Ֆուտբոլի ֆեդերացիայի բացատրության առիթով
Հետո,
կարդում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի մեկնաբանությունները Հայաստան-Բոսնիա խաղի ժամանակ ոստիկանների խայտառակ պահվածքի մասին։ Մինասյանն ասում է.
«Հանդիպման տեսուչի խնդրանքով ոստիկանները մոտեցել են ֆուտբոլասերներին և խնդրել են իջեցնել պաստառը: Ֆուտբոլասերների շատ փոքր խմբի կողմից տեղի է ունեցել պրովոկացիա, որից հետո էլ առաջացել է իրարանցում: Ակնհայտ էր, որ դա լավ ծրագրված գործողություն էր: Մեզ հայտնի է, որ այդ ակցիան կազմակերպել է մի փոքր խումբ, որը ունեցել է ինչ-ինչ պատճառներ»:
...
Արմեն Մինասյանը հասվատիցացրեց, որ հանդիպման տեսուչը ոստիկաններին դիմել է խնդրանքով, քանի որ պաստառը նրա վրա այլ տպավորություն է թողել. «Հայտնի է, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն խիստ պայքար են տանում հակառասիստական դրսևորումների դեմ: Հանդիպումներից առաջ կազմակերպիչներին տեղեկացվում է, որ նման պարագայում իրավունք ունեն խաղը կանգնացնել և զգուշացնել, իսկ կրկնելու դեպքում կարող են ընդհանրապես ընդհատել հանդիպումը: Տեսուչը տեսնելով սև պաստառը կարծել էր, որ դա ինչ-որ ռասիստական ակցիա է»:
Ուրեմն, հանդիպման տեսուչն է, հա՞ խնդրել ոստիկաններին հավաքել պաստառը։ Պաստառի սեւ գույնը ազդել է նրա վրա, ստացվում է։ Ախր, խաղադաշտում սեւամորթ ֆուտբոլիստ չկար։ Սա մեկ։
Հետո, լավ, բա էտ տեսուչի մոտ մեկը չկա՞ր, որ թարգմաներ գրությունը ու ասեր, որ դա մեր սեւ եղբայրների հետ իսպառ կապ չունի։
Ու վերջում, «Հերիք է մեզ խայտառակեք»-ից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ժեստը՝ ուղղված ոստիկաններին, կարծում եմ, միայն ես չէ, որ նկատել եմ...
