Լրագրողական հետաքննություն էլ պետք չէ. գազ իշխանությունների համար

Մտածում եմ Հայաստանում լրագրողական հետաքննություն անելն էլ արդեն անիմաստ է:

Ռուսական գազը Հայաստանում թանկացել էր 2011-ից, սակայն այդ մասին հարցերին պատասխանելիս էներգետիկայի նախարարը բազմաթիվ անգամներ ստել էր, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղյակ չէր:

Ես որ կակսած չունեմ՝ գազի գինը չեն թանկացրել միայն ու միայն Հայաստանի խորհրդարանական, հետո նախագահական ու հետո էլ Երեւանի ընտրությունների համար: Չեն թանկացրել, որ սոցիալական բողոք չլինի:
Ռուսական Գազպրոմը 300 միլիոն ԱՄն դոլարով ֆինանսավորել է գործող իշխանությունների ընտրարշավը, մասնակցել է Հայաստանում ընտրություններից առաջ տնտեսական, սոցիալական իրավիճակի կեղծմանը:

Ուրիշ ի՞նչ է պետք քաղաքական սկանդալի, պաշտոնանկությունների համար, ի՞նչով պակաս Ուոթերգեյթ է:

Ու սա պարզելու համար լրագրողական հետաքննություն էլ պետք չի եղել: Ուրիշ ի՞նչ փաստ պարզվի, որ մարդիկ բողոքեն ու էդ բողոքն էլ արտահայտվի իշխանությունների նկատմամբ բացասական վերաբերմունքի պրակտիկ արդյունքներով:

Բեջանյանի քանդակը, որ արդեն չկա

2013-07-12 20.07.43

Ամեն անգամ Սեւանի մայրուղիով անցնելիս տեսնում էի Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավենը» թալանվող արձանը: Էս վերջին երկու անգամը ստացվեց՝ նկարեցի:
Ու որպես փաստ եմ ասում՝ Բեջանյանի էդ քանդակն էլ գոյություն չունի: Թալանել են ու վաճառել: Պղնձե ձուլակտորների տեսքով:
Collapse )

Հյուսիսային պողոտայում տուն ունենալու գինը

Հյուսասային պողոտայում նվագող Գեւորգի ու լրագրող Անիի պատմությունը մի շերտ էլ ունի:
Ինչու՞ էր ոստիկանը քշում երաժիշտին: Պարզվում է, Գեւորգըի երաժշտությունը խանգարել է տեղի բնակիչներին:

«Հայկական ժամանակ»-ը գրել էր Հյուսային պողոտայի բնակիչ ոստիկանի մասին, ով էլի Գեւորգին քշելու օպերացիա էր իրականացրել:
«Ես էս շենքն եմ ապրում (ցույց տալով 60-70 մետր հեռավորության վրա գտնվող շենքը), խանգարում ես մեր հանգիստը»,-ասել էր նա:

Հա, բայց Հյուսային պողոտայում ապրողը նաեւ Գեւորգի եւ մյուսների երաժշտությունը աչքի առաջ պետք է ունենա: Ու ոչ միայ Գեւորգինը, այնտեղ ուրիշ երաժիշտներ էլ կան, մինչեւ ուշ գիշեր զբոսնող երեւանցիներ եւ Երեւանի հյուրեր....

Մի անգամ Մեղրիում պատմեցի, որ տեղի եկեղեցու կողքի տներից մեկի բնակիչը գնացել էր ու քահանային ասել, թե՝ խնդրում եմ, առավոտյան եկեղեցու զանգերը մի տվեք, խանգարում է քնել....

Զանգերի ձայնն էլ եկեղեցու կողքը բնակվելու գինն է..

Հյուսային պողոտայի ձայներն էլ համապատասխանաբար Երեւանի կենտրոնում բնակվելու գինը...

#armvote13 օրիգինալ քվեաթերթիկներ

Քվեարկությունից հետո գործընկերներով մի տեղամասում էինք: Ձայները հաշվելիս մեկը մյուսից օրիգինալ անվավեր քվեաթերթիկներ էին դուրս հանում քվեատուփից:

Մեկը երկարաշունչ աղոթում էր Աստծուն
vote3

Մյուսը հանրապետականներին ամոթանք էր տալիս: Հանձնաժողովի խեղճ նախագահը կարդաց, ասում է՝ ախր ես էլ եմ հանրապետական...
vote1

Մեկը Չակ Նորիս էր ընտրել
vote4

Էն մեկ էլն էլ՝ Ֆյուրեր
vote2

#armvote13 Որ արդյունքներն են ինձ հետաքրքիր

Էսօրվա նախագահական ընտրություններում ինձ հատկապես հետաքրքիր են
- Քվեարկության մասնակցողների տոկոսը
- Անվավեր քվեաթերթիկների թիվը
- Հաղթող թեկնածուին կողմ ձայների թիվը
- Մի քանի քաղաքներում, հատկապես Աբովյանում եւ Գյումրիում քվեարկության արդյունքները

....

Նժդեհը Լենին չէ

Դիտեցի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Նունե Հախվերդյանը իրոք լավ ռեցենզիա էր գրել ու հիմա նորից ֆիլմի լավ ու վատ կողմերի մասին չխոսեմ:

Միայն մի քանի բան ասեմ.

Նժդեհի կերպարը, որպես մարդու, ով սիրում է, ատում է, շչում է, սխալվում է... մարդ է ու ոչ թե պատվանդանին կանգնեցված արձան, Լենին պապիկ չէ, բացահայտված չէր...

Ու մեկ էլ մի փոքր դիտարկում. անհասկանալի էր, թե ինչու ֆիլմում, որտեղ երեք սիրային պատմություն կար, ոչ մի համբուրվելու կադր չկար...

Ու մեկ էլ ֆիլմում հայրենիասիրական պաթոսն էնքան շատ էր, որ դահլիճից դուրս գալիս անգամ զարմացա, որ օրինակ, էս ֆիլմի ցուցադրության օրերին կինո «Մոսկվայի» միջանցքում ադիբուդիի վաճառքը չեն արգելել: Դե, ո՞վ իմանա, գուցե որոշվեր, որ մեդիա պատերազմի մաս հայտարարաված ֆիլմի ցուցադրության ժամանակ ադիբուդի ուտելը սխալ է:

Համ էլ մի քանի նկար չխկացրեցի, տեղադրում եմ...

Garegin Njdeh still1

Garegin Njdeh still

Garegin Njdeh anons

Garegin Njdeh tickets