Home

Advertisement

Customize

Oct. 31st, 2008

Դեղերն էլ շահումով դարձրին

Երեկվա «Առավոտ»-ում մի հադված կա՝ ՇԱՀՈՒՄՈՎ ԱՆՏԻԲԻՈՏԻԿ

Ուրեմն, պարզվում է, Ամոքսիկլավ անտիբիոտիկը շահումով է։ Այդ դեղի տուփերում հայտնաբերվել են շահումի կտրոններ, այսպիսի բովանդակությամբ՝

«Շնորհավորում ենք։ դուք շահեցիք հրավեր՝ բացառիկ մանկական միջոցառման, կազմակերպված «Երաժշական այբենարան» ստեղծողների կողմից։ Հրավերը ստանալու համար Ամոքսիկլավի տուփն ու այս թերթիկը փոխանցեք Լեկ ընկերության ներկայացուցչին։ Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք Լեկ-ի գրասենյակ 535158 համարով։ Եթե ձեր մանկիկը դեռ փոքրիկ է, նրան սպասում է զվարճալի նվեր։ Առողջություն ձեր մանկիկին»։

Հոդվածում մանրամասներ կան։

«Դեղագործական «Լեկ» ընկերությունն իր արտադրած ամոքսիկլավ մանկական հակաբորբոքիչ (անտիբիոտիկ) դեղամիջոցը սպառելու յուրահատուկ միջոց է գտել: Այս օրերին մայրաքաղաքի դեղատներում եւ պոլիկլինիկաներում դեղագործներն ու բժիշկները մեծ շահագրգռվածությամբ մարդկանց ամոքսիկլավ անտիբիոտիկն են առաջարկում, հավաստիացնելով, որ «շատ լավ դեղ է, հետն էլ շահովի է»:

«Լեկ» ընկերությունը մի շարք պոլիկլինիկաներում նույնիսկ գրավոր հայտարարություն է ներկայացրել, որտեղ պարզ ասում է. այն բժիշկը, որն ամենաշատը կնշանակի երեխաներին ամոքսիկլավ դեղը՝ կպարգեւատրվի:»

Բժիշկներն էլ ահազանգում են՝ ցանկանալով մնալ անանուն՝

«Լեկի» ակցիայից մտահոգված, օրերս մի խումբ բժիշկներ, որոնք խնդրեցին իրենց անունները չհրապարակել, դիմել էին «Առավոտին»: Նրանց խոսքերով. «Ամոքսիկլավը հակաբորբոքային մանկական պրեպարատ է եւ այն, ինչպես բոլոր նմանատիպ դեղամիջոցները, կարող է լուրջ հետեւանքներ թողնել երեխաների առողջության վրա: Իսկ կոնկրետ այս դեղամիջոցն ընդունելուց հետո երեխաների մոտ կարող է ալերգիա, աղիների, լյարդի կամ բերանի խոռոչի բորբոքում առաջանալ: Եվ քանի որ մեր մայրերն ու ընդհանրապես մեր ազգը շատ հաճախ է ինքնաբուժմամբ զբաղվում, վտանգ կա, որ ծնողներն էլ այս գովազդը կարդալուց հետո, առանց բժշկի նշանակման, իրենց երեխաներին այս դեղը տան, ինչը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ: Բացի այդ, գուցե լինեն այնպիսի անբարեխիղճ բժիշկներ, որոնք միայն նվեր ստանալու համար իրենց պացիենտներին ամոքսիկլավ նշանակեն: Ինչո՞ւ հենց այս անտիբիոտիկը, կան նմանատիպ այլ, ավելի մատչելի գներով դեղամիջոցներ: Բայց այս գովազդը մի տեսակ դրդում է, որ հենց այդ դեղը նշանակվի»:

Բայց, ափսոս, «Լեկ»-ից մեկնաբանություն հոդվածում չկա։

Advertisement

Customize