Home

Advertisement

Customize

Jan. 21st, 2009

Օբամայի տպավորիչ երդմնառությունը

Երեկ դիտում էինք ԱՄն 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնառության ուղիղ եթերը։
Շատ տպավորիչ էր։ Մարդկանց քանակը, նրանց տրամադրվածությունը, դրական էմոցիաները, անգամ՝ մի քիչ սենտիմենտալությունը։ Ինքը՝ Օբաման, ով երդման տեքստը կրկնելիս 
շատ անմիջական էր։ Օբամայի տպավորիչ ճառը...
Հետո Բուշին ուղղաթիռով ճանապարհելը, Բայդենի՝ Բուշին հրաժեշտի ժեստը....

Մենք քննարկում էին եթերը, ռեժիսորների աշխատանքը։ Կամերաները այնքան «նայեզդ» էին արել, որ կադրերը դողում էին, բայց դե, մեկ է, պատկերը ու հանդիսավորությունը դրանից չէր փչանում։ Բոլորս համաձայնվեցինք, որ հեռարձակման ռեժիսորը ուներ Օբամայի ճառի տեքստը...

Նորից եմ ասում՝ շատ տպավորիչ էր... 

Սեւամորթի ու սպիտակի, քրիստոնյայի ու մուսուլմանի սիրո արդյունք այդ մարդը՝ Բարաք Օբաման, հավակնում է դառնալ աշխարհի ամենազդեցիկ առաջնորդներից մեկը։ Հաջողությունը թող ուղեկցի նրան։

Advertisement

Customize