատմող սյուժեի վերջում, շատ կարճ, բայց հեռարձակեց։

Ահա «Հայլուրի» վիդեոն։


Dec. 13th, 2007

TV

Մանրամասներ Արզաքանցյանի գործից

2007թ.-ի սեպտեմբերի 26-ին Մոսկվայի Մետրոպոլ կազինոյում հրազենային վնասվածք ստացավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական, «Գրեյթ Վելլի»-ի սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը։

Ռուսական Կոմերսանտը այդ քրեական գործի քննության վերաբերյալ մանրամասներ է հաղորդում։ Ձերբակալվել է ոմն Ալիկո, ըստ թերթի՝ քրեական հեղինակություն։

Հոդվածագիրը գրում է.

Как установило следствие, нападение на Тиграна Арзаканцяна совершили представители действующей в Москве преступной группировки, состоящей из выходцев из Армении. Предприниматель рассчитывал в Москве в скором времени открыть свое дело. Однако об этом узнали члены ОПГ. Двое их представителей встретились с армянским депутатом и потребовали за "разрешение на бизнес" $1 млн. На раздумье дали несколько дней. В казино "Метрополь" представители ОПГ пришли за ответом. Судя по всему, отказа они не ожидали. Иначе вряд ли рискнули бы напасть на господина Арзаканцяна в заведении, буквально напичканном видеокамерами.

Оперативники департамента по борьбе с оргпреступностью и терроризмом МВД РФ быстро установили личности нападавших, а с видеосъемки были сделаны их фотоснимки. На то, чтобы установить местонахождение одного из них, 35-летнего Александра Сарибекяна, известного в криминальных кругах как Алико, сыщикам понадобилось два с половиной месяца.

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Advertisement

Customize