?

Log in

No account? Create an account

Լոռու մարզում կրակում են

Լոռու մարզի երկու քաղաքում` Սպիտակում եւ Ստեփանավանում կրակոցներ են հնչել: Իրարից 10 րոպե տարբերությամբ:
Սպիտակում կարծես քրեական վիճաբանություն է; Չորս հոգի մահացել է:
Ստեփանավանում ծակող-կտրող գործիքով հարվածել են քաղաքապետին: Նա էլ կրակել է ու վիրավորել-քշել հարձակվողներին:
Որոշ մանրամասներ այստեղ:


Tags:

Comments

գազանանոց, վայրենանոց… բոլորին ոտներից գլխի վրա կախել է պետք, լկտիները
Սպիտակու՞մ էլ են ընտրություններ
Չէ Սպիտակում ռազբորկա էր, ոնց որ թե... Շանթի սերիալները իմպլեմենտացիա են արվում իրակա կյանքում...
դե շանթը նոր ա սկսում, բա՞ հալիվուդի ամագը ինչ մեծ ա էս գործում

(Anonymous)

Հաշվի առնելով, որ Քոթոն(Ստեփանավանի քաղաքապետը) հայտնի կրիմինալ դեմք է, և նրանից շատերն են վախենում, ապա խորհուրդ չէի տա Նաիրա Բուլղադարյանին(Լոռեցի) հանձնարարել, այս դեպքը լուսաբանելու: Այստեղ ներկայացված է պաշտոնական տեսակետը և բացակայում է մյուս կողմի պատմությունը:
Իսկ ինչ չկա, այստեղ, օրինակ, որ այդ տղաները կրիմինալ չեն, մինչդեռ հաղորդագրությունում մարդկանց թիվ, կտրող ծակող, կարճ ասած անդեմ կերպար ստեղծելով, փորձ է արված այդ ստերեոտիպը առաջ բրդել:

Քրոջ ազատումը, ընդամենը վիճաբանության էլեմենտներից մեկն է: Իսկ վիճաբանությունը սկսել է նրանից, որ Քոթոյի օբյեկտում, տղաներին սպասարկելու փոխարեն, ասել են "Շեֆն ասելա դուշմաններիս հաց չտաք", իսկ տղաները դառել են Քոթոյի դուշմանները, քանի որ ընտրություններին չեն աջակցել Քոթոյին: Ի դեպ, քրոջն էլ է այդ պատճառով հանել աշխատանքից:

Կտրող-ծակող գործիքն էլ ռեստորանի սպասքին պատկանող դանակն է եղել:

Մանրամասներ շատ կան, օրինակ, որ ռազբորկայի ժամանակ 4 հոգի է եղել, ընկերներից շատերը գնացել են, քանի ոչ չեն մտածել, որ գործը սրան կհասնի:

Ի դեպ, 3 հոգին էլ վիարավորված են մեջքից: Կմտածեք սա համապատասխանում է այ պնդմանը, որ քաղաքապետը կրակելով քշել է հարձակվողներին: Իրականում, տղաները կռացել են տեսնելու, թե իրենց ընկերը վիրավորվելուց հետո ինչ վիճակում է:

Մեկ այլ թեմա է, որ մի երկրում, որտեղ արգելված է զենք կրելու թույլտվությունը, չգիտես ինչու, իշխանություններին մոտ կանգնածները, բոլորը մարդ են սպանում, այն էլ պարզվում է օրինական զենքով: Գուցե այստեղ է թաղված շան գլուխը: Տղերքը կկռվեին, ինչպես ցավոք շատ հաճախ է լինում, բայց կրակոցներ չէր լինի: Իսկ երբ քո վրա զենք են պահում, ստիպված ձեռքդ գցում ես ցանկացած օգնող գործիքի, թեկուզ ռեստորանային դանակի ...

ՀԳ
Գեղամ, չեք մտածում, որ ոստիկանության պաշտոնական տեսակետները մամուլը չպետք է քոռ-քոռ առաջ բրդի: Ինչքան դեպքերի անձամբ ծանոթ եմ եղել, ոստիկանության տրված հաղորդագրությունների հիմնական տոկոսը 180 աստիճան ուրիշ բան են ասել:

ՀՀԳ
Այստեղ ասածներս վստահ եմ 100 տոկոսանոց ճշմարտություն չեն, լինելով Ստեփանավանցի պարզապես փորձել եմ ճշտել թե ինչ է կատարվել, իսկ փչացած հեռախոսի սինդրոմին լավ եմ ծանոթ: Ուղղակի ցանկացա ցույց տալ պատմության մեկ այլ կող, որի լուսաբանումը լրագրողների պարտավորությունն է: Ցավոք, պաշտոնական թեզը բրդելով լրագրողներն ել դառնում են անմեղների գլխին գործ բարդելու ուրույն գործիք: Այս պրակտիկայի վերջը պիտի դրվի:
Anonymous,

Շնորհակալություն լրացուցիչ տեղեկությունների համար։ Շատ հետաքրքիր է։
Միայն մի նկատառում
>>>Գեղամ, չեք մտածում, որ ոստիկանության պաշտոնական տեսակետները մամուլը չպետք է քոռ-քոռ առաջ բրդի: Ինչքան դեպքերի անձամբ ծանոթ եմ եղել, ոստիկանության տրված հաղորդագրությունների հիմնական տոկոսը 180 աստիճան ուրիշ բան են ասել:>>>
Իհարկե, համաձայն եմ։ Լուրը ուղղակի կատարվածին առաջին արձագանքն է։ Իրավապահների արձագանքը, իրենց տըեղեկատվությունը։ ու, իհարկե, այն թերի է
Anonymous,

Հ.Գ. Մեկ էլ եթե աղբյուրներ ունես, տուր ինձ կամ Նաիրա Բուլղադարյանին։ Դա լավ ու ճիշտ քայլ կլինի շքո կողմից։