Home
entries friends calendar user info E-channel.am
reporter_arm
Add to Memories
Tell a Friend
Պատրանքների ու առասպելների մասին

Օր օրի, անգիտակցաբար, ընտրությունների օրվ մոտենալուն զուգընթաց, մարդիկ բաժանվում են խմբերի՝ ԼՏՊ-ի կողմնակիցների ու ՍՍ-ի կողմնակիցների։ 
Առաջարկում եմ մեր սայթում ընթերցել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Նվարդ Մելքոնյանի հոդվածը։Կարծում եմ, հետաքրքիր է եւ օգնում է ավելի լավ հասկանալ իրավիճակը։

Tags:

Add to Memories
Tell a Friend
Էս ի՞նչ պոռնոյա

Սրա նման նկարներին մեր մոտ ասում են պոռնո


Նկարը առաջին էջում է տեղադրել «Հայոց Աշխարհ»

Tags:

Add to Memories
Tell a Friend
Ընտրական օրենսգիրքն էլի փոփոխում են

Ազգային Ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ ընտրություններից առաջ փոփոխելու մի նախագիծ։ Այն ներկայացրել են իշխող ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություները։

Փոփոխություններն ու լրացումները շատ են։ Դրանց կարելի է ծանոթանալ ԱԺ էջում։

Հիմա կխոսեմ դրանցից մեկի մասին։ Ուրեմն, առաջարկվում է վերացնել կետը, համաձայն որի, նախագահի թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցությունների դաշինքների կողմից եւ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Փոխարենը ներմուծվում է թեկնածուի ինքնառաջադրման մասին դրույթը։

Սա, ըստ երեւույթին, արվում է մեկ նպատակով՝ թույլ չտալ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրվել կուսակցությունների դաշինքների կողմից եւ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եթե փոփոխություններն ընդունվեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող  է առաջադրվել մեկ կուսակցության՝ ամենայն հավանականությամբ, ՀՀՇ-ի կողմից կամ էլ ինքնառաջադրվել։

Այսինքն, քվեաթերթիկում ԼՏՊ-ի անվան դիմաց գրված է լինելու կա՛մ ՀՀՇ, կա՛մ էլ ինքնառաջադրում։ Կարծում եմ, ԼՏՊ-ն կնախընտրեր քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու տարբերակը, քանի որ նրան պաշտպանում են մեծ թվով կուսակցություններ եւ ՀԿ-ներ։ Այդ հնարավորությունից նրան զրկելու են։ 

Իշխանությունների համար, սա, ինչպես ասում են ռուսները՝ <мелочь, но приятно>.

Tags:

Add to Memories
Tell a Friend
Ինչու է ֆուտբոլի ֆեդերացիան ընտրել Սերժ Սարգսյանը

Հայտնի դարձավ, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը լինելու է Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում։ 

Սրանով, Սերժ Սարգսյանը խախտում է ավանդույթը։ Նախկին ընտրությունների ժամանակ, օրինակ, հաղթող կամ իշխանությունը ներկայացնող թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը, որպես կենտրոնական շտաբ ընտրում էր Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքը։ Ակադեմիայում էր տեղակայել իր շտաբը նաեւ «Միասնություն» դաշինքը՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, 1999թ.-ի ԱԺ ընտրություններին։

Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը ընտրել Սերժ Սարգսյանը։ Խանջյան փողոցը Բաղրամյան փողոցից լա՞վն է։ Կամ Մելիք-Ադամյանից, որտեղ գտնվում է ՀՀԿ-ն։

Խանջյանի վրա գտնվող այս շենքը իր պատմությունը ունի։ Այն ժամանակին պատկանել է  ՀՀՇ-ին։ Հիմա Սերժը ընտրապայքար է վարելու մի շենքից, որտեղ ժամանակին աշխատել են  ՀՀՇ վերնախավը։ Մասնավորապես, Վանո Սիրադեղյանը։ 

Բայց, ասեմ, որ ՀՀՇ-ի համար այդ շենքն, այսպես ասած, խերով չի եղել։ ՀՀՇ-ն առաջ տեղակայված էր Բաղրամյան փողոցի վրա։ Նրանք տեղափոխվեցին Խանջյանի նոր, ավելի մեծ շենք եւ մի քանի ամիս հետո կորցրին իշխանությունը։ 

Հիմա գործող վարչապետ ու նախագահացու Սերժ Սարգսյանն է փորձելու մի քանի ամիս աշխատել ՀՀՇ-ի համար անհաջող դարձած այդ շենքում։ Տեսնենք…

Tags:

Add to Memories
Tell a Friend
Հանրահավաքին եւ համերգին մասնակցել են հավասարաչափ թվով մարդիկ
Հոկտեմբերի 26-ի հանրահավաքին մասնակցողների թվի մասին տարբեր կարծիքներ կան։ «Հայլուրն» ու մյուսները ցույց են տալիս դատարկ հրապարակը՝ հանրահավաքից 1-3 ժամ առաջ, «Հայոց Աշխարհը» թիվ չի նշում, բայց համոզված գրում է հանրահավաքի սակավաթիվ գաղափարական մասնակիցների մասին։
Դե, իսկ «Ա1+»-ն ու «Հայկական Ժամանակ»-ը գրում են 35-40 հազար եւ 60 հազար միտինգավորների մասին։
Ես, E-channel-ում նշել եմ մինչեւ 15 հազար մասնակից եւ կարծում եմ, որ շատ չեմ սխալվել եւ դա իրականությանը մոտ թիվ է։
Ի՞նչն է հետաքրքիրը։ Գործընկերս՝ Անուշ Բաբաջանյանը, ներկա է եղել նույն օրը նույն ժամին Վազգեն Սարգսյան մարզադաշտում անցկացվող «Ոսկե աշուն»-ին եւ ֆոտոներ է արել։ Ասվում էր, որ այդ համերգը անվճար է կազմակերպվում ու կազմակերպվում է իշխանության՝ ՀՀԿ-ի կողմից։ Ուրեմն այդ համերգին էլ ներկա է եղել մինչեւ 15 հազար մարդ, քանի որ Անուշն ասում է, որ մարզադաշտը գրեթե լիքն էր։ Իսկ այդ մարզադաշտի տարողունակությունը 15 հազարից մի քիչ ավելի է։

Ստացվում է, որ իշխանության եւ ընդդիմության միջոցառումներին մասնակցել են հավասարաչափ թվով մարդիկ։

Tags:

Add to Memories
Tell a Friend
Ինչի մասին են խոսելու հոկտեմբերի 26-ի հանրահավաքում
Անցած 10 օրերը լավ թեմաներ տվեցին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի կազմակերպիչներին։ Արդեն կարելի է ասել, թե հատկապես ինչ թարմ իրադարձությունների մասին է խոսվելու Ազատության հրապարակում։

1, Մամուլի ակումբների նկատմամբ հեռուստաընկերությունների կիրառած բոյկոտը։
2, Հեռուստաընկերությունների կողմից հանրահավաքի մասին հոլովակը որպես գովազդային հոլովակ հեռարձակելուց հրաժարվելը։
3, Հանրահավաքի օրը ՀՀԿ-ի կազմակերպած ձրի համերգը։
4, Գալա TV-ի հայտարարությունը իր վրա եղած ճնշումների մասին եւ հարկային տեսուչների այցը այդ հեռուստաընկերություն։
5, Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումը։
6, Հոկտեմբերի 23-ի իրադարձությունները, երբ ոստիկանները 10-12 հոգի ձերբակալեցին փողոցում քայլելու եւ հանրահավաքի մասին մեգաֆոնով հայտարարություններ անելու  համար։

Հատկապես մամուլի ակումբների, հանրահավաքի մասին հայտարարությունը եթեր չթողնելու եւ ձերբակալությունների հարցում իշխանությունները, այսպես ասած, «խաղացին» հանրահավաքակազմակերպիչների օգտին։ 
Ախր, Նիկոլը մարտից հունիս ամիսներին գրեթե ամեն օր անընդհատ ոտքով ու մեքենայով շրջում էր քաղաքով մեկ ու իր ձայնալարերի ողջ հզորությունը օգտագործելով՝ մեգաֆոնով մարդկանց տեղեկացնում էր ուրբաթ օրերը անցկացվող հանրահավաքներ մասին։ Ու ոչինչ, նրան չէին ձերբակալում, կամ չէին պահանջում հանձնել մեգաֆոնը։ 
Պարզ է, որ այս ձերբակալությունը նպաստելու է, որ վաղը Ազատության հրապարակ այցելողների թիվն ավելի մեծ լինի, քան կարող էր լինել առանց այդ ոստիկանական մեթոդի։
Ի՞նչ է, իշխանությունը «խաղու՞մ» է ընդդիմության համար։

Tags:

profile
reporter_arm
Name: reporter_arm
Website: E-channel.am
calendar
Back July 2008
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
links
page summary
tags

Advertisement