?

Log in

No account? Create an account

Բարքեմպ Բիշկեկի մասին

Ես, Դիտորդը ու Ֆ5բլոգը գնացել էինք Բիշկեկ՝ Բարքեմպի։ 

Բիշկեկը սովետն էր հիշեցնում։ Քաղաքը բավականին անհրապույր է, բայց ընդհանուր առմամբ, մաքուր է, փոշոտ չի, կանաչ տարածքներ կան, որոնք բավականին լավ խնամվում են։
Կա Լենին պապիկի արձանը, շատ է սովետական սիմվոլիկան։ Տեղի ոստիկանների հետ մեր շփման մասին, երբ մեզնից փորձում էին իրենց քաղաքում քայլելու համար կաշառք պոկել, Դիտորդը գրել է դեռ Բիշկեկում։Ուրախ հանդիպում էր՝ բլոգերի, լրագրողի համար՝ ուղղակի նվեր։

Բարքեմպում շատ հետաքրքիր մարդիկ ու պրեզենտացիաներ կային։ Երեւի ավելին, քան Թբիլիսյան Բարքեմպում։ Մենք խոսեցինք Երեւանյան Բարքեմպի մասին եւ Հայաստանում վիդեբլոգինգի մասին։ 

Այնտեղ շատ ակտիվ էին լատիշները։ Իրենց համարյա որպես գուրուների էին ընդունում։ բայց քննարկումներից եւ մեր պրեզենտացիաներից հետո հենց լատիշները հասկացան, որ Հայաստանում բլոգինգն եւ նոր մեդիաները ահագին զարգացած են։ Ու իրենց պրեզենտացիաներից մեկի ժամանակ էլ Վորդպրեսի մասին հարցին պատասխանելիս ուղղորդեցին էս մեր ղրղզներին ու ուզբեկներին, թե հարցրեք հայերին, նրանք էլ շատ բան գիտեն։

Պայմանավորվեցինք մի քանի երկրների ներկայացուցիչների հետ, որ Երեւան գան հոկտեմբերի 11-12-ին Բարքեմպ Երեւանին մասնակցելու։
Tags:

Comments

Բարի վերադարձ :)
Ե՞րբ ենք հավաքվում, տպավորթւոյուններով/նորություններվ/պայմանավորվածություններվ կիսվում։
Շնորհակալություն,
մտածում եմ, մի 2 շաբաթ արձակուրդ ունենանք ու օգոստոսի 20-ից հետո հավաքվենք...

(Anonymous)

Դոոոբրիի վեչեր

բարի գալուստ հայաստան, բարկեմպը-բարկեմպ ... էդ շատ լավ եք արել, որ գնացել եք, ու նույնիսկ տեղի ոստիկանուհիններին էլ նկարել /լսել եմ նույնիսկ, որ վերջին գիշերով այնպիսի աղմուկ եք բարձրացրել, որ հայ-հայ արդեն ձեզ ոստիկանություն էին տանում/, բայց իմ հարցս ուրիշ թեմայի մասին է.

Լավ, հասկացանք, որ դուք ձերոնցով մի քանի կենդանական աշխարհի ներկայացուցչի ձեզնից վռնդել եք /որոնք շատ են սիրում խոսել «սպերմայով հարուստ շուրթերի» մասին/, բայց ... ասացեք խնդրեմ. ինչու՞ եք նրանց ուղղարկել բշժկական միջավայր.

Ինչ է ձեր մոտ Մաֆիա խախաղող չկա, որ վերջիններս պետք է Արմեդայի ակումբում խախան /կամ որ ավելի վատ է, դաժե չխախային, այլ խախացողների տվյալների համառոտ հաշվարկով միայն ձբաղվեին՞/.

Խնդրում ենք, դադարեցրեք ձեր բոյկոտը, եվ ձեր հերոսներին հետ վերցրեք, нам такого добра не нужно.

Rgs,
Դոկտոր
Դոկտոր,
լավ չկասկացա, ինչ մասին է խոսքը... երեւի դեռ լավ չեմ կարդացել, թե ինչ է կատարվում շուրջս, հա՞ տեղը բերեմ՝ կգրեմ ու ոչ միայն

(Anonymous)

Ռեփորտեր

Խոսքը մի քանի լիբերաստ բլոգերների մասին է, ով մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձան իրենց հերոսական հարցով/պրեզիդենտին/ եվ հետո բուռն քննարկումներով հայկական բլոգոսֆերայում: /այս հիմա պլս կարդա իմ առաջին փոստը/.

Հայցադիմումս կայանում է նրանում, որ խնդրվում է հետ կանչել ձեր իսկ հերոսներին, թե ինչ կարգավիճակով՝ դա արդեն դուք ինքներդ որոշեք.

1. Բայց քանի որ այս բլոգոսֆերայի ստեղծմանը դուք ես մասնակցել,
2. քանի որ նրանք հանդիսանում են ձեր իսկ արտադրանքը /կամ միգուցե արգասիքը/
3. քանի որ ձեր ոչ այնքան էլ բայրացակամ վերաբերմունքն է պատճառը, որ վերջիններս որոշել են իրենց գործոնեության նոր միջավայր փնտրել
4. ...շատ չշարունակեմ ...

մի խոսքով, դուք ստեղծել եք, դուք ել վայելեք

Rgs,
Doctor
Barov ek het ekel :) Urax em vor amen inch lav a ancel... ;)