Ով եղել է ընդդիմության հանրահավաքներին, գիտի՝ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակ է բարձրանում ու հավաքվածներին ողջունում Բեթհովենի գրած երաժշտության՝ «Եվրոպայի հիմնի» հնչյունների ներքո։
Մարտի 1-ի հանրահավաքին էս ավանդույթը խախտվել էր։ Ուրիշ երաժշտություն էր հնչում։
Մոտեցա իրենց մամուլի խոսնակ Արման Մուսինյանին, որ պարզեմ էտ հարցը։
Մուսինյանն ասում է՝ երաժշտությունը «Գլադիատոր» ֆիլմից էր, այն հատվածի երաժշտությունն էր, երբ կայսրը պարտված էր, Մաքսիմուսն էլ հաղթած, բայց արդեն սպանված։
«Օրվա խորհրդի հետ կապ ունի, Մաքսիմուսն էլ պայքարում էր Հռոմը հանրապետություն դարձնելու համար»,- ասաց Արման Մուսինյանը։
Բայց մյուս հանրահավաքներին ընդդիմությունը խոստանում է վերադարձնել «Եվրոպայի հիմնը»: