Home

Advertisement

Customize

Jun. 22nd, 2009

Համաներումը գործողության մեջ


Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Այսօր առավոտ դատարանում էի։ Տեսա, թե ինչպես ազատ արձակեցին Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին։ Նրանք ու նրանց դիմավորողները հուզված էին եւ շատ ուրախ։
Ազատ են արձակել նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին։ Սասուն Միքայելյանի գործով համաներումը չկիրառվեց։ Նա դատապարտվեց 8 տարի ազատազրկման։
Մարտի 1-ի գործով դատապարտված մոտ 30 հոգի էլ դեռ կազատվի բանտերից։ Ըստ պաշտոնական տվյալների, այս քաղաքական համաներումը ազդելու է մոտ 2000 մարդու ճակատագրի վրա։ Նրանիցի մոտ 500-ն ազատ են արձակվելու։


Jun. 18th, 2009

51-ի համար արվող համաներումից կօգտվի 2000 մարդ

Ըստ «Առավոտ»-ի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «ներկայացնելով նախագահի առաջարկը՝ ասել է, որ այն կազդի շուրջ 2 հազար մարդու վրա եւ փաստացի ազատ կարձակվի մոտ 500 մարդ»։
Իսկ «Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Համաներումը, փաստորեն, տարածվելու է այսօր անազատության մեջ գտնվող 51 քաղբանտարկյալներից, թերեւս միայն 32-ի վրա։ Այսինքն, 19 քաղբանտարկյալներ ազատ չեն արձակվելու»։
Փաստորեն, մարտի 1-ի «սոուս»-ով մի 1950 մարդ խերվելու է, էլի...

Oct. 23rd, 2008

Մարտի 1-ի փաստահավաք խումբը ստեղծվում է

Սերժ Սարգսյանը կարգադրել է ստեղծել Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը։

Խմբում ընդգրկվելու են իշխող քաղաքական կոալիցիայից երկու ներկայացուցիչ, «Ժառանգության» ու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից մեկական ներկայացուցիչ։ Հինգերորդ ներկայացուցիչն էլ առաջադրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Ընդդիմությունը այս ձեւաչափին, կարծես, դեմ չէ։

Խմբի գործունեության նպատակը բավականին հստակ է ձեւաերպված`

1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն առաջացնող պատճառների ուսումնասիրությունը,
2) իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների որոշումների եւ գործողությունների իրավաչափության ու համաչափության գնահատումը,
3) այդ իրադարձությունների ընթացքում անձանց մահվան հանգամանքների բացահայտումը:

Կարեւոր է նաեւ այս դրույթը՝

Խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ: Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ: Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել Խմբի կողմից քննարկվող հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված փաստերը, Խմբի կամ դրա անդամների կարծիքները կամ որեւէ այլ տեղեկատվություն` կապված Խմբի գործունեության հետ:

Սպասենք արդյունքների։
    Նկարները՝ E-channel.am

Jun. 25th, 2008

Դատախազության բացահայտումները Մարտի 1-ի շուրջ

Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունը մի քանի բացահայտում է պարունակում։

Պարզվում է, Մարտի 1-ին զոհված մարդկանց մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել են շուրջ 250 ոստիկան, նրանց թվում՝ զինծառայողներ, հրամանատարներ, գեներալներ։

Պարզվում է, Նախաքննության ընթացքում հաջողվել է պարզել հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների շրջանակը, ոստիկանությունից առգրավվել են համապատասխան մատյանները։ Ներկայումս քննություն է տարվում պարզելու, թե հատուկ միջոց ստացած ոստիկաններից յուրաքանչյուրը դեպքի օրը կոնկրետ որտեղ է իրականացրել ծառայությունը, քանի որ քննչական խումբն արդեն պարզել է, թե մահացած անձինք որտեղ են ստացել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները:

Ու Աղվան Հովսեփյանը նշել է  «Ակնհայտ է, որ 3 հոգին մահացել են ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից եւ կոնկրետ մեղավոր անձանց հայտնաբերելու հարցում նախաքննական մարմինն ունի նաեւ ականատես վկաների օգնության, համապատասխան մասնագետների, փորձագետների խորհրդատվության կարիքը»։ 

Իսկ մարտի 1-ից հետո երբ ոստիկանությանը, դատախազությանը հարցնում էինք ՝ծառայողական քննության մասին, ասում էին նման բան չկա, 
հարցնում էինք պատասխանատվության ենթարկվելու՞ են ոստիկանները, ասում էին առայժմ այդպիսի բան չկա։ 

Էլի առայժմ չկա, բայց հույս ունեմ՝ կլինի։

Advertisement

Customize