?

Log in

No account? Create an account

«Նեմեց հեռացիր…» Ոստիկանները ծեծեցին ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլի պարտվեց: Այս անգամ բոսնիացիներին: 0-2 հաշվով:

Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում:

Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք:

Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է:

Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:

Խաղից հետո հայ ֆուտբոլիստները հեռացան գլխիկոր, իսկ հայ հանդիսականները ծափահարում էին բոսնիացիներին: Ստադիոնից դուրս գալիս էլ ֆանատները շարունակում էին վանկարկումները, իսկ ոստիկանները շարքով ուղեկցում էին նրանց:

Ափսոս, որ ֆոտոներ ու վիդեոներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկուշաբթի կճարեմ մի քանիսը:

First Armenian Front-ի արածը դուրս եկավ: Տեսնես սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղին ի՞նչ է լինելու ստադիոնում:

Comments

Բելգիայից երեւի մի 5 հատ կուտեն
ի դեպ, Բելգիան է երեկ իսպանացիներից 5 հատ կերել...
Այդ ի՞նչ կազմակերպություն է։
Հայ ֆուտբոլասերների միավորում է, ֆան ակումբ; Հավաքականի բոլոր խաղերին գալիս են; Ի դեպ, ֆեդերացիայի հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ էին համենայն դեպս, ֆեդերացիան տոմսեր էր տալիս եւ այլն... մի խոքսոց, հայկական ֆուտբոլի ապագային հավատացող ֆուտբոլասերներ են; Հիմնականում շատ ջահել...
չկարողացա նկար դնել։((
ափսոս... ոչինչ, երկուշաբթի կվերցնեմ; Ու վիդեո էլ պետք է որ լինի; «Ա1+»-ը նկարել է...

(Anonymous)

spider: www.sard.hetq.am

Shat mersi Reporter jan es informaciayi hamar... qo informacian ogtagorcum em naev im blogum, hghum@ dnelov.
Ughaki hetaqrqir@ gites vorn a? Vor du der sharunakum es gnal u nayel haykakan football:)))

Re: spider: www.sard.hetq.am

խնդրեմ...
ու ես մտածում եմ, որ հայկական ֆուտբոլը դեռ ապագա ունի
լավ է, միայն թե բոսնիացիներին ծափահարելը նման պահին էդքան էլ ճիշտ չէ, երևի...
էմոցիաներ էին, ծափ էին տալիս բոշնյակներին ու մերոնց հասցեին ասում` այ ընտենց, դե գնացեք...
ֆուտբոլասերը մի ձեւ պետքէ չէ՞ արտահայտվի; Հա, ասեմ, որ բոսնիացիներն էլ մեր ստադիոնին էին շնորհակալական ծափահարում...
դեռ Բելգիայի հետ խաղին էլ եմ գնալու)))))
հա, ասեմ, որ մերոնք մի 2-3 լավ պահ ունեին: հեռվից հարվածներ, որոնք վատը չէին: Բոսնիացիների դարպասապահը լավ խաղաց; Ու մեր դարպասապահն էլ 2 հատ փրկեց: Ընդհանուր, գիտես, էնպես չի, որ գլուխ են պահում, երեւի էդքան էն կարողանում խաղալ, կա էդքանի են մարզում իրենց մարզիչները:

(Anonymous)

Հետաքրքիր ա Բելգիայի հետ ինչ ա լինելու http://hayfootball.am
Ձեր բլոգի այս գրառումից մեջբերում է եղել «7օր բլոգ»–ի բլոգերի տեսության մեջ՝ համապատասխան հղումով։ http://www.7or.am/blog/?p=720 Շնորհակալություն։
Էսօր կլինի 825 օր: