Թե ինչու ուշացավ Երեւան-Պրագա չվերթերից մեկը
Իջեցրին այդ ուղեւորին ու հայտարարում են, որ չվերթը կուշանա, քանի որ բոլոր ուղեւորները պետք է իրենց ուղեբեռներով դուրս գան ինքնաթիռից եւ կրկնակի մաքսային զննում անցնեն։
Ինքնաթիռը դատարկեցին, մեզ էլի հետ քշեցին մաքսային զննման ու երկրորդ անգամ ինքնաթիռ նստեցրին։ Նոր միայն, 1,5 ժամ ուշացումով թռանք։
Լրացուցիչ բացատրություններ չեղան
Ընթացքում, զրուցելով-վերլուծելով ենթադրեցինք, որ անվտանգության համար էր էտ ամեն ինչը։ Իջեցված ուղեւորը, գուցե ուղեբեռ էր թողել ինքնաթիռում, որի մեջ, գուցե, մի վտանգավոր բան լիներ։ Այդ պատճառով էլ ինքնաթիռը նորից դատարկեցին, ստուգեցին ու մեզ էլ հետ նստեցրին։
Այ, էսպիսի անվտանգության միջոցառումներ։ Ինձ հետ որ առաջին անգամն էր պատահում։
