Home

Advertisement

Customize

Previous 20

Dec. 3rd, 2009

Հ. Աբրահամյանը Հ. Կորեայում UPDATE

Հ. Աբրհամյանը Հ. ԿորեայումՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Հարավային Կորեայում է։ Այսօր խորհրդարանի մամուլի ծառայությունից ստանում եմ այս նկարը։
Բացեցի։ Նայեցի։ Մի քիչ ծիծաղեցի։ Գործընկերներիս ցույց տվեցի, իրենք էլ ուրախացան։ Մտածում եմ, գուցե էլի մարդկանց դուր գա այն։

P.S. ԱԺ-ի ուղարկած նկարը 2 Mb-անոց էր...

P.S.1 Վերջին 10 րոպեում խորհրդարանից էլի 3 հատ 2 մեգաբայթանոց նկար ստացա։ Դա արդեն տխուր է...

Nov. 9th, 2009

Սա պետք է կարդալ. TELEMARKET – 1, ԼՂՀ

Էսօրվա մեջ երկրորդ անգամ պետք է հղում անեմ Ermenrich-ին։ Ու լրիվ արդարացված։


- Սպասեք, մենք դեռ կանդրադառնանք դրան։ Իսկ այժմ տեսեք, թե ինչ եք ստանում դուք. Լեռնային Ղարաբաղը, մադրիդյան սկզբունքները, 5 շռջանները եւ ցամաքային կապը, եւ այս ամենը՝ ընդամենը 3 ստորագրության գնով։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Միացեք մեզ հենց հիմա եւ մենք այս հրաշալի փաթեթին կավելացնենք Ցյուրիխյան արձանագրություուու՜նը։

- Ի՞նչ, Ցյուրիխյան արձանագրությու՞նը, վավերացմա՞մբ։

-Այո Գյուլ, այն էլ շուտափույթ վավերացմամբ։ Բայց եկեք մինչ այդ լսենք Էդուարդ Նալբանդյանին։ Ողջույն Էդուարդ, ինչպե՞ս ես։

- Դե՜

- Հրաշալի է, Էդուարդ, թույլ տուր գրկեմ քեզ։ Պոնչի՜կ, մուահ, մուահ։ Ծափահարություններ Էդուարդին։ Տես, թե սա ինչ է, Էդուարդ։

- Սա անձեռոցիկ է

- Այո, ճիշտ է, անձեռոցիկ է։ Բայց մի շտապիր եզրակացություններ անել, բացիր այն եւ տեսնենք, թե ինչ է գրված այս անձեռոցիկի ներսում

- Սա գլյա շյա

- Սագլաշայսյա, սագլյաշայսյա, Էդուարդ։ Ծափահարություններ Էդուարդին։ Բայց սպասիր, Էդուարդ, սա դեռ ամենը չէ, միացիր այս հրաշալի առաջարկին 20 օրվա ընթացքում եւ դու կստանաս երկրորդ, երրորդ եւ նույնիսկ չորրորդ անձեռոցիկը՝ միանգամայն անվճար։


Ամբողջությամբ՝ այստեղ։

Oct. 29th, 2009

Վարչապետը նաեւ տրակտոր է քշում, բայց անհաջող

Պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Panarmenian Expo-2009 ցուցահանդեսում փորձել է տրակտոր քշել։ Բելառուսական։ Փորձն անհաջող է ստացվել։ Ինչքան հասկանում եմ Report.am-ի հոդվածից, տրակտորը դեմ է առել սյանը։


Սիրելի ընթերցող, մի պահ նորից պիտի քեզ տանեմ ռուսական միջավայր: Երբ ռուս մարդուն, որ վարորդությունից հեռու է, հարցնում ես՝ մեքենա վարել գիտե՞ս, պատասխանում է. «Да, но до первого столба…»: Մեր վարչապետին այդ հասարակ հարցը տվող չեղավ, ու նա սլացավ առաջ՝ կապույտ տրակտորի ղեկը պտտելով: Թե ինչով ավարտվեց մեր վարչապետի այդ սլացքը, շատերն արդեն գիտեն: Լավ էր, որ տրակտորը փոքր էր, մեջը շատ մարդ չկար, և տուժողներ էլ չեղան: Ես հիմա ավելի շատ խղճում եմ այդ կապույտ տրակտորի շուրջը հավաքված լուսանկարիչներին ու օպերատորներին, ում այդպես էլ չհաջողվեց Պուտինին արժանի մի մրցակից պարգևել հայ և համաշխարհային հանրությանը: Բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը: Կապույտ տրակտորը, որի մասին այնքան խոսում են, բելոռուսական ծագում ունի, իսկ Բելառուսը, գաղտնիք չէ, գյուղտեխնիկայի արտադրության մեջ մեծ հաջողությամբ մրցակցում է Ռուսաստանի հետ: Հիմա պատկերացրեք Լուկաշենկոյի դեմքը, երբ Մեդվեդևը նրան ասի՝ դա չէ՞ր ձեր տրակտորը, քիչ մնաց Հայաստանի վարչապետին անմահացներ: Բայց, ի պատիվ Տիգրան Սարգսյանի պետք է ասել, որ նա միջազգային սկանդալից խուսափելու ելքը շատ արագ գտավ: Երբ կապույտ տրակտորի վթարից հետո միջազգային դիտորդները, միջադեպից վախեցած, հարցրել էին, թե ի՞նչ եք անում, պարոն Սարգսյան, պատասխանել է՝ հեչ, ամրագոտու աշխատանքն էի ստուգում:


Պատմությունը բավականին ուրախ է ստացվել։ Տխուրն այն է, որ կադրեր չեմ գտնում։ Վարչապետի տրակտոր վարելիս էտ Էքսպոյում պետք է որ վիդեո, ֆոտո անող լրագրողներ ներկա լինեին։ Բայց քար լռություն է։ Վարչապետի վթարային տրակտոավարումը, կարծես, հաջողվել է հասարակության աչքից հեռու պահել։

Oct. 27th, 2009

Հոկտեմբերի 27, 1999։ Լուսանկարներ Ինտերնյուսի վիդեոարխիվից

Լուսանկարները, որ տեղադրում եմ, կտրված են Ինտերնյուսի վիդեոնյութերից։ Դրանք ժամանակին տեղադրված են եղել Հոկտեմբերի 27-ը լուսաբանելու համար ստեղծված հատուկ նախագիծ-սայթում։

















 


Oct. 15th, 2009

Թուրքիա-Հայաստան. օրհներգերը։ Ու մեկ էլ մերոնց ֆուտբոլը ահավոր վատն էր

Երեկ Բորւրսայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շատ անորակ ֆուտբոլ խաղաց։ Ահավոր էր։ Լավ է, որ թուրքերը 10 հոգով մնացին։ Թե չէ 4 կամ 5 գոլ «կլցնեին»։ Հենրիկ Մխիթարյանը էտ մի բանը արեց՝ իրա վրա 2 դեղին ստացավ թուրք պաշտպանը։
Իմ համար Խաղի ամենադրական էմոցիաներով կտորը, երեւի Կառլեն Մկրտչյանի եւ Էմրեի մինի-բախումն էր։ Կառլենի «դուխը» տեղն էր։ Իսկ մերոնց խաղի որակը ո-ային էր։ Չգիտեմ- չգիտեմ։ Թե՝ 4 օրը մեկ ֆիզիկապես չեն հասցնում խաղալ, թե՝ հոգեբանորեն կոտրված էին։ 2-3 փոխանցում անել անգամ չէր ստացվում։
Հույս ունեմ, որ Վարդան Մինասյանին կփոխարինի արտասահմանցի որակյալ մարզիչ։ Գուցե դա փրկի...

Նաեւ տեղադրում եմ հիմների վիդեոն։ Այնտեղ կարող եք տեսնել, թե ինչպես էին սուլում հայկական օրհներգը ստադիոնում եւ ինչպես հեռարձակողները «արեւելյան հյուրընկալության» կանոններով իջեցրին եթերի ձայնը։ Արդյունքում եւ օրհներգի ձայնը եւ սուլուցները գրեթե չէին լսվում։ Նույն հյուրընկալությամբ՝ թուրքերի հիմնն էլ ցածր ձայնով հեռարձակվեց։
Հա, ու լավ էր, որ ֆուտբոլիստներից հիմնը երգողներ կային։
Բայց, որ Գյուլն էր երգում… Տպավորիչ էր, ասեմ։


Oct. 13th, 2009

Թուրքերի հետ խաղում էլ հայ ֆուտբոլիստները առանց Արարատի լոգոյով կլինե՞ն (UPDATED)

Այսօր «Հայկական Ժամանակ»-ում կարդացի, որ Հայաստան-Իսպանիա խաղում մեր ֆուտբոլիստները կրել են համազգեստ, որի վրա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Թուրքիա խաղից առաջ փոխված լոգոն է եղել։
Այ սա

Ես ստադիոնում էի եւ ուշադիր չէի եղել։ Նայեցի նկարները եւ իրոք, Armsport.am-ի նկարներում տեսա հին լոգոն։ Ահա (լուսանկարը՝ armsport.am-ի)


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սայթում պատկերված է հին/նոր լոգոն, որտեղ պատկերված է Արարատը։ Ահա

Թերթը ենթադրում է, որ «Թուրքիայի հետ խաղում եւս ՀՀ հավաքականը «անմասիս» համազգեստներով է մարզադաշտ դուրս գալու»։

Արդեն ես էլ եմ այդպես ենթադրում։ Երեւի դա էլ Բուրսայում ֆուտբոլի օրերին եւ ստադիոնում ադրբեջանական դրոշների արգելման կոմպրոմիսն է։ Հը՞

UPDATE: http://hye-comment.livejournal.com/ -ը գտել է նկար (
http://photo.panarmenian.net/~photo/photobank/index/module/media/pId/102/id/4594/category/gallery|photowire|armeniaapainworld/start/0/), որն ավելի հստակ է։ Այնտեղ երեւում է, որ իսպանացիների հետ խաղում մեր հավաքականի մարզահագուստին ոչ թե «անմասիս» լագոն է, այլ ՀՀ զինանշանը։
Խոսակցությունը, կարծում եմ, սպառված է։

Oct. 9th, 2009

Երթ Բաղրամյան փողոցում

Նկարում էինք հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ եւ մյուս կուսակցությունների բողոքի երթը Բաղրամյան փողոցով։
Բողոքի ակցիաները շարունակվում են, տեղադրում եմ 1 ժամ առաջ մեր նկարահանած նյութից մի փոքր մոնտաժված հատված։ Այնտեղ կարելի է հանդիպել նաեւ Փղին։

Aug. 27th, 2009

Կոռուպցիայի դեմ մարտնչողները

Երեկ հեռուստացույցով տեսա, թե ինչպես էին «Միասին»-ի երիտասարդները Սեւանում ուրախ-ուրախ հանդիպում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

Հիշեցի «Միասին»-ի ակցիան կաշառակեր դասախոսների դեմ ու մտածում եմ՝
կարո՞ղ է պատահի բանակում կաշառակերությունը չի եղե՞լ, չկա՞ կամ գուցե վերացե՞լ է նույն «Միասին»-ի աշխատանքների արդյունքում։

Tags:

Aug. 21st, 2009

Վիկինգները, խաչակիրները, ֆեոդալական կարգերն ու ոստիկանապետը

Այսօրվա ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «բոցել» է։ Երբ ոստիկանապետին հարցրել են ամրագոտիների համար վարորդների դեմ սկսած խաչակրաց արշավանքի մասին, նա ասել է, որ իրենք վիկինգներ չեն, որ ընկնեն վարորդների հետեւից։
Իսկ հանցագործությունների աճի մասին խոսելիս Ալիկ Սարգսյանն ասել է.
«Հանցագործություններ միշտ էլ եղել են, դուք էլ գիտեք։ Դե, եթե համայնատիրական շրջանը չասենք, ապա գոնե ֆեոդալականից սկսած եղել են»։

Jul. 17th, 2009

Վարդան Ղուկասյանի որդին-2

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկատվության համաձայն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին էլի քրեական ռազբորկայի մեջ է ընկել։

Թերթը գրում է.


Երեկ երեկոյից Մարալիկ քաղաքը շրջափակվել է ոստիկանության մեծաքանակ ուժերով և հատուկ նշանակության ջոկատայիններով։ Մեր տեղեկություններով՝ պաշարման պատճառը երեկոյան Մարալիկում տեղի ունեցած ռազբորկան է եղել։

Ըստ այդմ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր սափրագլուխներով հանդերձ, վիճել է ինչ-որ անձանց հետ։ Ի վերջո, Ս. Ղուկասյանը և նրա սափրագլուխները գործի են դրել իրենց մոտ եղած հրազենը։ Առնվազն մեկ մարդ հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Մարալիկի ոստիկաններին հաջողվել է Վարդան Ղուկասյնի որդուն և նրա սափրագլուխներից մի քանիսին ձերբակալել։
Կեսգիշերի դրությամբ, նրանք դեռ պահվում էին ոստիկանության Մարալիկի բաժնում։ Վարդան Ղուկասյանի հնարավոր գրոհից տեղացի իրենց գործընկերներին պաշտպանելու համար Մարալիկ են ժամանել ոստիկանական լրացուցիչ ուժեր։

Սպարտակ Ղուկասյանը 2007-ին էր կալանավորվել Գյումրի փողոցներում մեքենաներով ռեյդի ու կրակոցների համար եւ շատ քիչ ժամանակ բանտ նստելով ազատ էր արձակվել։

Jul. 10th, 2009

Բոստանջյանի պատմած «բայկա»-ն

Այսօր ԱԺ-ում քննարկում էին ԱՄՀ-ի՝ Հայաստանին հատկացված վարկի հարցը։
ԲՀԿ-ն դեմ քվեարկեց էտ վարկին։
ԲՀԿ-ի պատգամավորներից Վարդան Բոստանջյանը ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ, ակնարկելով, որ կառավարության ներկայացուցիչ ֆինանսերի փոխնախարարը չի պատասխանում, թե կոնկրետ ինչի համար է ծախսվելու վարկը, մի ուսանողական «բայկա» պատմեց։
Ես սովորել եմ Պոլիտեխնիկում,- պատմում է Բոստանջյանը ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ,- այնտեղ, որ մտնում էիր զուգարան՝ պատին գրված էր «նայիր ձախ»։ Որ մտնողը ձախ էր նայում, գրված էր՝ «նայիր աջ»։ Որ աջ էր նայում, գրված էր՝ «եկել ես գործդ անես, թե՞ աջ ու ձախ նայես»։

Jun. 26th, 2009

Փոստանջյանի մասին

Զարուհի Փոստանջյանի մասին այսքան գրելուց ցուցադրելուց եւ խոսելուց հետո, գուցե նաեւ բազեական ջահելներով ավտոբուսներ ուղարկվեն օդանավակայան՝ ձվերով ու լոլիկներով զինված՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ։ Նա այդ փորձը ունի՝ իրեն այդպես դիմավորել են հանրապետականաջահելները՝ հայկական-ներքաղաքական կեղտոտ լվացքը եվրոպաներում ի ցույց դնելուց հետո։
Tags:

Jun. 22nd, 2009

Համաներումը գործողության մեջ


Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Այսօր առավոտ դատարանում էի։ Տեսա, թե ինչպես ազատ արձակեցին Ալեքսանդր Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին։ Նրանք ու նրանց դիմավորողները հուզված էին եւ շատ ուրախ։
Ազատ են արձակել նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին։ Սասուն Միքայելյանի գործով համաներումը չկիրառվեց։ Նա դատապարտվեց 8 տարի ազատազրկման։
Մարտի 1-ի գործով դատապարտված մոտ 30 հոգի էլ դեռ կազատվի բանտերից։ Ըստ պաշտոնական տվյալների, այս քաղաքական համաներումը ազդելու է մոտ 2000 մարդու ճակատագրի վրա։ Նրանիցի մոտ 500-ն ազատ են արձակվելու։


Jun. 18th, 2009

51-ի համար արվող համաներումից կօգտվի 2000 մարդ

Ըստ «Առավոտ»-ի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «ներկայացնելով նախագահի առաջարկը՝ ասել է, որ այն կազդի շուրջ 2 հազար մարդու վրա եւ փաստացի ազատ կարձակվի մոտ 500 մարդ»։
Իսկ «Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Համաներումը, փաստորեն, տարածվելու է այսօր անազատության մեջ գտնվող 51 քաղբանտարկյալներից, թերեւս միայն 32-ի վրա։ Այսինքն, 19 քաղբանտարկյալներ ազատ չեն արձակվելու»։
Փաստորեն, մարտի 1-ի «սոուս»-ով մի 1950 մարդ խերվելու է, էլի...

May. 29th, 2009

Ռոբերտ Քոչարյանը կղեկավարի՞ ռուսական «Սիստեմա»-ն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքի կանցնի հեռահաղորդակցության ոլորտում։ Նա առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսական խոշորագույն «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ։


«Անկախ տնօրենների ինստիտուտը կորպորատիվ կառավարման կարևոր գործիքներից է, և մենք մտադիր ենք այն զարգացնել և կատարելագործել։ Տնօրենների խորհրդում առաջադրված են անկախ տնօրենների երկու թեկնածու՝ Ռոբերտ Քոչարյանը և Ռաջիվ Մեխրոտրան (2007թ. «Սիստեմայի» կողմից գնված Shyam Telelink-ի ղեկավար)»,- նշել է «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը»։



«Կապիտալ»-ն էլ տեղեկացնում է.


«Թեև «ԱՖԿ Սիստեման» ուղղակի ներկայացված չէ Հայաստանում, այն փոխկապված ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում մեր երկրում։ Ընկերությանն է պատկանում ՄՏՍ-ի 53,1% և «Կոմստար-ՕՏՍ»-ի 50,9% բաժնետոմսերը, վերջիններս էլ համապատասխանաբար հանդիսանում են Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») և «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայադերի հիմնական բաժնետերերը»
Tags:

Mar. 10th, 2009

Քոչարյանը, Փոստանջյանը ու Լոտրեկի կիսամերկ կանայք

Արդեն գրել եմ Ռոբերտ Քոչարյանի՝ Զարուհի Փոստանջյանին ուղարկված Լոտրեկի կիսամերկ կանանց բացիկի մասին։

Հիմա մանրամասները։ Դրանք ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը։



«Նա խուսափել է պաշտոնական խողովակներով ուղարկել նկարը, եւ շաբաթ օրը, երբ փոստը չէր աշխատում, ուղարկել է ԱԺ,- պատմեց Զարուհի Փոստանջյանը։ - Երեւի հույս ուներ, թե ես չեմ հրապարակայնացնի, դրա համար էլ թաքուն էր ուղարկել»։

Պատգամավորը նաեւ վրդովված էր, որ նկարի վրա չկան արտադրողի մասին տեղեկություններ։

«Ինտերնետից քաշած նկար է։ Իսկ իմ ուղարկած բացիկները անգլիական էին, օրիգինալ բացիկներ էին»,-բացատրեց Զարուհի Փոստանջյանը։

Էս էլ պատգամավորը նվերի հետ

 

Քոչարյանի նվերը Փոստանջյանին

Այսօրվա «Հայկական Ժամանակ»-ում տեղեկատվություն կա մարտի 8-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի խորհրդանշական նվերի մասին։



Ինչպես տեղեկացրել էինք, ժամանակին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հունվարի 1-ին քաղաքական գործիչներին խորհրդանշական բացիկներ էր ուղարկել։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին գանգերի նկար էր ուղարկել, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Մալեւիչի «Սեւ քառակուսին», Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ բետոնե պատերով շենքերի նկարներ եւ այլն։ Եւ ահա Ռոբերտ Քոչարյանը որոշել է Զարուհի Փոստանջյանին մարտի 8-ի առթիվ պատասխան բացիկ ուղարկել։ Երեկ ԱԺ «ժառանգության» խմբակցությունում հաստատեցին մեր տեղեկություններն այն մասին, որ Քոչարյանը Զարուհի Փոստանջյանին ուղարկել է ֆրանսիացի աշխարհահռչակ էքսպրեսիոնիստ Տուլուզ Լոտրեկի «Երկու կիսամերկ կանայք Մուլեն Ռուժում» հայտնի նկարի բացիկը


Ես նայեցի Լոտրեկի նկարները։ ՀԺ-ի գրած անունով նկար չգտա։ Ըստ երեւույթին, նրանք նկատի ունեն "Two Half Naked Women Seen From Behind In The Rue Des Moulins Brothel" նկարը։ Ըստ երեւույթին, այս նկարն է Քոչարյանի նվիրած բացիկին։ 

Լուսանկարը՝ www.toulouse-lautrec-foundation.org-ից

Mar. 6th, 2009

Թեւավոր խոսք Գեներալ Մանվելից

Պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի հարցազրույցը «Առավոտ»-ին արժե կարդալ։ Հատկապես այս արտահայտությունը, որ նաեւ վերնագիրն է՝ Ում տալու տեղը չի ցավում, թող էթա՝ տա

Ահա հարցազրույցի այդ հատվածը։ 


- Դուք լսե՞լ եք, ասում են՝ ինչ- որ տարածքներ են հետ տալու:

- Ես շատ վիրավորվում եմ, որ ընձի հայուհի ա հարցնում նման բան: Ղարաբաղը անկախ, ազատ պետություն ա, իր արյամբ ձեռք բերված: Ինչի՞ մասին եք հարցնում, թուրքերից ես էսքան չեմ լսում, որ հող են ուզում, ինչքան հայերը ասում են՝ տալիս ենք, տալիս ենք: Ում տալու տեղը չի ցավում, թող էթա՝ տա:


 

Mar. 5th, 2009

Ու լողանում է դրամը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա հարցազրույցը տեսե՞լ եք։
Մի հատված.
«եւ դրամը լողանալու է 360-380-ի շրջանակներում»...

Իսկ գուցե պետք չէ՞ քաղաքապետի ընտրություններ անցկացնել

Սերժ Սարգսյանը Գագիկ Բեգլարյանին նշանակեց քաղաքապետ։

Է, մեկ է Բեգլարյանը ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարն էր ու մայիսի 31-ին ընտրվելու էր։ Բա, էլ ինչի համար էր 2 ամիս շուտ արված նշանակումը։
Որ հանգիստ օգտագո՞րծի Բեգլարյանը իշխանական ռեսուրս կոչվածը, որ իշխանության թեկնածու լինելը էլի ընդգծվի՞, որ իշխանությունը քաղաքացիներին-ընտրողներին մի անգամ էլ ասի՝ ոնց ուզեմ-այդպես կանեմ, որոշողը մենք ենք ու էսպես է լինելու՞ 
Լավ, չէ՞ր լինի, որ էս երկրում ընտրվողը գործող չլիներ... գոնե մի անգամ իշխանությունը էսպես բացահայտ չասեր՝ ընտրողներ, ձե՛ր սենցնուընենցը...

Իսկ գուցե չարժե՞ մայիսի 31-ին Երեւանի քաղաքապետի ընտրություններ անցկացնել

Tags:

Previous 20

December 2009

S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com

Advertisement

Customize