![]() | You are viewing Log in Create a LiveJournal Account Learn more | Explore LJ: Life Entertainment Music Culture News & Politics Technology |
Սրա նման նկարներին մեր մոտ ասում են պոռնո
Նկարը առաջին էջում է տեղադրել «Հայոց Աշխարհ»-ը
Ազգային Ժողովում քննարկվում է Ընտրական օրենսգիրքը հերթական անգամ ընտրություններից առաջ փոփոխելու մի նախագիծ։ Այն ներկայացրել են իշխող ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցություները։
Փոփոխություններն ու լրացումները շատ են։ Դրանց կարելի է ծանոթանալ ԱԺ էջում։
Հիմա կխոսեմ դրանցից մեկի մասին։ Ուրեմն, առաջարկվում է վերացնել կետը, համաձայն որի, նախագահի թեկնածուն կարող է առաջադրվել կուսակցությունների դաշինքների կողմից եւ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Փոխարենը ներմուծվում է թեկնածուի ինքնառաջադրման մասին դրույթը։
Սա, ըստ երեւույթին, արվում է մեկ նպատակով՝ թույլ չտալ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրվել կուսակցությունների դաշինքների կողմից եւ քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եթե փոփոխություններն ընդունվեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է առաջադրվել մեկ կուսակցության՝ ամենայն հավանականությամբ, ՀՀՇ-ի կողմից կամ էլ ինքնառաջադրվել։
Այսինքն, քվեաթերթիկում ԼՏՊ-ի անվան դիմաց գրված է լինելու կա՛մ ՀՀՇ, կա՛մ էլ ինքնառաջադրում։ Կարծում եմ, ԼՏՊ-ն կնախընտրեր քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու տարբերակը, քանի որ նրան պաշտպանում են մեծ թվով կուսակցություններ եւ ՀԿ-ներ։ Այդ հնարավորությունից նրան զրկելու են։
Իշխանությունների համար, սա, ինչպես ասում են ռուսները՝ <мелочь, но приятно>.
Հայտնի դարձավ, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններում վարչապետ Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբը լինելու է Խանջյան փողոցում գտնվող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքում։
Սրանով, Սերժ Սարգսյանը խախտում է ավանդույթը։ Նախկին ընտրությունների ժամանակ, օրինակ, հաղթող կամ իշխանությունը ներկայացնող թեկնածուն՝ Ռոբերտ Քոչարյանը, որպես կենտրոնական շտաբ ընտրում էր Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքը։ Ակադեմիայում էր տեղակայել իր շտաբը նաեւ «Միասնություն» դաշինքը՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, 1999թ.-ի ԱԺ ընտրություններին։
Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը ընտրել Սերժ Սարգսյանը։ Խանջյան փողոցը Բաղրամյան փողոցից լա՞վն է։ Կամ Մելիք-Ադամյանից, որտեղ գտնվում է ՀՀԿ-ն։
Խանջյանի վրա գտնվող այս շենքը իր պատմությունը ունի։ Այն ժամանակին պատկանել է ՀՀՇ-ին։ Հիմա Սերժը ընտրապայքար է վարելու մի շենքից, որտեղ ժամանակին աշխատել են ՀՀՇ վերնախավը։ Մասնավորապես, Վանո Սիրադեղյանը։
Բայց, ասեմ, որ ՀՀՇ-ի համար այդ շենքն, այսպես ասած, խերով չի եղել։ ՀՀՇ-ն առաջ տեղակայված էր Բաղրամյան փողոցի վրա։ Նրանք տեղափոխվեցին Խանջյանի նոր, ավելի մեծ շենք եւ մի քանի ամիս հետո կորցրին իշխանությունը։
Հիմա գործող վարչապետ ու նախագահացու Սերժ Սարգսյանն է փորձելու մի քանի ամիս աշխատել ՀՀՇ-ի համար անհաջող դարձած այդ շենքում։ Տեսնենք…
| S | M | T | W | T | F | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | 31 |