Home

Advertisement

Customize

Previous 20

Nov. 9th, 2009

Սա պետք է կարդալ. TELEMARKET – 1, ԼՂՀ

Էսօրվա մեջ երկրորդ անգամ պետք է հղում անեմ Ermenrich-ին։ Ու լրիվ արդարացված։


- Սպասեք, մենք դեռ կանդրադառնանք դրան։ Իսկ այժմ տեսեք, թե ինչ եք ստանում դուք. Լեռնային Ղարաբաղը, մադրիդյան սկզբունքները, 5 շռջանները եւ ցամաքային կապը, եւ այս ամենը՝ ընդամենը 3 ստորագրության գնով։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Միացեք մեզ հենց հիմա եւ մենք այս հրաշալի փաթեթին կավելացնենք Ցյուրիխյան արձանագրություուու՜նը։

- Ի՞նչ, Ցյուրիխյան արձանագրությու՞նը, վավերացմա՞մբ։

-Այո Գյուլ, այն էլ շուտափույթ վավերացմամբ։ Բայց եկեք մինչ այդ լսենք Էդուարդ Նալբանդյանին։ Ողջույն Էդուարդ, ինչպե՞ս ես։

- Դե՜

- Հրաշալի է, Էդուարդ, թույլ տուր գրկեմ քեզ։ Պոնչի՜կ, մուահ, մուահ։ Ծափահարություններ Էդուարդին։ Տես, թե սա ինչ է, Էդուարդ։

- Սա անձեռոցիկ է

- Այո, ճիշտ է, անձեռոցիկ է։ Բայց մի շտապիր եզրակացություններ անել, բացիր այն եւ տեսնենք, թե ինչ է գրված այս անձեռոցիկի ներսում

- Սա գլյա շյա

- Սագլաշայսյա, սագլյաշայսյա, Էդուարդ։ Ծափահարություններ Էդուարդին։ Բայց սպասիր, Էդուարդ, սա դեռ ամենը չէ, միացիր այս հրաշալի առաջարկին 20 օրվա ընթացքում եւ դու կստանաս երկրորդ, երրորդ եւ նույնիսկ չորրորդ անձեռոցիկը՝ միանգամայն անվճար։


Ամբողջությամբ՝ այստեղ։

Խոզագրիպը մոտենու՞մ է

«Ա1+»-ը հաղորդում է, որ Հայաստանում 3 հոգու կասկածում են խոզի գրիպով վարակված լինելու մեջ։
Իսկ մարդիկ պատրաստվում են խոզագրիպից պաշտպանվելու։ Еrmenrich-ը գրում է, որ դեղատներից անհետացել է
ՕՔՍՈԼԻՆ պրեպարատը, որն օգնում է զերծ մնալ տարատեսակ գրիպներից։

Nov. 6th, 2009

«Կարգին» հաղորդումն ու Ֆինանսական հաշտարարը

Երեկ իրիկունը ալիքները փոխելիս ընկա Կարգին հաղորդման վրա։ Հովանավորներին ներկայացնելու պահն էր։ Ու ի՞նչ եմ լսում։ Կարգինի հովանավորների թվում է նաեւ ՀՀ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը։
Երեւի այս պետական, ՀՀ ԿԲ-ի կողմից հիմնադրած կառույցում շուկան ուսումնասիրել են ու գտել են, որ իրենց ծառայություններով հետաքրքրվածները հատկապես Կարգին հաղորդումն են նախընտրում։
Հումորային այս հաղորդման վարողներ Հայկոն ու Մկոն շատ լուրջ տեսքով բացատրում էին, որ ֆինանսական, օրինակ, ապահովագրական վեճեր ունենալու դեպքում, կարելի է դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ։ Առնվազն հետաքրքիր էր։

Nov. 13th, 2008

Պատմություն սովետական ու նացիստական մարշերի մասին

Էս պատմությունը շատ ուրախ է։ Աուդիո ֆայլում, որ դնում եմ այստեղ 1987թ.-ի սովետական մի ռադիոհաղորդում է։ Այնտեղ պատմվում է, թե ինչպես է բացահայտվել, որ սովետական ավիատորների մարշը իրականում նացիստական-ֆաշիստական գողացված մեղեդի է։

Լսեք ֆայլը, շատ հետաքրքիր է։

Nov. 12th, 2008

Բա Ջիվանի համերգը ինչու էր տոմսերով

Երեկ Ջիվան Գասպարյանի 80-ամյակի համերգն էր Հ1-ի ուղիղ եթերում։ Հյուրերը, մեկը մյուսից անվանի՝ Պիտեր Գաբրիել, Գրեբենշչիկով եւ այլն։
Հոբելյարը հայտարարում է՝ ժողովուրդ, իմ հյուրերը առանց փողի են երգելու։ Իր պատվին, էլի, ձրի հանդես են գալիս։
Լավ, բա որ ձրի են բեմ բարձրանում, էլ տոմսերի գները ինչու էր 10 հազար դրամից սկսու՞մ։

Nov. 4th, 2008

Ամերիկահայերը նախագահ են ընտրում

Այ էսպիսի ֆոտոգորտ կամ գորտաֆոտո

Oct. 31st, 2008

Դեղերն էլ շահումով դարձրին

Երեկվա «Առավոտ»-ում մի հադված կա՝ ՇԱՀՈՒՄՈՎ ԱՆՏԻԲԻՈՏԻԿ

Ուրեմն, պարզվում է, Ամոքսիկլավ անտիբիոտիկը շահումով է։ Այդ դեղի տուփերում հայտնաբերվել են շահումի կտրոններ, այսպիսի բովանդակությամբ՝

«Շնորհավորում ենք։ դուք շահեցիք հրավեր՝ բացառիկ մանկական միջոցառման, կազմակերպված «Երաժշական այբենարան» ստեղծողների կողմից։ Հրավերը ստանալու համար Ամոքսիկլավի տուփն ու այս թերթիկը փոխանցեք Լեկ ընկերության ներկայացուցչին։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք Լեկ-ի գրասենյակ 535158 համարով։ Եթե ձեր մանկիկը դեռ փոքրիկ է, նրան սպասում է զվարճալի նվեր։ Առողջություն ձեր մանկիկին»։

Հոդվածում մանրամասներ կան։

«Դեղագործական «Լեկ» ընկերությունն իր արտադրած ամոքսիկլավ մանկական հակաբորբոքիչ (անտիբիոտիկ) դեղամիջոցը սպառելու յուրահատուկ միջոց է գտել: Այս օրերին մայրաքաղաքի դեղատներում եւ պոլիկլինիկաներում դեղագործներն ու բժիշկները մեծ շահագրգռվածությամբ մարդկանց ամոքսիկլավ անտիբիոտիկն են առաջարկում, հավաստիացնելով, որ «շատ լավ դեղ է, հետն էլ շահովի է»:

«Լեկ» ընկերությունը մի շարք պոլիկլինիկաներում նույնիսկ գրավոր հայտարարություն է ներկայացրել, որտեղ պարզ ասում է. այն բժիշկը, որն ամենաշատը կնշանակի երեխաներին ամոքսիկլավ դեղը՝ կպարգեւատրվի:»

Բժիշկներն էլ ահազանգում են՝ ցանկանալով մնալ անանուն՝

«Լեկի» ակցիայից մտահոգված, օրերս մի խումբ բժիշկներ, որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել, դիմել էին «Առավոտին»: Նրանց խոսքերով. «Ամոքսիկլավը հակաբորբոքային մանկական պրեպարատ է եւ այն, ինչպես բոլոր նմանատիպ դեղամիջոցները, կարող է լուրջ հետեւանքներ թողնել երեխաների առողջության վրա: Իսկ կոնկրետ այս դեղամիջոցն ընդունելուց հետո երեխաների մոտ կարող է ալերգիա, աղիների, լյարդի կամ բերանի խոռոչի բորբոքում առաջանալ: Եվ քանի որ մեր մայրերն ու ընդհանրապես մեր ազգը շատ հաճախ է ինքնաբուժմամբ զբաղվում, վտանգ կա, որ ծնողներն էլ այս գովազդը կարդալուց հետո, առանց բժշկի նշանակման, իրենց երեխաներին այս դեղը տան, ինչը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Բացի այդ, գուցե լինեն այնպիսի անբարեխիղճ բժիշկներ, որոնք միայն նվեր ստանալու համար իրենց պացիենտներին ամոքսիկլավ նշանակեն: Ինչո՞ւ հենց այս անտիբիոտիկը, կան նմանատիպ այլ, ավելի մատչելի գներով դեղամիջոցներ: Բայց այս գովազդը մի տեսակ դրդում է, որ հենց այդ դեղը նշանակվի»:

Բայց, ափսոս, «Լեկ»-ից մեկնաբանություն հոդվածում չկա։

Oct. 29th, 2008

Կյանքի դիագրամները Ermerich-ից




 
http://ermenrich.wordpress.com/-ից

Այս դիագրամները պատրաստում եւ իր մոտ է տեղադրում գործընկերս։
Անվանել է «Կյանքը դիագրամներով»։
http://ermenrich.wordpress.com/ -ում այսպիսի 6 դիամգրամ կա արդեն ու ելի հետաքրքիր պատմություններ։

Oct. 17th, 2008

Ալոճ կերեք, ալոճ

Գործընկերս Սյունիքի ճանապարհին Արենի գյուղի մոտ նկարել է սա։


 

Jun. 27th, 2008

Արգելվում է սիրաբանությունը

Երեւանի Անգլիական այգում այսպիսի հայտարարություններ կան։

 

Տեսնես, ի՞նչ նկատի ունեն «սիրաբանություն» ասելով։

Բացարձակապես-ի «ց»-ի մասին էլ չասեմ

May. 2nd, 2008

Նախարարի քվեարկությունը ԱԺ-ում

Ազգային Ժողովում Տրանսպորտի եւ կապի նախարար, ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանի անօրինական, ուրիշի փոխարեն քվեարկության կադրերը հեռարձակեց «Հայլուրը»։

Ոչ առանձին սյուժեում, ԱԺ-ում օրվա իրադարձությունների մասին պատմող սյուժեի վերջում, շատ կարճ, բայց հեռարձակեց։

Ահա «Հայլուրի» վիդեոն։


Apr. 30th, 2008

Նախարարը քվեարկել է պատգամավորի փոխարեն


Այսօր Ազգային Ժողովում ուրախ էր։ Կառավարության ծրագրի քննարկումից հետո, քվեարկությունների ժամանակ լրագրողները նկատել էին, թե ինչպես է ՕԵԿ-ական նորանշանակ Կապի եւ տրանսպորտի նախարար, դեռ մի 10 օր առաջ ԱԺ պատգամավոր Գուրգեն Սարգսյանը մի քանի անգամ քվեարկում ուրիշ պատգամավորի փոխարեն։ 
Ու ոչ միայն տեսել էին, այլեւ նկարահանել։ Տեսագրությունը ես էլ տեսա։ 

Նախարարը, ախր, ոչ միայն ուրիշի փոխարեն իրավունք չունի քվեարկել, ախր, ինքն էլ քվեարկելու իրավունք չունի։

Հարցնում ենք, պարոն նախարար, ինչու՞ եք քվեարկել։ Ասում է՝ սխալ եք տեսել, էտ ես չեմ եղել։ Ու էտպես՝ «սուխոյ ատկազ»։ 

Հիմա տեսնենք, քվեարկությունը նկարահանած կայանները կցուցադրե՞ն կադրերը։ Եթե չէ՝ ես կփորձեմ դրանք ունենալ եւ «յու-թյու-բել»

Apr. 9th, 2008

Գետառում քնած «բոմժ» կնոջը մահացածի տեղ են դրել

Ահա, թե ինչ երեւանյան դեպքի մասին է հաղորդում «Արմինֆոն»

В Ереване накануне произошел трагикомичный инцидент - живую бомжиху приняли то ли за труп, то ли за <упавшую> в речку, и спешно вызвали спасателей. А дело происходило следующим образом - около 8 часов вечера в Спасательную службу Армении поступило сообщение о том, что в русло реки Гетар (река протекает по центру Еревана, и русло ее находится на несколько метров ниже тротуара.  Жители близлежащих домов обычно используют русло реки в качестве мусорной свалки - ред.) упала женщина и необходима помощь спасателей. Спешно прибывшие по вызову спасатели, однако, выяснили, что женщина, коей оказалась некая Инна Сименюк, 1969 года рождения, без определенного места жительства, вовсе не падала в Гетар, а добровольно спустилась к реке, чтобы полежать на берегу. Тем не менее, спасатели вытащили женщину и передали ее сотрудникам полиции.

Mar. 26th, 2008

Տիգրան Կարապետյանը սոպրանոների մասին

Երեկ դիտում էի ԱԼՄ։ Տիգրան Կարապետյանը մի աղջկա մոտ հյուր էր։ Արտասանեց Արթուր Բաղդասարյաի մասին իր գրած բանաստեղծությունը՝

Պատիվդ տվեցիր ոսկուն, 
եւ հեղափոխվեցիր իսկույն, 
չնայեցիր էլ աջ ու ձախ, 
Բիշարյանն էլ դոշիցդ կախ: 
Ասելով ստեղծենք «օրինաց երկիր», 
գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր, 
իսկ գլուխգործոց «ծնելիությունը» փողով, 
պայմանավորված էր ձեր տան բյուջեով: 
Այժմ նստած ես դու նույն շենքում, 
կրկին իշխանավորն է քեզ կնքում, 
կը՜ռ-կը՜ռ, ագռավները իրար են կանչում, 
ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում: 

Հետո Կարապետյանը, մեկնաբանելով իր բանաստեղծության՝ Հեղինե Բիշարյանին նվիրված հատվածը, ասաց, որ հարգում է ՕԵԿ փոխնախագահին։ Հետո ավելացրեց՝ «հիմա Վահան Հովհաննիսյանը հրաժարական է տվել, կընտրվի Աժ փոխնախագահ ու կլինեն վերեւում Տիգրան Թորոսյանն ու երկու կին՝ երեք սոպրանո»։

Ափսոս, տեսագրությունը չկա… 
YouTube-ը Տիգրան Կարապետյանին կարոտ է։ Կաշխատեմ լրացնել այդ բացը։

Dec. 17th, 2007

Ավերածություններ փղերի «հարսանիքի» ընթացքում

Երեւանի Կենդանաբանական այգում կիրակի օրը տեղի ունեցած «12-ամյա Հրանտիկ փղի և 23-ամյա Մաշայի հարսանիք»-ին ներկա չեմ եղել։ Ասում են, 25 հազար մարդ է եղել այդ «փղային» հարսանիքին։ 

Իսկ «Արմինֆո»-ի լուրը «մեռցնում» է՝ տեղեկացնելով այդ 25 հազարի արածների մասին։ Կարդացեք, դուք էլ կծիծաղեք.

Չնայած պահպանությանը` այգու այցելուները քաղցրավենիքներով կերակրել են կենդանիներին, ինչը վնասակար է նրանց առողջության համար: Կապիկներին, նույնիսկ, հյուրասիրել են ծխախոտով: Երեխաները քիչ վնաս չեն հասցրել նաև ծառերին, որոնց վրա բարձրացել են փղերին տեսնելու համար. կոտրվել են ճյուղեր, այգու գլխավոր եղևնին արմատով անհետացել է, անհետացել են նաև բոլոր խաղալիքները, էլեկտրական լույսերն ու գիրլյանդները: Եվ, այդուհանդերձ, տոնը ստացվել է փառահեղ: 
 


Dec. 14th, 2007

Կունենանք բջջային կապի երրորդ օպերատորը

2008-ին, հնարավոր է, «ԱրմենՏել»-ն ու «Վիվասելը» նոր մրցակից ունենան։ Նախատեսվում է, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, 

Մայիսին մրցույթ է հայտարարվելու Հայաստանում բջջային հեռախոսակապի շուկայում երրորդ օպերատորի ընտրության համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Մրցույթը հայտարարվելու է մայիսի 1­-ին, ինչից հետո 90 օրվա ընթացքում մրցութային հանձնաժողովը, որը շուտով կձեւավորվի, կընտրի երրորդ օպերատորին:

Առայժմ որեւէ ընկերություն մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել:

Dec. 12th, 2007

Քվեարկության ամփոփումը՝ SMS-ներով

Ամերիկացիները մեզ առաջարկում են քվեարկության արդյունքներն ամփոփելիս օգտագործել տեղեկությունները SMS-ով փոխանցելու հնարավորությունները։

Ինչպես հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից,
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւ ՀՀ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը  խոսել են  առաջիկա նախագահական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներից ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովներ քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ SMS հաղորդագրությունների միջոցով արագ տվյալներ հաղորդելըու գործընթացի կիրառման մասին:

Գաղափարը, SMS-ներով անցկավող հեռուստատեսային եւ ռադիո շուոների, մրցույթների, խաղերի ֆոնին, առաջադիմական է եւ, այսպես ասած, ժամանակի շնչով։ 

Մնում է, որ  ԱրմենՏելն ու Վիվասելը, որպես ակցիայի, շոուի ընտրությունների հովանավորներ, հատուկ հեռախոսահամարներ տան ընտրական հանձնաժողովներին ու փոխարենը SMS-ների համար կարգին գին սահմանեն՝ 250-300 դրամ մեկ ուղարկված SMS-ի համար։

Nov. 7th, 2007

Արտառոց ավտովթար

Երեկ ուշ երեկոյան Արշակունյաց փողոցում արտառոց ավտովթար էր՝ գազելանման մի մեքենայի տանիքից թափվել էին պլաստմասե երկար պրոֆիլները եւ մտել էին դիմացից ընթացող Օպելի մեջ։

 

Վթարից հետո մի 20 րոպե էտ պռոֆիլներն էին հավաքում փողոցի մեջտեղից։ 
Նկարներն արել եմ մեր գրասենյակի պատուհանից

Արջը Երեւանի փողոցներում

Արդեն գրել են, որ զինվորական ոստիկանության զորամասերից մեկում արջը մի կնոջ է հոշոտել։ 
http://reporter-arm.livejournal.com/6612.html
Հիմա այդ թեմայով նկարներ եմ առաջարկում։ Երեւանի փողոցներում, փաստորեն, արջ է «ֆռֆռում» ու «պուլպուլակներից» ջուր խմում։ 

                

                  

Հետաքրքիր է, եթե այս արջն էլ կատաղի, նրա տերը կկարողանա՞ զսպել իր գազանին։ 

Այս նկարներն արվել են հեռախոսով, մոտ 15 օր առաջ՝ Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում։ Նկարների հեղինակն է Կարինե Ղազարյանը։ Շնորհակալություն նրան նկարների համար։ 

Ի դեպ, երեկ այս նկարները տվեցի «Երկիր Մեդիա»-ին եւ դրանք ցուցադրվեցի «Երկիրն այսօր» լրատվականի ընթացքում։

Nov. 5th, 2007

Վովայի արջը մարդ է հոշոտել

ArmeniaNow-ն հայտնում է, որ ռազմական ոստիկանության պետի արջը հոշոտել է հավաքարարուհուն։ 

Արջը պատկանելիս է եղել Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին։ Հոդվածագրի տեղեկություններով՝ Վովան այդ շենքում նաեւ վագր է պահում։ 

Ի դեպ, ինչքան հասկանում եմ, խոսքը քաղաքի կենտրոնում՝ Սայաթ-Նովա/Խանջյան խաչմերուկում գտնվող Ռազմական ոստիկանության մասնաշենքի մասին է։ Դեպքը տեղի է ունեցել այնտեղ։ 
Համենայն դեպս, գործընկերս պատմում է, որ մի ամիս առաջ այդ շենքի առջեւ տեսել է, թե ինչպես են մի հսկայական արջի «պուլպուլակ»-ից ջուր խմեցնում։

Այդպիսի բաներ։ Այդպես է, որովհետեւ, փաստորեն, Հայաստանում փողատերերի համար վագր, առյուծ, առնվազն՝ արջ պահելը տղամարդկության եւ ուժեղության խորհրդանիշ է։

Previous 20

December 2009

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize