?

Log in

No account? Create an account

Հարձակվել եւ թալանել են մաքսայինի նախկին պետի տունը

Հոկտեմբերի 26-ին 5 անհայտ անձիք հարձակվել են ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի (նկարում) առանձնատան վրա։


Հաղորդվում է, որ հարձակվողները հափշտակել են ոսկյա եւ ադամանդյա զարդեր, սեփականության վկայականներ։

Ըստ «Հայկական Ժամանակի», հարձակվողները կպչուն ժապավենով կապկպել են Ավետիսյանին, նրա դպրոցական դստերը, ուսանող որդուն եւ կնոջը, ինչպես նաեւ տան հսկիչին։
Հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել Արմեն Ավետիսյանին, նրա ընտանիքի անդամներին եւ տան հսկիչին եւ նոր միայն հեռացել։

Նշվում է, որ Ավետիսյանի առանձնատունն ապահովված է անվտանգության ժամանակակից համակարգով։

Ահա, թե դեպքի մասին ինչ է հաղորդում ոստիկանությունը՝ առանց Ավետիսյանի անունը նշելու։

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.25-ին, Երևանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ տան հսկիչ Նորիկ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00.30-ին, հինգ անհայտ անձինք, որոնցից չորսը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից մտել տուն, ապա իրեն և տան 3 անդամներին կապելով կպչուն ժապավենով` հափշտակել են ոսկյա և ադամանդյա տարբեր զարդեր, ինչպես նաև տան սեփականաշնորհման վկայականը, որից հետո իրենց մոտ եղած ատրճանակներով և ձեռքերով ծեծի են ենթարկել տան անդամներին, պատճառել վնասվածքներ ու դիմել փախուստի:

 Այ, այսպիսի քրեական պատմություն է պատահել նախկին գլխավոր մաքսավորի հետ։

Tags:

Comments

կենդանաբանական այգի ա դառնում էս երկիրը, մարդիկ վերանում են, անասունները բազմանում
կինն ու աղջիկը ի՞նչ էին արել էդ անասուններին:
պատկերացնում եմ նաեւ հայկական ժամանակի հրճվանքով լի ոճը, ափսոս լինք չես դրել
կինն ու աղջիկը ի՞նչ էին արել էդ անասուններին//
+5

երկիրը անասնանում է....
Լինք չկա։ Իրանք 5-ից հետո են ափդեյթ անում