Home

Advertisement

Customize

Feb. 6th, 2009

Ու էտ ամեն ինչը՝ ժողովրդի համար

Կարդում եմ Մհեր անունով երգչի մասին հոդվածը «Հայկական Ժամանակում»։Ուրեմն էտ տղան ուզում է Եվրատեսիլում ներկայացնել Հայաստանը։ Արանքում ինչ-որ պարտքերի մասին պատմություն կա։ Հիմա կարեւորը դա չի։
Ուրեմն, Մհերը ասում է, որ ինքը ուզում է հայտնի երգիչ դառնալ, Եվրատեսիլ հաղթել միայն ու միայն ժողովրդի համար

«Ինձ թվում է, որ ամեն երգիչ, որ ուզում է հասնել մի գագաթնակետի, մի բանի` սրտանց, ժողովրդի համար, լինում են տարբեր մարդիկ եւ լինում են տարբեր սիտուացիաներ մարդկանց կյանքում, կարեւորը, որ այդ սիտուացիաները չխանգարեն երգչի երգելուն»։

Հա, բա ինչ... մարդը սրտանց, ժողովրդի համար ուզում է հաջողության հասնել շոու բիզնեսում։

Մի պատմություն հիշեցի։ Ծանոներիցս մեկը Սովետի ժամանակ դպրոցական ընմբշամարտիկներին ամառային ճամբար էր տանում։ Ասում է՝ հավաքում էի երեխեքին ննջարանում, ասում էի՝ դե դուք խելոք մնացեք, իսկ ձեր համար ԿՔՆԵԵԵԵՄ

May. 21st, 2008

Սիրուշոն, փաստորեն, ֆիդայի է

Երեկ նայեցի Եվրատեսիլում Սիրուշոյին... Վատ էր, շատ վատ, երեւի ամենավատ կատարումն էր երեկոյի ընթացում։

Չգիտեմ, պարային համարի, պարի, զգեստի մասին չասեմ... 

Աղջիկը, ոնց որ թե ձայն ուներ, բայց հուզվում էր, հա՞ ...
Իսկ ինչու՞ ...

Երեւի, որ իրան էս մի քանի ամիսը ասում էին ազգը քեզ է սպասում, դու հայերին ես ներկայացնում, ամբողջ հայությունը է նայում, հաղթանակ է սպասում քեզանից ու էտպիսի բանե՞ր, 
իրան երեւի պետք է ֆիդայու նման զգար էտ աղջիկը։ 
Ու հուզվեց, թե՞ ի՞նչ... պատասխանատվության զգացու՞մն էր կարողա, որ չթողեց մյուս մանսկիցների նման հանգիստ երգել, ավելորդ չլարվել, 
կամ էլ ուղղակի պատրաստ չի էտ աղջիկը կենդանի, առանց ֆոնոգրամայի երգել...
 
Ու մթնոլորտի մասին, որ ամեն տարի ստեղծվում է էս Եվրատեսիլի շուրջ։ 
Եվրատեսիլում ելույթը ազգի պատվի հարցն են համարում հայերը, երեւի ադրբեջանցիները ու ռուսները... 

Ռուսները, որ Եվրոպայի համար «ճ» կարգի էս երաժշտական փառատոնին անգամ իրանց Ալլա Պուգաչովային ուղարկեցին ու հաջողության չհասան, հիմա երկրորդ անգամ Բիլանին են ուղարկում։ Կարողա՞ էտ ֆանագրամասեր ազգի մոտ բացի Բիլանից էլ «կենդանի» երգել իմացող չկա՞... «Վելիկառուսսկիյ շովինիզմի» դրսւորման մի տեղ էլ են գտել ռուսները։ Պիտի էտ Եվրոպայի «կըզըցնենք», ցույց տանք ոնց են երգում, ոնց որ «Զենիթը» ցույց տվեց ոնց ֆուտբոլ խաղան՝ սա է ռուսական ազգայնական մտածելակերպը։

Եվրատեսիլը ընդամենը հեռուստատեսային շուու է, որը ոչ շատ պոպուլյար է Եվրոպայում... Վերջ։ 

Ի՞նչ կապ ունեն ազգային զգացմունքները էտ Եվրատեսիլի հետ։ Դրա համար էլ Սիրուշոն մի պահ իրան ֆիդայի զգաց ու առայժմ էտ դերում չի նայվում...

Advertisement

Customize