Home

Advertisement

Customize

Dec. 17th, 2008

Պարզիր աչքուն բառի կազմությունը

Այս պատմությունը փոխանցել է գործընկերս, ում երեխան սովորում է 7-րդ դասարանում։
Ուրեմն, 7-րդ դասարանի Գրականության գրքում կա Գուրգեն Մահարու Բալլադ Չալոյի եւ առաջին սիրո մասին բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը սկսվում է հետեւյալ տողերով՝

Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքուն էր,
Չալոն չքնաղ էր, պայծառ Չալո

Բանաստեղծության ընթացքում էտ չալ-չալ աչքուն-ը էլի 2 անգամ կրկնվում է։ Ու վերջում 7-րդ դասարանցի երեխային դասագրքում հարց են ուղղում՝

Փորձի՛ր բացատրել չալ-չալ աչքուն էր բառակապակցության իմաստը. դրա համար պարզիր աչքուն բառի կազմությունը, գտի՛ր արմատը, ածանցը, բացատրի՛ր ածանցի նշանակությունը։

Հիմա կոլեգաս լուրջ դժվարությունների առաջ է՝ ինչպես պարզել ԱՉՔՈՒՆ բառի կազմությունը, որ անհարմար չստացվի։

Հ.Գ. Ընդհանրապես, այս բանաստեղծությունը պատմում է առաջին սիրո մասին՝ շան , ու երկրորդ սիրո… խաժ աչքերով, չալ-չալ շորերով մի աղջկա հանդեպ։ Հետաքրքիր կարդացվում է։


Բանաստեղծությունը դասագրքում )

 

Feb. 12th, 2008

Լեռ Կամսարը ընտրությունների մասին

Իսկական սերը երեւան է գալիս ամուսնության մեջ՝ վերմակի տակ, իսկ քաղաքական կյանքում գաղտնի քվեարկության ժամանակ:

Մեր պետական քվեարկությունը թեեւ «գաղտնի» է կոչվում, բայց քաղաքացին ու պետությունը «պառկում» են ապակյա վերմակի տակ...

Այդ պատճառով էլ «կանգնում» տեղի չի ունենում, եւ մերձեցումը դառնում է անպտուղ:
Լեռ Կամսար

«Ազգը» տպել է Լեռ Կամսարի մտքերը ընտրությունների մասին... Տպագիր տարբերակը, փետրվարի 9-ի «Ազգում», ավելի ամբողջական է։

Advertisement

Customize