Ինչպես էին հաշվում ձայները
Եւ, ընդհանրապես, ուրախ վիդեո է
![]() | You are viewing Log in Create a LiveJournal Account Learn more | Explore LJ: Life Entertainment Music Culture News & Politics Technology |
Հատուկ ռեպերտաժի տեքստը՝ այստեղ։
Ավտոբուսն արդեն մոտ 15 րոպե է՝ սպասում է ուղեւորների, իսկ աղբամանից փչող գարշահոտությունը դառնում է ավելի ու ավելի համառ: Վերջապես վարորդը որոշում է, որ շարժվելու ժամանակն է: Դռ, դռ, դռռռռ… ու ավտոբուսն օրորվելով առաջ է գնում: Մեր ետեւում նստած է տիկին Ջուլիետան, ով, պարզվում է, Սարի թաղի 14-րդ փողոցում է բնակվում: Նա ասում է, որ Վարդենիսցի բարեկամները, երբ իրեն հյուր են գալիս, միշտ ծաղրում են. «Մենք էլ գիտենք` հորքուրը քաղաքում է ապրում. մեր գեղը ձեր թաղամասից լավն է»:
Ըհը, ձմեռն էլ եկավ, ու, բնականաբար, գետնանցումների գործը մնաց անավարտ, խցանումներն էլ (пробка, traffic) ավելի անտանելի դարձան։
Էն օրը քայլում էի Մաշտոցի պողոտայով, ու ակամա մտածում՝ էս երկաաաաար փողոցում ի հատ գետնանցում կա, քաղաքի իշխանությունները սա այսպես չեն թողնի՝ սրանք կորոշեն, որ պրոսպեկտի ամեն մի խաչմերուկ մի գետնանցում պիտի ունենա։
Հա, բա ի՞նչ, բա ինչո՞վ են զբաղվելու մյուս տարվա վերջերը, որ Կոմիտասից ու Ռոսիայից ու մյուս կիսափակ, պրոբկայոտ փողոցներից պրծած լինեն։ Բա հո մարդիկ հանգիստ, առանց ներվայնանալու ու ուշանալու քաղաքում չե՞ն տեղաշարժվելու։ Ու էտ ամեն ինչը մեր համար, երեւանիցնե՛ր։