Home

Advertisement

Customize

Previous 20

Nov. 19th, 2009

Ով կխաղա Հարավային Աֆրիկայում 2010-ին

2010-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը Հարավային Աֆրիկայում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են։


Australia, Japan, North Korea, South Korea
South Africa (hosts), Algeria, Cameroon, Ghana, Ivory Coast, Nigeria
Honduras, Mexico, United States
Argentina, Brazil, Chile, Paraguay, Uruguay
New Zealand
Denmark, England, France, Germany, Greece, Italy (holders), Netherlands, Portugal, Serbia, Slovakia, Slovenia, Spain, Switzerland


Ֆավորիտները շատ են։ Ես կառանձնացնեմ երեք թիմ՝ Անգլիա, Իսպանիա, Բրազիլիա։
Tags:

Oct. 15th, 2009

Թուրքիա-Հայաստան. օրհներգերը։ Ու մեկ էլ մերոնց ֆուտբոլը ահավոր վատն էր

Երեկ Բորւրսայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շատ անորակ ֆուտբոլ խաղաց։ Ահավոր էր։ Լավ է, որ թուրքերը 10 հոգով մնացին։ Թե չէ 4 կամ 5 գոլ «կլցնեին»։ Հենրիկ Մխիթարյանը էտ մի բանը արեց՝ իրա վրա 2 դեղին ստացավ թուրք պաշտպանը։
Իմ համար Խաղի ամենադրական էմոցիաներով կտորը, երեւի Կառլեն Մկրտչյանի եւ Էմրեի մինի-բախումն էր։ Կառլենի «դուխը» տեղն էր։ Իսկ մերոնց խաղի որակը ո-ային էր։ Չգիտեմ- չգիտեմ։ Թե՝ 4 օրը մեկ ֆիզիկապես չեն հասցնում խաղալ, թե՝ հոգեբանորեն կոտրված էին։ 2-3 փոխանցում անել անգամ չէր ստացվում։
Հույս ունեմ, որ Վարդան Մինասյանին կփոխարինի արտասահմանցի որակյալ մարզիչ։ Գուցե դա փրկի...

Նաեւ տեղադրում եմ հիմների վիդեոն։ Այնտեղ կարող եք տեսնել, թե ինչպես էին սուլում հայկական օրհներգը ստադիոնում եւ ինչպես հեռարձակողները «արեւելյան հյուրընկալության» կանոններով իջեցրին եթերի ձայնը։ Արդյունքում եւ օրհներգի ձայնը եւ սուլուցները գրեթե չէին լսվում։ Նույն հյուրընկալությամբ՝ թուրքերի հիմնն էլ ցածր ձայնով հեռարձակվեց։
Հա, ու լավ էր, որ ֆուտբոլիստներից հիմնը երգողներ կային։
Բայց, որ Գյուլն էր երգում… Տպավորիչ էր, ասեմ։


Oct. 13th, 2009

Թուրքերի հետ խաղում էլ հայ ֆուտբոլիստները առանց Արարատի լոգոյով կլինե՞ն (UPDATED)

Այսօր «Հայկական Ժամանակ»-ում կարդացի, որ Հայաստան-Իսպանիա խաղում մեր ֆուտբոլիստները կրել են համազգեստ, որի վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ փոխված լոգոն է եղել։
Այ սա

Ես ստադիոնում էի եւ ուշադիր չէի եղել։ Նայեցի նկարները եւ իրոք, Armsport.am-ի նկարներում տեսա հին լոգոն։ Ահա (լուսանկարը՝ armsport.am-ի)


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սայթում պատկերված է հին/նոր լոգոն, որտեղ պատկերված է Արարատը։ Ահա

Թերթը ենթադրում է, որ «Թուրքիայի հետ խաղում եւս ՀՀ հավաքականը «անմասիս» համազգեստներով է մարզադաշտ դուրս գալու»։

Արդեն ես էլ եմ այդպես ենթադրում։ Երեւի դա էլ Բուրսայում ֆուտբոլի օրերին եւ ստադիոնում ադրբեջանական դրոշների արգելման կոմպրոմիսն է։ Հը՞

UPDATE: http://hye-comment.livejournal.com/ -ը գտել է նկար (
http://photo.panarmenian.net/~photo/photobank/index/module/media/pId/102/id/4594/category/gallery|photowire|armeniaapainworld/start/0/), որն ավելի հստակ է։ Այնտեղ երեւում է, որ իսպանացիների հետ խաղում մեր հավաքականի մարզահագուստին ոչ թե «անմասիս» լագոն է, այլ ՀՀ զինանշանը։
Խոսակցությունը, կարծում եմ, սպառված է։

Sep. 29th, 2009

Հավաքականի՝ այս տարվա վերջին 2 խաղերը

Հոկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին երկու հանդիպումները կանցկացնի։ Մրցակիցներն են՝ Իսպանիան(հոտեմբերի 10-ին) եւ Թուրքիան(հոկտեմբերի 14-ին)։ Իսպանացիների հետ այստեղ ենք խաղում, թուրքերի հետ՝ դրսում։
Այս երկու խաղերն առանձնապես բան չեն որոշում։ Իսպանացիների հետ կարելի է ազատ խաղալ եւ առնվազն լավ տպավորություն գործել՝ նրան իրենց խնդիրը լուծել են եւ չեն լարվի։ Դե, իսկ Թուրքիայի հետ խաղը Բուրսայում, հույս ունեմ, ավելի հաջող կստացվի, քան անցյալ տարի Երեւանում եղավ։


Ու մեկ էլ հույս ունեմ, որ հավաքականը նոր արտասահմանցի մարզիչ կունենա։ Ցանկալի է՝ գերմանացի կամ շոտլանդացի։
Ու նաեւ կա հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը։


Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի («Խիմկի»)
Գևորգ Կասպարով («Ուլիս»)
Ստեփան Ղազարյան («Բանանց»)

Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Վահագն Մինասյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Էդուարդ Կակոսյան («Բանանց»)
Աղվան Մկրտչյան («Միկա»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Դավիթ Գրիգորյան («Ուլիս»)
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Արտակ Գրիգորյան («Արարատ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)

Հարձակվողներ`
Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ» Դ., Ուկրաինա)
Եղիա Յավրույան («Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Էդգար Մանուչարյան («Հարլեմ», Հոլանդիա)
Սամվել Մելքոնյան («Բանանց»)
Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)

Փաստորեն, կրկին հրավեր է ստացել Մանուչարյանը, ով վերջին տուրում գոլ էր խփել։
Մարկոսը գուցե եւ խաղա։ Հետաքրքիր կլինի։
Հրավեր է ստացել նաեւ Սամվել Մելքոնյանը, ով հավաքականում իրեն դեռ չի արդարացրել։ 
Վերջերս «Գանձասարի» մի ֆուտբոլիստի ոտքը ջարդած ու մեկ տարով որակազրկված Աղվան Մկրտչյանի ներկայությունը մի քիչ անսպասելի էր։
Լավ է, որ հրավիրվել են Արտակ Դաշյանը եւ Հրայր Մկոյանը։

Tags:

Sep. 10th, 2009

Հայաստան-Բելգիա 2-1

Հայաստան-Բելգիա խաղին կամերան սկսեցի օգտագործել միայն առաջին գոլից հետո։ Ու հասցրեցի նկարել երկրորդ՝ Սարգիս Հովսեփյանի գոլը։

Բելգիային հաղթեցին

Երեկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթեց բելգիացիներին։ 2-1։
Ստադիոնում շատ քիչ մարդ կար։
Մերոնք ահագին լավ խաղացին, կարող էին առնվազն մի գոլ էլ խբել։ Մեր դարպասապահները 1-2 անգամ շատ լավ սեյվ-եր արեց։

Չնայած, ասեմ, որ բելգիացիները խաղում էին գրեթե առանց մարզիչի (Ադվոկաատը այդ հավաքականը գլխավորելու է մի քանի ամսից), առանց մի քանի առաջատարների, որոնք կամ դեղիններ ունեին կամ վնասվածքներ եւ առանց լուրջ մտադրությունների (մեկ է ՝ Աշխարհի առաջնության ուղեգիր չէին կարող նվաճել)։

Բայց, դե ինչ էլ, որ ասեմ/գրեմ, կեցցե՛ն տղաները։

P.S. Ավելի ուշ գուցե եւ վիդեո դնեմ։

Tags:

Sep. 9th, 2009

Ֆուտբոլի ֆեդերացիայի բացատրության առիթով

Նախ, այս նկարի համար շնորհակալություն Noni-no-ին (եւ ոչ միայն նրան)։

Հետո,
կարդում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի
գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի մեկնաբանությունները Հայաստան-Բոսնիա խաղի ժամանակ ոստիկանների խայտառակ պահվածքի մասին։ Մինասյանն ասում է.

«Հանդիպման տեսուչի խնդրանքով ոստիկանները մոտեցել են ֆուտբոլասերներին և խնդրել են իջեցնել պաստառը: Ֆուտբոլասերների շատ փոքր խմբի կողմից տեղի է ունեցել պրովոկացիա, որից հետո էլ առաջացել է իրարանցում: Ակնհայտ էր, որ դա լավ ծրագրված գործողություն էր: Մեզ հայտնի է, որ այդ ակցիան կազմակերպել է մի փոքր խումբ, որը ունեցել է ինչ-ինչ պատճառներ»:
...

Արմեն Մինասյանը հասվատիցացրեց, որ հանդիպման տեսուչը ոստիկաններին դիմել է խնդրանքով, քանի որ պաստառը նրա վրա այլ տպավորություն է թողել. «Հայտնի է, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն խիստ պայքար են տանում հակառասիստական դրսևորումների դեմ: Հանդիպումներից առաջ կազմակերպիչներին տեղեկացվում է, որ նման պարագայում իրավունք ունեն խաղը կանգնացնել և զգուշացնել, իսկ կրկնելու դեպքում կարող են ընդհանրապես ընդհատել հանդիպումը: Տեսուչը տեսնելով սև պաստառը կարծել էր, որ դա ինչ-որ ռասիստական ակցիա է»:



Ուրեմն, հանդիպման տեսուչն է, հա՞ խնդրել ոստիկաններին հավաքել պաստառը։ Պաստառի սեւ գույնը ազդել է նրա վրա, ստացվում է։ Ախր, խաղադաշտում սեւամորթ ֆուտբոլիստ չկար։ Սա մեկ։
Հետո, լավ, բա էտ տեսուչի մոտ մեկը չկա՞ր, որ թարգմաներ գրությունը ու ասեր, որ դա մեր սեւ եղբայրների հետ իսպառ կապ չունի։
Ու վերջում, «Հերիք է մեզ խայտառակեք»-ից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ժեստը՝ ուղղված ոստիկաններին, կարծում եմ, միայն ես չէ, որ նկատել եմ...

Sep. 5th, 2009

«Նեմեց հեռացիր…» Ոստիկանները ծեծեցին ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլի պարտվեց: Այս անգամ բոսնիացիներին: 0-2 հաշվով:

Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում:

Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք:

Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է:

Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:

Խաղից հետո հայ ֆուտբոլիստները հեռացան գլխիկոր, իսկ հայ հանդիսականները ծափահարում էին բոսնիացիներին: Ստադիոնից դուրս գալիս էլ ֆանատները շարունակում էին վանկարկումները, իսկ ոստիկանները շարքով ուղեկցում էին նրանց:

Ափսոս, որ ֆոտոներ ու վիդեոներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկուշաբթի կճարեմ մի քանիսը:

First Armenian Front-ի արածը դուրս եկավ: Տեսնես սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղին ի՞նչ է լինելու ստադիոնում:

Aug. 17th, 2009

Անգլիայի առաջնությունը հ2-ով

ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը՝ Պրեմիեր Լիգան, այս տարի ցուցադրում է հ2-ը։ Առայժմ տպավորությունները վատն են։ Առաջին տուրից ընդամենը մեկ խաղ եթեր հեռարձակեցին՝ այն էլ տեխնիկական ահավոր խոտանով։
Ու ամենատխուրը՝ հաղորդավարը Սուրեն Բաղդասարյանն էր։ Էլի ինքը։
Հետո էլ ասում են հայկական ֆուտբոլը չի զարգանում։ Ախր, հաղորդավարները չեն փոխում անգամ։ Սուրեն Բաղդասարյան, Սլավա Սարգսյան... շատ տխուր ընտրություն է ֆուտբոլասերի համար…

Tags:

Jun. 24th, 2009

Էլի Դոնեցկի «Մետալուրգ»

«Փյունիկ»-ի առաջատար Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինական առաջնություն։ Էլի Դոնեցկի «Մետալուրգ»։ Թիմ, որի բաժնետերերից մեկը հայ է։
Այս թիմում չեն կարողացել խաղալ Սամվել Մելքոնյանը եւ Արա Հակոբյանը։ Արարատ Առաքելյանն էլ էտ թիմում է, մեկ-մեկ խաղում է։
Լավ, ուրիշ թիմ, ուրիշ առաջնություն չկար, որ Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվեր... Ասում-գրում էին՝ Ֆրանսիա է գնում Հենրիկ Մխիթարյանը...
Մեր ֆուտբոլային-տրանսֆերային գործերը էդքան վատ են, հա, փաստորեն։
Tags:

May. 11th, 2009

Ֆուտբոլասերի օրինակելի պահվածքը, ըստ հայաստանցի մրցավարի, լռությու՞նն է

Զվարճալի ֆուտբոլային միջադեպ է նկարագրված շաբաթ օրվա «Հայկական Ժամանակ»-ում։ Մրցավարը ոստիկաններից պահանջել է դաշտից հեռացնել տրիբունաներում աղմկող ֆուտբոլասերին։ Ու այդ ֆուտբոլասերն էլ եղել է Արկադի Անդրեասյանը։


«Արարատ»-«Գանձասար» հանդիպման ընթացքում Արարատ Շահինյան անուն-ազգանունով մրցավարը
դադարեցնում է հանդիպումը ու դիմում ոստիկաններին, թե՝ «Այ, էն մարդը բարձր է խոսում, գոռգոռում է, բռնեք,
հեռացրեք մարզադաշտից»։ Այստեղ ամենեւին կարեւոր չէ, որ այդ անձնավորությունը Արկադի Անդրեասյանն է,
ով մարզադաշտի տրիբունայից անընդհատ հուշում էր «Արարատի» ֆուտբոլիստներին. կարեւորը մրցավարի
դատավորական նկրտումներն են. ինքն է որոշում, թե ով ինչ պետք է անի, եւ ոչ թե օրենքը։
Ոստիկաններն էլ, բնականաբար, ենթարկվում են «դատավորին», այլ ոչ թե առաջնորդվում օրենքով, եւ
փորձում են լռեցնել Անդրեսայանին։ Բայց մեր լեգենդար ֆուտբոլիստը կարողացել է բացատրել բոլորին, որ
մարզադաշտի տրիբունաները տարբերվում են Օպերայից՝ այստեղ կարելի է բղավել, սուլել, «բալետ»
անել, ու ի վերջո, ոստիկանները հեռացել են առանց Անդրեասյանի։




Apr. 10th, 2009

Հիմա էլ հայ մարզիչ՝ երեք խաղի համար

Ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ նշանակել «Փյունիկ»-ը ղեկավարող Վարդան Մինասյանին։ Երեք խաղով։ Մինասյանը հավաքականը կգլխավորի մինչեւ աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի ավարտը։ Մնացած երեք խաղերն էլ մերոնք խաղալու են Երեւանում։ Բոսնիայի, Բելգիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ։
Առանձնակի հույսեր այդ խաղերից, գոնե ես, չունեմ։ Եթե շատ հաջող խաղ չստացվի, մեզ այդ երեք խաղերից միավոր չի սպասվում
։ Այնպես, որ Մինասյանի գործը բարդ է լինելու, եթե ոչ՝ անհույս։
Ես, որ կողմնակից եմ արտասահմանցի մարզչին՝ ցանկալի է ՝ գերմանացի կամ շոտլանդացի։
Երեւի այս անգամ որոշել են ձախողված մրցաշարի լիակատար ձախողումը ղեկավարել տեղացի մասնագետով։ Համ էլ ավելի էժան կլինի...

Tags:

Mar. 24th, 2009

Հրապարակվեց հավաքականի կազմը

Մարտի 28-ին ու ապրիլի 1-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խաղում է էստոնացիների հետ։ Մեր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է հավաքականի կազմը.

Դարպասապահներ`

Գևորգ Կասպարով («Տրակտոր», Իրան)
Մայիս Ազիզյան («Ուլիս»)

Պաշտպաններ`

Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա)
Աղվան Մկրտչյան («Միկա»)
Կարեն Խաչատրյան («Փյունիկ»)
Հրայր Մկոյան («Ուլիս»)
Վահագն Մինասյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ`

Արարատ Առաքելյան («Մետալուրգ», Ուկրաինա)
Արթուր Ոսկանյան («Բանանց»)
Արթուր Եդիգարյան («Փյունիկ»)
Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»)
Արտակ Դաշյան («Բանանց»)
Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)
Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ», Նորվեգիա)

Հարձակվողներ`

Արա Հակոբյան («Միկա»)
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Էդգար Մանուչարյան («Այաքս», Հոլանդիա)
Արման Քարամյան («Տիմիշոարա», Ռումինիա)


Էս կազմում մեծ թվով երիտասրադներ կան։ Արտակ Դաշյանը, օրինակ, ասում են հեռանկարային է։
Կազմում Վահագն Մինասյանի ներկայությունն է հետաքրքիր։ Էտ պաշտպանը, կարծեմ, հրաժարվել է «Արարատ»-ում խաղալ ու հիմա փաստացի առանց թիմի է ու պարզ չի, թե ինչ մարզավիճակում է։
Տեսնենք ինչ կստացվի։ Ակնկալում եմ էտ երկու խաղում մերոնք 4 միավոր կվաստակեն...

Tags:

Dec. 22nd, 2008

«Արարատ»-ը լեվոնական թի՞մ է

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ասուլիսում էլի խոսել է «Արարատ»-ի մասին։ Ասել է, որ կարող է այդ թիմի շվեյցարահայ սեփականատերերից վերցնել «Արարատ» անվանումը։
Բայց, ամենաուշագրավը, թերեւս «Արարատ»-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կապի մասին հայտարարությունն է։ Նա ասել է, որ արարատցիները առաջնության վերջին խաղում «Փյունիկ»-ին հաղթելուց հետո հայհոյել են մրցակից թիմի ֆուտբոլիստներին ու ՀՖՖ ղեկավարությունը։
«Ո՞ր մեղքիս համար, ինչա Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չե՞մ եղել։ Ո՞նց կարողա ես Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը լինեմ։ Հանցագործի, որ, ժամանակին արելա իմ դեմ եւ ֆուտբոլի դեմ ամեն ինչ»,- ասել է Հայրապետյանը։

Ի դեպ, ՀՖՖ-ն վերականգնել է նախկին՝ Արարատ լեռով լոգոն։



Nov. 27th, 2008

Շատ լավ է ստացվել էս ֆուտբոլային ոտանավորը ՉԻ-ում

ՉԻ-ն ամեն շաբաթ մի քաղաքական-իրավիճակային ոտանավոր է հրապարակում։ Էս անգամ թեման ֆուտբոլն էր՝ «Արարատ»-«Փյունիկ»։
Շատ լավն է,
արտատպում եմ։


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐ

«Փյունիկը» նստել մի մութ անկյունում
Ունքերը կիտել` չեմպիոն էր դառնում։
Մոտիկ է գալիս Ճաղարյան Արոն.
«Ինչո՞ւ ես մանթո, նորընծա՜ չեմպիոն»։
«Ի՞նչ անեմ հապա` մանթո չլինեմ,
Կարող ա՞ գիտես` ես թասիբ չունեմ,
Որպես ի՞նչ սաղիս կամքին հակառակ
Հայաստանով մեկ արիր խայտառակ»։
«Բա ես ի՞նչ անեմ, տնքում է Արոն,
Բա ինչո՞վ առնեմ բրինձ-մակարոն...
Բայց չեմ կարենում կարգին վայելեմ,
Կամ տնից դուրս գամ, փողոցում քայլեմ,
Բալելշիկները, մի-մի փետ առած,
Վրես գոռում են «սուդյա - ...»,
Ես ինչպե՞ս մարդկանց երեսին նայեմ»,
Վիճակն ամփոփեց Արոն տխրադեմ։ 

Tags:

Nov. 19th, 2008

«Փյունիկը» խաղն անարդար հաղթեց, բայց չեմպիոնության արժանի էր

«Արարատ»-«Փյունիկ» ոսկե խաղից հետո ստադիոնում եղած գործընկերոջիցս sms ստացա: Գրված էր «Սուդյա-Արարատ 2-1»:

Խաղը գրեթե չեմ դիտել, բայց պատմել են, որ մրցավար Արարատ Ճաղարյանը, իրոք, «Արարարատ»-ի  նկատմամբ համը հանել է: Ավելի շուտ, մի բոլ անհամություն է արել:

Տեսել եմ նույն թիմերի նոյեմբերի 15-ի խաղը: Էն ժամանակ էլ Ճաղարյանը բացահայտ պաշտպանում էր «Փյունիկ»-ին ու հավատում եմ, որ էսօր ավելի թունդ է ցույց տվել իր համակրանքը շեֆի թիմին («Փյունիկը» դե ֆակտո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանինն է, իսկ մրցավարները ֆեդերացիայինն են): Վաղը կնայեմ խաղի տեսագրությունը, ու էլի կհամոզվեմ, որ խաղի արդյունքը արդար չէր:

Այո, «Փյունիկը» նոյեմբերի 19-ին անարդար խաղում հաղթեց «Արարատ»-ին ու անարդար չեմպիոն դարձավ:
Բայց, իմ կարծիքով, «Փյունիկը» մրցաշրջանի ընթացքում ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում ու արժանի էր չեմպիոն հռչակվելու: Չնայած, իհարկե, Ճաղարյանի արածը ստվեր գցեց էտ չեմպիոնության վրա:
«Փյունիկ»-ում հավաքված են հայաստանցի 19-23 տարեկան, ահագին հեռանկարային ֆուտբոլիստներ: Էտ տղաները շատ էին աշխատել չեմպիոնության համար ում նրանցից մի քանիսը մեր հավաքականի ապագան են:

Իսկ խաղը… Լավ է, որ եղավ էտ խաղը: Նման խաղերով, ֆուտբոլային հակամարտություններով են են զարգանում առաջնությունները:

«Արարատ»-ը կհասցնի չեմպիոն լինել մյուս տարի, ու, հույս ունեմ Ռուբեն Հայրապետյանը այս անգամ չի միջամտի էս գործին: Ընդհանրապես, ամոթ է ֆեդերացիայի նախագահին, եթե նա, իրոք Ճաղարյանին ցուցում էր տվել խաղը «Արարատ»-ի դեմ դատել: Ամոթ էր Հայրապետյանին, որ էտ մրցավարն էր դաշտում: Ասում են մեր լավագույն մրցավարն է: ախր, փորը շատ էր մեծ լավագույնը լինելու համար: Չէր հասցնում վազել դաշտով: Հազիվ փորն էր գրկել:

Նորից եմ ասում` անարդար էր «Արարատ»-ի պարտությունը, տրամաբանական էր «Փյունիկ»-ի չեմպիոոնությունը:

Հ.Գ. Ես ուզում էի, որ «Արարատ»-ը հաղթեր ու ընդհատեր «Փյունիկ»-ի հեգեմոնիան: Չստացվեց: Մնաց մյուս տարի:
 

Tags:

Oct. 30th, 2008

Ֆուտբոլի ֆեդերացիան վերադարձնում է Արարատ լեռը ու պահում է Պոուլսենին

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր ասուլիս էր հրավիրել ՀՖՖ նոր լոգոն ցուցադրելու համար։
Բայց պարզվեց, մարդը ուզում է լրագրողներին ներկայացնել մի քանի լոգո ու քննարկել, թե դրանցից որն է ավելի լավը։

Ահա լոգոների տարբերակները, որոնց բոլորի վրա էլ կա Հայաստան-Թուրքիա խաղից առաջ այնտեղից դուրս թողնված Արարատ լեռը։



Նա լրագրողներին հարցնում էր, թե տարբերակներից ո՞րն է լավը։ Է, էական տարբերություն չկա էլ, բայց։
Նոյեմբերին ՀՖՖ տարեկան կոնֆերանսը այս տարբերակներից մեկը կհաստատի։

Ռուբեն Հայրապետյանը էլի ասաց, որ իրեն չեն պարտադրել թուրքերի հետ խաղից առաջ լոգոյից հանել Արարատ լեռը։ Որպես իր խոսքերի ապացույց ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆուտբելի երիտասարդական հավաքականները Երեւանում եւ Ստամբուլում խաղացել են հին՝ Արարատով լոգոյով։

Ու զուտ ֆուտբոլային տեղեկատվություն. հավաքականի մարզիչ Յան Պուոլսենը կշարունակի աշխատել։ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով հիմնականում ֆուտբոլիստներն են մեղավոր չորս անընդմեջ պարտությունների համար։ Նա խոստանում է, որ գարնանը հավաքականում ավելի շատ կխաղան երիտասարդ ֆուտբոլիստները։

Ու վերջում Հայրապետյանի խոսքից փոքրիկ վիդեո.



Oct. 15th, 2008

Գոնե գոլ խփեին

Այսօր Բոսնիա-Հայաստան խաղն է։ Եթե մերոնք պարտվեն, հավաքականի մարզիչ Յան Պոուլսենը կհեռացվի կամ կհեռանա։ Դանիացի մարզիչը կմնա Հայաստանի հաղթանակի դեպքում, կամ էլ գոնե ոչ ոքիի։ Բայց, ասենք 0։0-ն էլ բավարար հաշիվ չի։ Առնվազն 1։1 պետք է լինի, որ հավաքականի հանդեպ ֆուտբոլասերների մոտ հույս լինի։ ԳՈԼ է պետք։

Ու լավ կլինի, որ գոնե «ջահել» ֆուտբոլիստների խաղացնի այսօր։ Հենրիկ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան, Արթուր Եդիգարյան։ Էս երեքը շանս ստանալու իրավունք ունեն։

P.S. «Ղումարբազ»-տոտոյամոլ գործընկերս խոստանում է այսօր Հայաստանի օգտին խաղադրույք կատարել։ Ասում է П2 երեւի չեմ դնի, բայց X2 հաստատ կդնեմ։

Tags:

Oct. 8th, 2008

Պուոլսենը հեռանում է, զինանշանը վերադարձվու՞մ

Աչքիս, մեր ֆուտբոլի հավաքականի մարզիչ, դանիացի Յան Պոուլսենը հեռանալու է։ Բելգիայի ու Բոսնիայի հետ խաղերը նրա համար վերջինը կլինեն (եթե իհարկե 2 խաղն էլ չհաղթեն հայերը)։

Այսօր ասուլիս է տվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ու ասել.


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վրդովված է երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հայտարարություններից: Խոսքը վերաբերում է վերջերս մամուլի ասուլիսում գլխավոր մարզչի արտահայտած տարակուսանքին այն առնչությամբ, որ Ռուբեն Հայրապետյանը հավաքականի առջև խնդիր էր դրել 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խմբից դուրս գալ եզրափակիչ փուլ: «Հայաստանի հավաքականն ի զորու է պայքարել իր խմբի 4-5-րդ տեղերի համար», - հայտարարել էր գլխավոր մարզիչը:

Այսօր կայացած մամլո ասուլիսում լրագրողները Ռուբեն Հայրապետյանին խնդրել են մեկնաբանել Յան Պոուլսենի հայտարարությունները: «Ես բնույթով մաքսիմալիստ եմ և երբեք խնդիր չեմ դնում զբաղեցնել 4-5-րդ տեղերը: Իմ նպատակը եղել և մնում է միայն խմբից դուրս գալը: Յան Պոուլսենն ինձ ոչինչ չի ասել այդ հարցի շուրջ իր դիրքորոշման մասին, սակայն եթե մարզիչը նման պարտվողական տրամադրություններ ունի, նա իրավունք չունի գլխավորելու ազգային հավաքականը», - հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: 
ԱՐՄԻՆՖՈ

Մյուս լուրն էլ այն է, որ Հայրապետյանը խոսել է ՀՖՖ զինանշանի մասին։

«Մենք որոշել էինք օգտագործել Հայաստանի Հանրապետության զինանշանը և չէինք պատկերացնում, որ ՀՖՖ տարբերանշանի փոփոխությունը կարող է այսպիսի մեծ արձագանք ունենալ և քաղաքականացվել: Դեռ անցած տարի, երբ նույնիսկ չէինք իմանում, որ Թուրքիայի հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի նույն խմբում կհայտնվենք, մենք ՀՖՖ նոր տարբերանշանի մրցույթ կազմակերպեցինք: Ես վստահեցնում եմ, որ որևէ մեկը մեզ չի պարտադրել փոխել մեր տարբերանշանը և վերջինիս վրայից հանել Արարատ սարը: Մենք պարզապես ցանկություն ունեինք փոփոխել մեր լոգոն և դրա վրա օգտագործել ՀՀ զինանշանի էլեմենտ: Ես ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում և ընդունում, որ մեր կողմից եղել է բաց թողում: Սակայն դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրեն բոլոր մեղքերում: Ես ոչ Ղարսի, ոչ էլ` Ալեքսանդրապոլի պայմանագիրներն եմ ստորագրել: Մենք պարզապես ցանկացել ենք փոփոխել մեր տարբերանշանը: Այժմ ես կարող եմ ասել, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան կունենա լրիվ նոր տարբերանշան, իսկ Հայաստանի ազգային հավաքականների մարզաշապիկների վրա պատկերված կլինի Հայաստանի Հանրապետության զինանշանը, որը մենք իրավունք ունենք օգտագործելու միջազգային ասպարեզում»,- ահա այսպես պարոն Հայրապետյանը մեկնաբանեց վերջին ժամանակաշրջանում լրատվամիջոցներում հրապարակված բոլոր մեղադրանքները:

Աղբյուրը՝ ՀՖՖ

Հետաքրքիր է, մյուս տարի հոկտեմբերի Թուրքիայում Հայաստանի խաղի ժամանակ ի՞նչ զինանշան կլինի մեր ֆուտբոլիստների մարզահագուստին։

 

Tags:

Sep. 10th, 2008

Թուրքերն էլ սուլել գիտեն...

Երեկ Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների հանդիպման ժամանակ, Թուրքիայում, թուրքերը ցույց տվեցին, որ հայերից վատ չեն սուլում։ Հայաստանի օրհներգը եթերից պրակտիկորեն չէր լսվում։ Այդպես նրանք պատասխանեցին Երեւանում 2-1-ի ժամանակ հայերի սուլոցներին ու «սիկտիր»-ներին։
Ապրեն մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Էտ ոռնոցի տակ մեր օրհներգը լսում էին ձեռքները սրտին, գրեթե բոլորը երգում էին։
Բայց, այ, խաղը լրիվ պարտվեցին։ 0-4։

Օրհներգների վիդեոն դրեցի YouTube

 


Previous 20

December 2009

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize