Ազգային Ժողովում քննարկվում է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի հերթական փոփոխությունները։
Չխոսեմ այդ փաստաթղթի այլ մանրամասների մասին։ Ուղղակի մի դետալ՝ օրինագծով նախատեսվում է, որ Ալեքսան Հարությունյանի ղեկավարած Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի անդամները պետք է իրենց պաշտոնին անցնելիս երդվեն։
Ահա մեջբերում օրինագծի Հոդված 14-ից
Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդվում է. «Ստանձնելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պարտականությունները՝ երդվում են հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»։
Եւ հոդված Հոդված 24-ից
Ազգային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնը ստանձնելիս տալիս է հետեւյալ երդվում է.
«Ստանձնելով Ազգային հանձնաժողովի անդամի պարտականությունները՝ երդվում են հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանել Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններիը, աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը՝ մարդու արտահայտվելու իրավունքի, տեղեկատվության ազատության եւ բազմակարծության ապահովման միջոցով։
Երդվում եմ, որ պատականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության եւ արդարության սկզբունքով։»
Երդվելը՝ կերդվեն։ Բայց հետաքրքիր է՝ ձեռքը ինչի՞ վրա են դնելու՝ Աստվածաշնչի, ՀՀ Սահմանադրության։ Ու ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ դրժել են երդումը, ասենք, քաղաքական պատվեր են կատարել...