?

Log in

No account? Create an account

«Նեմեց հեռացիր…» Ոստիկանները ծեծեցին ֆուտբոլասերներին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլի պարտվեց: Այս անգամ բոսնիացիներին: 0-2 հաշվով:

Ասեմ, որ այսքան քիչ հանդիսականով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղ չեմ հիշում:

Խաղի ընթացքում ստոդիոնի արեւելյան տրիբունայում նստած ֆուտբոլի հայ ֆանատները` First Armenian Front –ի տղաները պարզել էին «821 օր առանց հաղթանակի» պաստառը, ըստ երեւույթին, մերոնց թասիբի գցելու համար: Թասիբի չընկան: 4-րդ րոպեին գոլ կերանք:

Երբ 2-րդ խաղակեսում հաշիվը դարձավ 0-2, First Armenian Front-ը պարզեց «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ պաստառը: Ու սկսվեեեց: Պատտառը դուր չեկավ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր, օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին; Նա ձեռքով շարժում արեց ու սոտիկանները գործի անցան` գնացին խլելու պաստառը: Ես նստած էի արեւմտյան տրիբունայում; Հեռու էի, բայց տեսա, որ ոստիկանները ուժ են գործադրում ֆուտբոլի հայ ֆանատների նկատմամբ մի անմեղ պաստառի համար; Մի քանի րոպեում ոստիկանները պլակատը «նվաճեցին»: Հետո First Armenian Front-ի տղաներից պատմեցին, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են գործադրել, մի քանի ֆանատ ծեծվել է:

Պաստառի կորստից հետո հայ ֆանատները սկսեցին վանկարկել նախ «Հայրապետյան հեռացիր», հետո «Ամոթ, ամոթ», հետո էլ հիշեցին Հայրապետյանի մականունը ու սկվեց «Նեմեց հեռացիր»-ը: Գրեթե ամբողջ ստադիոնը միացել էր հայ ֆանատների, նշեմ, որ արդարացի «Ամոթ»-ին ու «Նեմեց հեռացիր»-ին:

Խաղից հետո հայ ֆուտբոլիստները հեռացան գլխիկոր, իսկ հայ հանդիսականները ծափահարում էին բոսնիացիներին: Ստադիոնից դուրս գալիս էլ ֆանատները շարունակում էին վանկարկումները, իսկ ոստիկանները շարքով ուղեկցում էին նրանց:

Ափսոս, որ ֆոտոներ ու վիդեոներ չունեմ, բայց հույս ունեմ, որ երկուշաբթի կճարեմ մի քանիսը:

First Armenian Front-ի արածը դուրս եկավ: Տեսնես սեպտեմբերի 9-ին Բելգիայի հետ խաղին ի՞նչ է լինելու ստադիոնում:

Comments

ի դեպ, Բելգիան է երեկ իսպանացիներից 5 հատ կերել...