Home

Advertisement

Customize

Jun. 22nd, 2009

Համաներում նաեւ մայիսի 31-ի ընտրությունները կեղծողների համար

Համաներումը նաեւ ընտրակեղծարարների համար էր լավ։ Նրանցից երկուսը դատապարտվել էին հունիսի 16-ին եւ արդեն համաներման շնորհիվ ազատության մեջ են։ Մեկն էլ դատապարտվեց եւ ազատ արձակվեց այսօր։

Jun. 1st, 2009

Ինչպես էին հաշվում ձայները

Ձայների հաշվարկի վիդեոն 8/33 ընտրատեղամասում: Այստեղ հաղթել է ԲՀԿ-ն: Իրականացվել է կարուսել: Վիդեոյում երեւում է, որ շատերը կարմիր եւ կանաչ գրիչներով են քվեարկել: Դա, ըստ երեւույթին, եղել է ԲՀԿ-ի "իշմար"-ը: Համենայն դեպս, ձայների հաշվարկի ժամանակ մի ԲՀԿ-ակողմնակից երիտասարդ իր համար թղթի վրա նշում է, թե քանի կանաչ եւ քանի կարմիր գույնի գրիչով քվեարկություն կա... ստուգում է էֆեկտը...

Եւ, ընդհանրապես, ուրախ վիդեո է

May. 31st, 2009

Ընտրախախտման վիդեո. նվիրում եմ դատախազությանը

Դատախազությունից ասում են, որ լրատվամիջոցներում ընտրախախտումների մասին լուրերի մեծ մասը հորինված են։ Շենգավիթում ընտրական կարուսելի մասին այս լուրը եւ վիդեոն նվիրում եմ նրանց։

Երեւանում ընտրություններ են

Երեւանում ընտրություններ են. ընտրախախտումները, ընտրակաշառքները անպակաս է. ինչպես միշտ, լավագույն ավանդույթներով։




May. 28th, 2009

Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում էր

Երեկ դիտե՞լ եք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությանը ժամը։ ՀԱԿ-ի րոպեները հատկացվել էին հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին։

May. 26th, 2009

Բեգլարյանի բլոգը



Իսկ դուք տեսե՞լ եք Գագիկ Բեգլարյանի բլոգը։

May. 21st, 2009

Հովիկ Աբրահամյան. ընտրություններին ծեծուջարդը բնական է

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խոսել է ՀՀԿ-ԲՀԿ սովորական դարձած ծեծուջարդերի մասին։

«Մարդիկ ակտիվ են եւ փորձում են մեկը մյուսից ձայներ տանել։ Ես բնական եմ համարում։ Չմոռանանք, որ ցուցակներում կան նաեւ թաղապետարանների ավագանիների անդամներ, ովքեր ուզում են վերընտրվել Երևան քաղաքում։ Ես նորմալ եմ համարում։ Ուղղակի, պետք է ամեն ինչ անենք, որ ծեծկռտուքները վերացնենք»,- ասել է ԱԺ նախագահը։


Փաստորեն, նորմալ է, որ իրար ծեծում են։ Բայց դե, ԱԺ նախագահն առաջարկում է վերացնել ծեծկռտուքները։
Ուզում է, որ անբնական լինի, էլի։

May. 15th, 2009

Սարի թաղի սողանքից տուժածների կյանքից

Երեւանցիները շուտով ավագանի ու քաղաքապետ են ընտրելու։

Մեր քաղաքում կան թաղամասեր, որտեղ
ավագանու թեկնածուները դժվար թե հասնեն. Սարիթաղ, սողանքից տուժած տներ.

Ավտոբուսն արդեն մոտ 15 րոպե է՝ սպասում է ուղեւորների, իսկ աղբամանից փչող գարշահոտությունը դառնում է ավելի ու ավելի համառ: Վերջապես վարորդը որոշում է, որ շարժվելու ժամանակն է: Դռ, դռ, դռռռռ… ու ավտոբուսն օրորվելով առաջ է գնում: Մեր ետեւում նստած է տիկին Ջուլիետան, ով, պարզվում է, Սարի թաղի 14-րդ փողոցում է բնակվում: Նա ասում է, որ Վարդենիսցի բարեկամները, երբ իրեն հյուր են գալիս, միշտ ծաղրում են. «Մենք էլ գիտենք` հորքուրը քաղաքում է ապրում. մեր գեղը ձեր թաղամասից լավն է»:
Հատուկ ռեպերտաժի տեքստը՝ այստեղ։

May. 4th, 2009

Մայիսի 1-ը. զանգվածային միջոցառումներ

Մայիսի 1-ին նախ միտինգ արին կոմունիստները, հետո էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը։



Advertisement

Customize