Home

Advertisement

Customize

Oct. 30th, 2009

Հարավային Տիրոլ. եղանակը՝ լեռներում

Ֆիլմը  Ավստրիա – Իտալիա սահմանում (Իտալիայի կազմում) գտնվող Եվրոպայի ամենահարուստ շրջաններից մեկի՝ Հարավային Տիրոլի մասին է։



Մանրամասները՝ այստեղ եւ այստեղ։

Ֆիլմը պատրաստվել է «Ինտերնյուսի» «Հրաժեշտ զենքին» վավերագրական ֆիլմաշարի համար՝ ՀՀ-ում բրիտանական դեսպանատան աջակցությամբ։

Առաջին ցուցադրությունը՝ նոյեմբերի 4-ին, ժամը 16-00, Ինտերնյուսում (Արշակունյաց 3, վերջին հարկ)։

Դիտեք նաեւ «Արարատ» հեռուստաալիքի եթերում, նոյեմբերի 14-ին, ժամը 20։10 

May. 26th, 2009

Ֆիլմերի ցուցադրություն. Հակամարտությունների աշխարհը

Ինտերնյուսը հրավիրում է մասնակցելու Հակամարտությունների աշխարհը ծրագրով ֆիլմերի ցուցադրությանը։
Ֆիլմերի ցուցադրության գրաֆիկ

Նարեկացի Արվեստի Կենտրոն

Հունիսի 6 18։00 - Կիպրոս՝ «Անբաժանելի կղզի»,

Հունիսի 13 18։00 - Բոսնիա, «Ցավի եւ Հույսի միջեւ»,

Հունիսի 20 18։00 - Բասկերի Երկիր, «Սովորական Ուտոպիա»,

Հունիսի 27 18։00 - Ալանդյան կղզիներ, «Հաջողության կղզիներ»,

Հուլիսի 4 18։00 - Հյուսիսային Իռլանդիա, «Վստահության եզրին»,


Ինտերնյուս

Չորեքշաբթի     27 մայիսի    18։00        Բոսնիա

Հինգշաբթի         28 մայիսի    18։00        Հյուսիսային Իռլանդիա

Ուրբաթ                29 մայիսի    18։00        Կիպրոս

Շաբաթ         30 մայիսի    18։00        Ալանդներ

Կիրակի        31 մայիսի    18։00        Բասկերի Երկիր

Ծրագիրն իրականացրել է Ինտերնյուս Հայաստանն իր ադրբեջանական գործընկերների հետ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի շրջանակում երկու երկրների լրագրողները, ռեժիսորները եւ օպերատորները միասին նկարահանել են հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր եվրոպական երկրների 6 տարբեր հակամարտությունների մասին։ Ֆիլմերում ներկայացվում են հակամարտությունների ծագումն ու զարգացումը, մարդկային ողբերգություններն ու պետական շահերը, պատմական դասերն ու հնարավոր լուծումները։

P.S.  Գուցե հարց առաջանա, թե ինչու է խոսվում 6 ֆիլմերի մասին, բայց ներկայացվում է դրանցիցի 5-ը։ 6-րդ ֆիլմը՝ Հարավային Տիրոլի հակամարտության մասին դեռ անավարտ է։ Այս ֆիլմի ցուցադրության մասին կհայտարարենք լրացուցիչ։

P.S. 1. Ինտերնյուսի հասցեն է՝ Արշակունյաց 3, վերջին հարկ։

May. 25th, 2009

Վավերագրական ֆիլմի ցուցադրություն. «Տնից տուն»

Գործընկերոջս՝ Սեդա Մուրադյանի, «Տնից տուն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը կկայանա մայիսի 29-ին, ժամը` 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Հայկ» կինոստուդիայի ֆիլմերի ցուցադրության շրջանակներում։

«Տնից` տուն» ֆիլմը պատմում է 1989-ին, Ղարաբաղյան պատերազմից առաջ ստեղծված լարված իրավիճակում, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի, եւ Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել`չքանդել գյուղերում թողած գերեզմանները. միմյանց տված խոստումը պահպանվում է մինչ օրս:


Եթե ցանկանում եք ստանալ հրավիրատոմս, կարող եք կապվել Սեդայի հետ` sedamur at gmail dot com էլ. փոստի միջոցով:

Advertisement

Customize